12:33 08.02.2018
Սեփական նախագահական ընտրությունները հոկտեմբերից ապրիլ տեղափոխելով՝ Իլհամ Ալիևը փորձում է դրանք նաև համաժամանակել Հայաստանում քաղաքական գործընթացների հետ։ Այս կարծիքին է վերլուծաբան Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, սա թույլ կտա հավասարը հավասարի հետ հանդես գալ Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում։
«Հայաստանում էլ ընտրական գործընթաց չէ, բայց Հայաստանը անցում է կատարում հանրապետության կառավարման բոլորովին նոր համակարգի։ Եվ այս իմաստով, միգուցե, Իլհամ Ալիևն էլ ցանկանում է հնարավորին շուտ ավարտել քաղաքական գործընթացն Ադրբեջանի ներսում, որպեսզի կարողանա հավասար պայմաններով շարունակել հայկական կողմի հետ բանակցությունները», — նշեց Ոսկանյանը։
Ոսկանյանի խոսքով, սակայն, ընտրությունները տեղափոխելու ևս մի քանի պատճառ ուներ Ադրբեջանի գործող նախագահը։ Դրանցից մեկը միջազգային հանրության ուշադրությունից ու Ռուսաստանի միջամտությունից խուսափելն էր։ Մեկ այլ նպատակ էր ընդդիմությանը պատրաստվելու ժամանակից զրկելը։ Այլ վերլուծաբանների նշած մեկ տասնյակից ավելի պատճառ էլ կարող եք տեսնել այստեղ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահական հերթական ընտրությունները նախատեսվում էր անցկացնել այս տարվա հոկտեմբերին։ Սակայն գործող նախագահի որոշմամբ՝ դրանց փոխարեն այս տարվա ապրիլին կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ Սահմանադրության մի քանի փոփոխություններն Իլհամ Ալիևին թույլ կտան ապրիլին 4-րդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում։
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
14:47 01.08.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-ԶուտերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...
14:35 01.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...
14:23 01.08.2025
Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձրՕդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
14:13 01.08.2025
Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակիԿամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...