19:25 13.10.2021
Նիդեռլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Բեն Կնապենը պատասխանել է օգոստոսի 6-ին խորհրդարանի պատգամավոր Դերկ յան Էպինկի հասցեագրած գրավոր հարցերին, որոնք վերաբերում են հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև ադրբեջանցի ընդդիմադիր գործիչների դատական վճիռների մեջ ներգրավված ադրբեջանցի դատավորներին և դատախազներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը, մասնավորապես, հաստատել է ադրբեջանական դատարանների կողմից հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց ապօրինի ազատազրկման դատապարտելու փաստը։ Ավելին, Բեն Կնապենը նշել է, որ իրազեկ է այդ նույն դատավորների ու դատախազների՝ ադրբեջանական ընդդիմադիր ՀԿ-ների սև ցուցակում ներառված լինելու փաստով։
Շարունակելով նույն թեման՝ նախարարը հիշատակել է Ադրբեջանի՝ մի շարք միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների մասին, որոնք նախատեսում են ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքի ձևերը, նրանց պահման վայրերի պայմանները և հղում է արել տարբեր աղբյուրների, ըստ որոնց, Ադրբեջանի բանտերը չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։
Պատասխանելով Ադրբեջանում հայ ռազմագերիներին նկատմամբ անկախ դատական գործընթացների մասին հարցին՝ Բեն Կնապենը նշել է, որ, ընդհանուր առմամբ, այդ երկրում անկախ դատավարությունը և օրենքի գերակայությունը հարցականի տակ են, ինչի մասին են վկայում «Freedom House»-ի կողմից Ադրբեջանին տրված ցածր ցուցիչները։
Նախարարն իր նամակում ընդգծել է հայ գերիների անհապաղ ազատ արձակման կարևորությունը՝ հղում անելով ԵՄ հայտարարություններին։
Նիդեռլանդների կողմից հավելյալ ճնշում բանեցնելու վերաբերյալ պատգամավորի հարցադրմանը նախարարն արձագանքել է՝ նշելով, որ ինչպես իր նախորդներն, ինքը ևս ջանքեր կգործադրի գերիների խնդիրը ԵՄ օրակարգում պահելու համար՝ այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու նպատակով։
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...
23:36 23.06.2025
Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...
23:30 23.06.2025
Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...