TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+20.09 oC

ֆուտբոլ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկու նոր համալրում ունի

13:55 26.07.2019

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկու նոր համալրում ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմը պայմանագիր է կնքել Մոնտենեգրոյից հենակետային կիսապաշտպան Մարկո Բուրզանովիչի և հյուսիսմակեդոնացի եզրային հարձակվող Դենիս Մահմուդովի հետ։ Բուրզանովիչը 21 տարեկան է, հանդիսանում է «Պոդգորիցայի» սան։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է «Ինտեր Զապրեշիչը»։ Մահմուդովը 29 տարեկան է, հանդիսանում է հոլանդական «Վիտեսի» սան։ […]

̰
«Մարսելի» ֆուտբոլիստը համբուրել է թիմակցի շուրթերը

17:33 22.07.2019

«Մարսելի» կիսապաշտպան Դմիտրի Պայետը «Բորդոյի» հետ ընկերական խաղից առաջ, մինչ խաղադաշտ դուրս գալը, անսպասելիորեն համբուրել է իր թիմակից Բունու Սարայի շուրթերը: Հանդիպման ընթացքում Պայետը գոլի հեղինակ է դարձել Սարայի փոխանցումից հետո, «Մարսելը» հաղթել է 2:1 հաշվով: Դմիտրի Պայետը տեսանյութը հրապարակել է սոցցանցերից մեկի իր էջում՝ ուղեկցելով ռոմանտիկ երաժշտությամբ: «Կապը»,- այսպես է ֆուտբոլիստը վերնագրել տեսանյութը:   […]

̰
Գերմանական ընկերությունը «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին խնդրել է վերադարձնել ընկերության մեքենաները

14:28 22.07.2019

Audi ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը «Բարսելոնայի» հետ: Այս մասին հայտնում է AS-ը: Ավտոկոնցեռնի և իսպանական ակումբի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է հունիսի 30-ին, ինչից հետո գերմանական ընկերությունը խնդրել է կատալոնական ակումբի ֆուտբոլիստներին վերադարձնել ընկերության մեքենաները, որոնք անվճար տրամադրվել էին հովանավորչական պայմանագրի ժամանակ: Կատալոնացիները պետք է վերադարձնեն մեքենաներն ասիական տուրից վերադառնալուց հետո: Ըստ աղբյուրի՝ գերմանական ընկերությունը […]

̰
Լիոնել Մեսսին հանգստանալիս ֆուտբոլ է խաղացել տեղացի երեխաների հետ

17:38 20.07.2019

Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ընտանիքի հետ հանգստանում է Կարիբյան ավազանի Ջամբի կղզում: 32-ամյա ֆուտբոլիստը ծովափին ֆուտբոլ է խաղացել տեղացի երեխաների հետ: Messi playing beach football on holidays ⚽️?. pic.twitter.com/UqZpkHKv5X — Messi World (@MessiWorId) 19 июля 2019 г.

̰
Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ երբևէ հանդիպել եմ. Նեյմար

20:26 17.07.2019

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայում» նախկին թիմակից Լիոնել Մեսսիի խաղի մասին: «Ինձ համար Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ երբևէ հանդիպել եմ: Մենք հրաշալի համագործակցում էինք: Ինձ համար մեծ հաճույք և պատիվ էր խաղալ նրա հետ: Բացի դրանից՝ նա իմ ընկերն է»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է […]

̰
ՀՖՖ-ն Ելփինում փոքր դաշտ է կառուցում, երեխեքը շատ ոգևորված են, ուժեղ ֆուտբոլիստներ ենք ունենալու. Զոհրապ Եգանյան

12:52 17.07.2019

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում  հայտնել է, որ ՀՖՖ-ն Ելփինում փոքր դաշտ է կառուցում. «Հակառակորդը կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ, մեր բանակն իր գործը գիտի, իսկ մյուսներիս լավագույն պատասխանն այդ գյուղերը զարգացնելը պետք է լինի: Օրինակ՝ ՀՖՖ-ն Ելփինում փոքր դաշտ է կառուցում, երեխեքը շատ ոգևորված են ու ուժեղ ֆուտբոլիստներ ենք ունենալու»:

̰
Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստները հանդիպել են հաշմանդամ երկրպագուների հետ

18:00 16.07.2019

Անակնկալ նվերներ, ուրախ տրամադրություն, սելֆիներ և միմյանց սատարելու պատրաստակամություն… Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք` Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստները հանդիպել են հաշմանդամություն ունեցող երկրպագուների հետ: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Լոս Անջելեսում Մխիթարյանին դիմավորել են «Արարատ 73-ի» ֆուտբոլիստները

11:53 16.07.2019

Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում է: Այնտեղ նրան դիմավորել են «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստները: Մխիթարյանը ծանոթացել է նաև ֆուտբոլիստների թոռնիկների հետ, զրուցել և նկարվել են միասին:  

̰
Ջենիֆեր Լոպեսը ԱՄՆ հավաքականի ֆուտբոլիստուհու համար գայթակղիչ պար է պարել

10:03 14.07.2019

Աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգի ժամանակ արտասովոր միջադեպ է տեղի ունեցել, հաղորդում է Gazeta.ru-ն։ Նյու Յորքում երգչուհու համերգին ներկա է եղել ԱՄՆ հավաքականի ֆուտբոլիստուհի Քարլի Լոյդը։ Ջենիֆեր Լոպեսը նրան բեմ է հրավիրել, նստեցրել կոշիկի տեսքով հսկայական աթոռին։ Լոպեսը շնորհավորել է ֆուտբոլիստուհուն Աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ, և, որպես նվեր, իր երգերից մեկի հնչյունների ներքո պարային […]

̰
«Բարսելոնան» պատրաստ է Նեյմարի համար վճարել 130 մլն եվրո և տալ երեք ֆուտբոլիստի

18:36 13.07.2019

Կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի համար նոր առաջարկ անել: Այս մասին հայտնում է Bild-ը: Ըստ աղբյուրի տեղեկությունների` 27-ամյա ֆուտբոլիստի համար կատալոնցիները պատրաստ են առաջարկել 130 մլն եվրո, ինչպես նաև գործարքի մեջ կարող են ներառվել կապտա-նռնագույնների ֆուտբոլիստներ Ֆելիպե Կոուտինյոն, Ուսման Դեմբելեն, Նելսոն Սամեդուն և Սամուել Ումտիտին: «Բարսելոնան» փարիզցիներին կառաջարկի բրազիլացու տրանսֆերի մեջ ներառել այս […]

̰
Փարիզում ֆուտբոլային երկրպագուները անկարգություններ են սկսել

17:55 12.07.2019

Ալժիրի հավաքականի հաղթանակից հետո Փարիզում երկրպագուները անկարգություններ են սկսել, որոնք շարունակվել են նաև Ֆրանսիայի մյուս քաղաքներում: Այս մասին հայտնում է France Info-ն: Հայտնում են, որ Կոդ դ’Իվուարին հաղթելով` Ալժիրի հավաքականը դուրս է եկել աֆրիկյան ազգերի առաջնության կիսաեզրափակիչ: Հազարավոր մարդիկ հավաքվել են Ելիսեյան դաշտերում` հաղթանակը տոնելու, իսկ ավելի ուշ արդեն սկսվել են անկարգությունները: Ըստ նախնական տվյալների` […]

̰
Հայաստանում բոլորը սիրում են ֆուտբոլ և ուրախ են մրցաշարի անցկացման համար. Հենրիխ Մխիթարյան

14:20 12.07.2019

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երևանում մեկնարկելիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հետ կապված հարցազրույց է տվել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին: «Եվրո-2019»-ի դեսպանը պատմել է երիտասարդ տարիների մասին և խորհուրդներ տվել մրցաշարի մասնակից ֆուտբոլիստներին: – Ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ երիտասարդական հավաքականում առաջին անգամ կրեցիր Հայաստանի հավաքականի մարզաշապիկը: – Հպարտություն զգացի: Ինձ համար միշտ յուրահատուկ հաճույք […]

̰
Խոնարհվում եմ Հովիվյանի տաղանդի առաջ. նախագահը ցավակցել է ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ

15:52 09.07.2019

Նախագահ Սարգսյանը ցավակցել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ: Ստորև ներկայացնենք ցավակցական ուղերձն ամբողջությամբ. «Մահացել է պատանեկությանս ու երիտասարդությանս տարիների մեր կուռքերից մեկը՝ լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը: Հայկական ֆուտբոլի պատմության մեջ նա լավագույններից էր, լեգենդար մարզիկների մեջ՝ առաջիններից, հարձակվողի դիրքում խաղացողների մեջ՝ ինքնատիպներից մեկը: Սարգիս Հովիվյանը մեծ ներդրում […]

̰
Դոնալդ Թրամփը շնորհավորել է ԱՄՆ կանանց ֆուտբոլի ազգային հավաքականին

16:00 08.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթերի» իր էջում շնորհավորել է երկրի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականին Աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ: Ամերիկուհիները եզրափակչում 2:0 հաշվով հաղթել են հոլանդուհիներին: «Շնորհավորում եմ ԱՄՆ կանաց հավաքականին Աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ: Գերազանց և գրավիչ խաղ: Ամերիկան հպարտանում է ձեզնով»,- գրել է Թրամփը: Congratulations to the U.S. Women’s Soccer Team on winning the […]

̰
Մահացել է Երևանի «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստը

14:24 08.07.2019

80 տարեկան հասակում կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը։ Հովիվյանը կարիերան սկսել է Քութայիսի «Լոկոմոտիվում», 1958-ին տեղափոխվել Երևանի «Սպարտակ»: Հանդես է եկել նաև Երևանի «Արարատ», Վանաձորի «Լոռի», Մոսկվայի «Սպարտակ», ԲԿՄԱ ակումբներում: «Արարատի» կազմում մասնակցել է 298 հանդիպման, դարձել է 62 գոլի հեղինակ: Երկար տարիներ զբաղվել է […]

̰
«Փյունիկ»-ը երկու նոր ֆուտբոլիստ ունի

23:02 05.07.2019

Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը երկու նոր ֆուտբոլիստ ունի: Թիմին են միացել 21-ամյա նիգերիացի հարձակվող Սթիվեն Ալֆրեդը և 19-ամյա ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գալիմովը։ Երկու ֆուտբոլիստներն էլ «Փյունիկում» հանդես կգան վարձավճարով։ Սթիվեն Ալֆրեդը «Փյունիկ» է տեղափոխվել «Սոչիից», իսկ Գալիմովը` «Եկատերինբուրգի «Ուրալից»։

̰
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել

19:14 05.07.2019

«Տոտենհեմի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դելե Ալլին Հունաստանի Միկոնոս կղզում հանգստանալիս լողափին կորցրել է գիտակցությունը: Ինչպես հայտնում է The Sun-ը, անգլիացի ֆուտբոլիստը հանգստանում էր ընկերուհու՝ Ռուբի Մեյի հետ: Ալլին իրեն վատ է զգացել, ինչից հետո ընկել է շեզլոնգի վրա: Նրա ընկերուհին անմիջապես չի հասկացել, թե ինչ է կատարվել և հետո նոր օգնության է կանչել: […]

̰
Ճապոնացի ֆուտբոլիստները տեղափոխվեցին Երևանի «Տորպեդո»

16:47 05.07.2019

Երևանի «Տորպեդոն» հայտարարել է 4 նորեկների հետ պայմանագիր ստորագրելու մասին: Ակումբին են միացել ռուս դարպասապահ Անտոն Ցվետկովը, ինչպես նաև ճապոնացի ֆուտբոլիստներ Էյսուկե Մոհրին, Ակիրա Յամազակին և Շիբա Մասատուն: 25-ամյա Ցվետկովը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան է, հանդես է եկել ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Դինամոյում», ներկայացրել է Ռուսաստանի Մ-17, Մ-19 հավաքականները, հրավիրվել է Մ-21 […]

̰
Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց Երևանի «Արարատ»

12:13 05.07.2019

Երևանի «Արարատի» կազմը համալրել է Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եվգենի Մակեևը: 29-ամյա պաշտպանը 2007-2017թթ. պաշտպանել է Մոսկվայի «Սպարտակի» գույները: Հանդես է եկել նաև «Ռոստովում», «Սոչիում» և «Ռոտորում»: Ռուսաստանի ազգային ընտրանու կազմում անցկացրել է 3 հանդիպում: «Արարատի» հետ Մակեևի պայմանագիրը նախատեսված է 1 տարով: Ֆուտբոլիստը թիմին կմիանա մոտ օրերս:

̰
ՔԿ թիմը հաղթել է ԱՊՀ քննչական մարմինների միջև անցկացվող ֆուտբոլային մրցաշարում

18:50 02.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի մինի ֆուտբոլի թիմը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների քննչական մարմինների մինի ֆուտբոլային միջազգային մրցույթին: Եռօրյա մրցույթից հետո եզրափակիչ փուլ են դուրս եկել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների թիմերը: Եզրափակիչ խաղն ավարտվել է Հայաստանի քննչական կոմիտեի թիմի հաղթանակով: Հայաստան վերադարձից հետո ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հանդիպել […]

̰
«Գյումրի-1» ֆուտբոլի աղջիկների թիմը` Հայաստանի գավաթի կանանց խաղարկության հաղթող

19:15 28.06.2019

«Գյումրի-1» ֆուտբոլի աղջիկների թիմը հաղթել է Հայաստանի գավաթի խաղարկության մրցաշարում և դարձել գավաթակիր: Գյումրիի աղջիկների թիմը առաջիններից էր, որ 2014թ. կազմավորվեց ծնողների ու շրջապատի քննադատությունների և թերահավատությունների ներքո: «Տրիբունա ակումբ» հասարակական կազմակերպությունը որոշեց զբաղվել աղջիկների ֆուտբոլի զարգացմամբ: Առաջին ֆուտբոլիստուհիները Գյումրիի խնամքի կենտրոնների սաներն էին: Սա իր բացատրությունն ուներ՝ այս աղջիկներին ծնողները չէին արգելում ֆուտբոլով զբաղվել: […]

̰
Մոսկվայում հոսպիտալացվել է ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը

16:34 28.06.2019

Խորհրդային ֆուտբոլի «Սպարտակ» ակումբի լեգենդ 92-ամյա Նիկիտա Սիմոնյանն այսօր Մոսկվայում հոսպիտալացվել է, հայտնում է KP.ru-ն: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նիկիտա Սիմոնյանի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Նշվում է, որ նրա մոտ արյան անոթների շրջանառության վատթարացում է նկատվել: Հիվանդությունը կարող է վտանգավոր լինել, եթե Սիմոնյանը չզբաղվի դրա բուժմամբ:  

̰
Եվրո-2019-ի նախապատրաստական վերջին հավաքին Հայաստանի Մ-19 հավաքական է հրավիրվել 24 ֆուտբոլիստ

09:11 26.06.2019

Հուլիսի 14-27-ը Երևանում կայանալիք Մ-19 Եվրո-2019 առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի Մ-19 հավաքականը սկսում է իր վերջին մարզահավաքը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ավանի ակադեմիայում ֆուտբոլիստները կհավաքվեն հունիսի 26-ից հուլիսի 12-ը։ Ստուգողական վերջին 2 խաղերը կկայանան հուլիսի 4-ին և 7-ին։ Այս հանդիպումները նշանակվել են «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ Հայաստանի հավաքականը կընդունի նաև Եվրոյի՝ իր մրցակիցներին։ Վերջին […]

̰
Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ֆուտբոլային գնդակի վրա

09:44 25.06.2019

ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցում է Մասիս քաղաքում Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վարչապետն արդեն ժամանել է: Նրա հետ են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը , ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նիկոլ Փաշինյանը և Լիլիթ Ադիբեկյանը […]

̰
UEFA-ն հրաժարվում է գնահատական տալ Վրաստանի ֆուտբոլիստների հակառուսական ակցիային

16:57 24.06.2019

UEFA-ն հայտարարել է, որ Վրաստանի ֆուտբոլային ակումբների հանդիպումների ժամանակ տեղի ունեցած քաղաքական ակցիաները տեղի են ունեցել ներքին առաջնության ժամանակ, հետևաբար իրենց իրավասության ներքո են և, հետևաբար, իրենք չեն կարող գնահատական տալ այդ ակցիաներին։ Խոսքը, հիշեցնենք, այն մասին է, որ վրացական ֆուտբոլային ակումբների հանդիպումներից երկուսի ժամանակ թիմերը դաշտ են դուրս եկել միագույն շապիկներով, որոնց վրա եղել […]

̰
Ռուսաստանցի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել հակառուսական գրությամբ մարզաշապիկներով

16:26 23.06.2019

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, որ վրացական մի քանի ակումբների ֆուտբոլիստները երկրի առաջնության 19-րդ տուրում խաղադաշտ են դուրս եկել հակառուսական գրությամբ մարզաշապիկներով՝  այդկերպ արտահայտելով իրենց վերաբերմունքը Թբիլիսիում տեղի ունցող իրադարձությունների նկատմամբ: Ֆուտբոլիստներից մեկը եղել է ՌԴ քաղաքացի, ազգությամբ վրացի Նոդար Կավտարաձեն, որը հանդես է գալիս Քութայիսի «Տորպեդոյում»: Վրաստանի առաջնության 19-րդ տուրի «Սիոնիի» հետ հանդիպմանը 26-ամյա […]

̰
Վրացի ֆուտբոլիստներն իրենց դիրքորոշումն են հայտնել ՌԴ քաղաքականության նկատմամբ

14:39 23.06.2019

Վրացական ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստները Վրաստանի առաջնության 19-րդ տուրում խաղադաշտ են դուրս եկել «հակաօկուպացիոն» մարզաշապիկներով՝ նման կերպ իրենց վերաբերմունքն արտահայտելով Ռուսաստանի վարած քաղաքականության հանդեպ: Իրենց դիրքորոշումն են հայտնել Քութայիսի «Տորպեդոն», Թբիլիսիի «Լոկոմոտվը», Ռուսթավիի համանուն թիմը: Ցխալտուբոյում «Տորպեդոյի» ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել սև խաղաշապիկներով , որոնց վրա գրված էր, որ Վրաստանի տարածքների մի մասը Ռուսաստանը օկուպացրել […]

̰
«Արարատ-Արմենիայի» և «Լոռիի» ֆուտբոլիստներն օգնեցին Հայիթիին հաղթել Նիկարագուայի ընտրանուն

09:45 21.06.2019

ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե Գավաթ-2019-ի B խմբում Հայիթիի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Նիկարագուայի ընտրանուն: Հայիթիի կազմում հանդիպմանը մասնակցեցին «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ալեքս Քրիստիանը և «Լոռիի» հարձակվող Ջոել Դեսիրեն: Երկու ֆուտբոլիստներն էլ փոխարինման են մտել երկրորդ խաղակեսում՝ Դեսիրեն` 78-րդ րոպեին, Ալեքսը` 81-րդ: Առաջին երկու տուրերից հետո, հայիթցիները հավաքել են 6 միավոր և Կոստա-Ռիկայի ընտրանու հետ բաժանում են 1-2-րդ տեղերը:

̰
Երեք ֆուտբոլիստներ հեռացել են «Արարատ-Արմենիայից»

08:34 21.06.2019

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» կազմից հեռացել են երեք ֆուտբոլիստներ: Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ակումբի և ֆուտբոլիստ Սերխիո Գոնսալեսի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է: Ինչպես նաև, երկկողմանի համաձայնությամբ լուծարվել են պայմանագրերը ֆուտբոլիստներ Ալեքսեյ Պուստոզերովի ու Ջիովաննի Մարտինեզի հետ:

̰
Վարչապետը լուսանկարել է, թե ինչպես են երեխաներն ԱԺ այգու բակում ֆուտբոլ խաղում

12:14 20.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, թե ինչպես են երեխաները Ազգային ժողովի բակում ֆուտբոլ խաղում: «Տեսարան Ազգային ժողովի բակից»,- գրել է նա: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը մեկ այլ լուսանկար է հրապարակել և գրել. «Համ էլ նկարվեցինք»:

̰
BACK_TO_TOP