Ինչո՞ւ մերժվեց «Ելք»-ի առաջարկը. ֆինանսների նախարարի մեկնաբանությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+29.09 oC

Ինչո՞ւ մերժվեց «Ելք»-ի առաջարկը. ֆինանսների նախարարի մեկնաբանությունը

11:46 08.02.2018

Կառավարության նիստից հետո ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում բացատրեց, թե ինչու կառավարությունը նպատակահարմար չգտավ հավանություն տալ զինծառայողներին գույքահարկից ազատելու արտոնությանը:

«Միայն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքահարկից ազատելու տրամաբանությունն այն է, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում անձն, իր կամքից անկախ, զրկվում է գույքն օգտագործելու կամ դրանից օգտվելու հնարավորությունից, այնպես էլ առհասարակ եկամուտներ ստանալու հնարավորությունից»,- բացատրեց  Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Խոսքն այն օրենսդրական առաջարկի մասին է, որը ներկայացրել էին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները և որը վերաբերում էր «Գույքահարկի մասին» գործող օրենքով՝ փոփոխություններին: Պատգամավորներն առաջարկում էին ծառայության ողջ ընթացքում գույքահարկից ազատել Հայաստանի զինված ուժերում կամ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների զինված ուժերում պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվող անձանց:

«Այս տարբերակով մենք ծանրաբեռնում ենք տեղական ինքնակառավարման մարմիններին, որովհետեւ գույքահարկը ՏԻՄ-երի համար եկամուտի էական աղբյուր է: Մենք ունենք ավելի նպատակային գործիք, որով խթանում ենք նորեկներին դեպի Արցախի Հանրապետության զինված ուժեր»,-ասաց նախարարը:

Ֆինանսների նախարարը հիշեցրեց նաև, որ կառավարությունը գույքահարկի արտոնություն տալիս է պարտադիր զինվորական ծառայողներին, ըստ որի՝ պարտադրանքի սկզբունքի ներքո տվյալ անձը զրկվում է իր գույքը տիրապետելուց և օգտագործելուց: Բոլոր այն դեպքերում, եթե զինծառայողը կունենա արտադրական և հասարակական նշանակության գույք և դրանից կստանա եկամուտ, տրամաբանական է, որ եկամուտից նա որպես գույքահարկ կվճարի ՏԻՄ-ին. «Խթանում ենք որակյալ սպայական անձնակազմի մուտքը դեպի ՀՀ զինված ուժեր: Դրա համար գույքահարկի արտոնություն է տրվում բոլոր այն անձանց, որոնք պարտադիր զինվորական ծառայությունից հետո բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունում կուսուցանվեն, կունենան բարձրագույն կրթություն»,- ասաց  Վարդան Արամյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը

18:54 09.07.2025

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը

Այս տարի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը: Կինոյի տանը կայացել է կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը և կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը: ԿԳՄՍ […] ...

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն

18:48 09.07.2025

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն

«Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում ընթացող վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է հաստատություն։ Նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, հետևել այս պահին իրականացվող վերանորոգման աշխատանքներին։ Հաստատության աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են կենտրոնի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև ընթացիկ ծրագրերին ու առաջիկա անելիքներին առնչվող մի շարք հարցեր։ […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվել է

18:42 09.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվել է

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Նախօրեին Ազգային ժողովը համաձայնություն էր տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը։ ...

Գեղհովիտի բնակիչը տանը թմրանյութ էր պահում․ Մարտունիի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:36 09.07.2025

Գեղհովիտի բնակիչը տանը թմրանյութ էր պահում․ Մարտունիի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գեղհովիտ գյուղի 49-ամյա բնակիչը տանը թմրանյութ է պահում: Հասցե մեկնած ոստիկաններին տղամարդը ներկայացրել է կանեփանման կիսաչորացած մանրացված զանգված՝ 25 գրամից ավելի քաշով։ Պարզվել է, որ նա թմրանյութը պատրաստել է իր հողամասից քաղված կանեփից։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը

18:30 09.07.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, ինչի արդյունքում պետությանը պատճառել է 40 մլն ՀՀ դրամի վնաս: Նախաքննության ընթացքում […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

18:24 09.07.2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին, որն այս օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մասնակցում է երկրորդ անգամ անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը ողջունել […] ...

BACK_TO_TOP