Տասը երկրների դեսպանատներ կոչ են անում Թուրքիային ազատ արձակել իրավապաշտպան Կավալային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+30.09 oC

Տասը երկրների դեսպանատներ կոչ են անում Թուրքիային ազատ արձակել իրավապաշտպան Կավալային

08:17 19.10.2021

Հանրահավաք է տեղի ունեցել Թուրքիայի Արդարադատության պալատի դիմաց՝ թուրք իրավապաշտպան Օսման Կավալայի դեմ նոր դատավարության հետ կապված, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Տասը երկրների դեսպանատներ կոչ են արել Թուրքիային ազատ արձակել Կավալային: Կոչով հանդես են եկել Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի դեսպանատները։

«Իրավապաշտպանի ձերբակալությունից չորս տարի է անցել, և նրա գործի քննության հետաձգումները ստվեր են գցում ժողովրդավարության, օրենքի գերակայության և թուրքական դատական ​​համակարգի թափանցիկության նկատմամբ հարգանքի վրա: Հաշվի առնելով այս գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները՝ կոչ ենք անում Թուրքիային հնարավորինս շուտ ազատ արձակել Կավալային», – ասված է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

Օսման Կավալան հայտնի թուրք իրավապաշտպան է,  Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը, որն աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նախագծերի։

2020 թվականի փետրվարին թուրքական դատարանը արդարացրեց Կավալային՝ կառավարության տապալելու փորձին մասնակցելու գործով, բայց նույն օրը Ստամբուլի դատախազությունը ձերբակալման նոր հրաման արձակեց: Նոր մեղադրանքներ առաջադրվեցին Կավալայի դեմ, այս անգամ ՝ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանը

21:25 23.07.2025

FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանը

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...

Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

21:13 23.07.2025

Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Բնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն: Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ […] ...

Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցել

21:02 23.07.2025

Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցել

Աշխարհի նախկին չեմպիոն Դանիել Դյուբուան ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ ռևանշ մենամարտից մի քանի ժամ առաջ երեկույթի է եղել, հաղորդում է The Times-ը։ Դյուբուայի հայրն առանձնատանը 70 հոգու համար կազմակերպել է երեկույթ, որին մասնակցել է նաև բռնցքամարտիկը։ Դրանից բացի նշվում է, որ Դյուբուան «Ուեմբլի» է ժամանել մենամարտի մեկնարկից ընդամենը 90 րոպե առաջ։ Մեքենան կայանելու խնդիրների պատճառով […] ...

Մեկնարկել են Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները

20:50 23.07.2025

Մեկնարկել են Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հրապարակելով լուսանկարներ: ...

Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը ժամանակավորապես փակ կլինի

20:38 23.07.2025

Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը ժամանակավորապես փակ կլինի

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը, երկաթուղային ռելսերի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 24-ին՝ ժամը 00։00-ից մինչև 08։00, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը» հիմնադրամից: Առաջարկվում է այդ ժամանակահատվածում երթևեկել Մասիս քաղաքի՝ Հ-12 և Հ-13 խաչմերուկից դեպի Սիս, Սիփանիկ, […] ...

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

20:26 23.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP