20:25 14.10.2021
«Դեպի Հայք» ծրագրով Գյումրիում կաշխատեն Եգիպտոսից,Կանադայից, Լոս Անջելեսից, Շվեյցարիայից ժամանած կամավորներ։ Նրանք գյումրեցի երիտասարդների ու աշակերտների համար անցկացնում են օտար լեզվի կարողությունների զարգացման, կենսաբանության, մաթեմատիկայի ու երաժշտության դասընթացներ, այդ ընթացքում իրենց համար բացահայտում են նաև Գյումրին: Կամավորներն աշխատում են Գյումրիի երիտասարդական պալատում, որը դարձել է սփյուռքահայերի ու գյումրեցիների շփման ակտիվ հարթակ։
Արմեն Կարիբյանը Գյումրի է եկել Շվեյցարիայից: Մայրը լիբանանահայ է, հայրը՝ եգիպտահայ: Գյումրեցի երեխաների հետ հաղորդակցվում է վարժ հայերենով: Օտար հողում հայեցի մեծանալու ու լեզուն պահպանելու գործում պարտական է ծնողներին, տանը խոսում են միայն հայերեն։
Արմենը մասնագիտությամբ կենսաբան- մաթեմատիկոս է, նոր է ավարտել բուհը։ «Դեպի Հայք» ծրագրով եկել է Հայաստան և գյումրեցի դպրոցականներին կենսաբանություն է դասավանդում: Կիրառում է ինտերակտիվ դասավանդման մեթոդը։ Արմենը երեխաներին ներկայացնում է նաև իր իսկ կատարած թեմատիկ ուսումնասիրությունների արդյունքները, դրանք գործնականում ցուցադրում է մանրադիտակի ոսպնյակի միջոցով:
Արմենը դասավանդում է նաև Շվեյցարիայում, զուգահեռ, դարձյալ կամավոր, հրշեջի աշխատանք է կատարում։ Հաջորդ տարի ծառայության է անցնելու Շվեյցարիայի բանակում, խոստանում է ծառայությունից հետո նորից գալ Գյումրի։
«Ինձ համար միշտ հետաքրքիր էր Հայաստան գալը, իմ համար միշտ սիրտ ունիմ, սեր ունիմ Հայաստանի համար։ Ինձ այստեղ դուր եկավ ապրելակերպը, մարդոց հյուրընկալությունը, ուղղակի ես սիրահարվել եմ Գյումրիին, շատ լավ քաղաք է»,- ասում է Արմեն Կարիբյանը։
Ժիլբերտ Նազարին ծնվել ու մեծացել է Լոս Անջելեսում: Ծնողները իրանահայեր են: 30 տարի առաջ Թեհրանից տեղափոխվել են Միացյալ Նահանգներ։ Հայաստանում եղել էր 6 տարեկանում։ 23 տարեկանում վերադարձել է որպես կամավոր աշխատելու Գյումրիի երիտասարդների հետ։
Նոտաներից է սկսել ու հիմա արդեն իր գրած երաժշտական կոմպոզիցիաներն են խմբով նվագում: Գյումրեցի երիտասարդների հետ սիրողական երաժշտական խումբ են ստեղծել, պատրաստվում են համերգի։ Նազարին երաժշտական կրթություն չի ստացել, ինքնուս է սովորել թմբուկների վրա նվագել: Դասավանդում է Լոս Անջելեսի դպրոցներում, նաև ստեղծագործում է։
«Եղավ հինգերորդ տարին, որ դպրոցներուն մեջ գործ ունիմ, երաժիշտներու խումբը, որ ունիմ դպրոցներուն մեջ ու մարշ են նվագում, դրանք իմ գրած ստեղծագործություններս են։ Էստեղ որ եկա, 1-2 շաբաթ մենակ նոտաներ եմ սովորեցրել, հետո ծափերով ռիթմը սովորեցին։ Ես էլ հայերենս ավելի կատարելագործեցի, որ նոր էի եկել Գյումրի, նախադասություն չէի կրնա սարքել, բառերը կիսատ էի խոսում, հիմի արդեն լրիվ հասկանում ու կխոսամ հայերեն»,- նշում է Ժիլբերտ Նազարին։
Արմենը, Ժիլբերտն ու երիտասարդական պալատում դասավանդող մյուս սփյուռքահայ երիտասարդներն իրենց կամավորական աշխատանքը Գյումրիում կավարտեն տարեվերջին, կվերադառնան իրենց երկրներ։ Հաջորդ տարի սփյուռքահայ կամավորների նոր խմբի կընդունի Գյումրին։ Ոմանց համար Հայաստան վերադարձը «Դեպի Հայք»-ի շնորհիվ դառնում է ընդմիշտ։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...