Էկվադորում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ընդդեմ հանցավորության և թմրաշրջանառության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Էկվադորում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ընդդեմ հանցավորության և թմրաշրջանառության

09:28 19.10.2021

Էկվադորի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել՝ հանցավորության և թմրաշրջանառության, զենքի անօրինական շրջանառության դեմ պայքարի համար։ Այս մասին հայտարարել է նախագահ Գիլերմո Լասոն, փոխանցում է RIA Novosti-ն։

«Մեր զինված ուժերն ու ոստիկանությունն անհապաղ դուրս կգան փողոցներ, քանի որ մենք արտակարգ դրություն ենք հայտարարում երկրի ողջ տարածքում»,-ասել է նա ժողովրդին հղված ուղերձում։

Հիմնական շեշտադրումը կլինի բռնության բարձր մակարդակ ունեցող նահանգներում, հատկապես Գուայասում։ Փողոցներում 24 ժամ կիրականացվի պարեկություն։

Լասոն նշել է, որ Էկվադորի փողոցներում գլխավոր թշնամի թմրաթրաֆիկն է։ Նրա խոսքով՝ երկրում թմրանյութերի օգտագործման աճին զուգահեռ ավելացել է սպանությունների, թալանի թիվը։ Վերոնշյալ նահանգում բռնության ավելի քան 70 տոկոս դեպքերը կապված են թմրանյութերի վաճառքի հետ։

Կիրակի սրճարաններից մեկում ոստիկանության ու կողոպտիչների միջև փոխհրաձգության հետևանքով 11-ամյա տղա է զոհվել։
Երկուշաբթի նախագահը պաշտպանության նոր նախարար է նշանակել, նա գեներալ Լուիս Էրնանդեսն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները

18:35 05.08.2025

Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները

2025 թվականի հուլիս ամսին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել տարբեր ձևաչափերի ուսումնավարժություններ և պարապմունքներ՝ ուղղված բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, շահագրգիռ մարմինների արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը և համագործակցության ամրապնդմանը։ Կարևորելով օպերատիվ հրդեհաշիջումը և տարածքից մարդկանց անվտանգ տարհանման հմուտ կազմակերպումն ու արդյունավետ իրականացումը՝ Երևան քաղաքի, ինչպես նաև Կոտայքի, Շիրակի և […] ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

18:30 05.08.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Թոթովենցի փողոց […] ...

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

BACK_TO_TOP