Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը Միխեիլ Սաակաշվիլիի կալանքի պայմանների վերաբերյալ տարածել է հայտարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+19.09 oC

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը Միխեիլ Սաակաշվիլիի կալանքի պայմանների վերաբերյալ տարածել է հայտարարություն

18:54 13.10.2021

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կալանքի պայմանների վերաբերյալ տարածել է հայտարարություն: Հաղորդում է 1tv.ge-ն։

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները ուշադիր հետևում են Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակին և քրեակատարողական հիմնարկում գոյություն ունեցող պայմաններին:

«Ժողովրդական պաշտպանի գրասենյակն արդեն մի քանի անգամ այցելել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որը գտնվում է թիվ 12 քրեակատարողական հիմնարկում: Մենք մանրամասն դիտարկում ենք նրա առողջական վիճակը և քրեակատարողական հիմնարկում գոյություն ունեցող պայմանները: Մենք ինտենսիվ կապ ունենք քրեակատարողական համակարգի ղեկավարության հետ, ինչպես նաև բանտարկյալի համաձայնությամբ, բուժանձնակազմի հետ` նրա առողջական վիճակի կապակցությամբ:

Հարկ է նշել, որ երրորդ նախագահի բնակելի պայմաններով ապահովման առումով մինչ այժմ խախտումներ չեն արձանագրվել, և նրա նկատմամբ հիմնարկի բուժանձնակազմի կողմից համարժեք ուշադրություն է դարձվում:

Միևնույն ժամանակ, Ժողովրդական պաշտպանն արձագանքում է, Հատուկ քրեակատարողական ծառայության կողմից տարածած տեղեկատվությանը, Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի (արյան ճնշում, զարկերակ, հագեցվածություն, գլյուկոզա) և այլ անձնական տվյալների (իր կողմից գնված իրերի) վերաբերյալ: Թեև ակնհայտ է, որ երկրի երրորդ նախագահի առողջության նկատմամբ հանրային բարձր հետաքրքրություն կա, գերատեսչությունը պարտավոր է հասարակությանը տեղեկատվություն հաղորդել միայն ողջամիտ սահմաններում: Առողջության մասին տեղեկատվությունը պատկանում է տվյալների հատուկ կատեգորիայի և դրա մանրամասն բացահայտումը, առանց անձի թույլտվության, մի կողմից ներկայացնում է օրենքի խախտման վտանգ, իսկ մյուս կողմից կարող է նպաստել բանտարկյալի նկատմամբ անվստահության առաջացմանը:

Քրեակատարողական ծառայության կամ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նման հայտարարությունների տրամադրումը լրացուցիչ ռիսկ է պարունակում, որ հացադուլի դիմած բանտարկյալը նույնպես հրաժարվի բժշկական օգնություն ստանալուց: Հետևաբար, մենք բացասաբար ենք գնահատում ցանկացած հայտարարություն, որը դրդում է բանտարկյալին սովի ավելի ծանր ձևի և ավելի է ծանրացնում մեղադրյալի/ դատապարտյալի առողջական վիճակը:

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը կշարունակի վերահսկել Վրաստանի երրորդ նախագահի իրավական վիճակը և պարբերաբար հանրությանը կտրամադրի համապատասխան տեղեկատվություն»,-ասված է հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

23:59 23.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

23:57 23.06.2025

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

23:46 23.06.2025

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

23:40 23.06.2025

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

23:36 23.06.2025

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

23:30 23.06.2025

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP