15:33 20.10.2021
Բրիտանական Daily Express պարբերականը կազմել է այն տարածաշրջանների ցուցակը, որտեղ առավել մեծ է երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու վտանգը:
Հոդվածի հեղինակ Կայշի Լանգթոնն առաջին հերթին հիշատակել է միջուկային ծրագրի պատճառով ԱՄՆ-ի և Իրանի հնարավոր դիմակայության մասին. իրավիճակի սրման դեպքում Թեհրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը, որի միջոցով արտահանվում է ամբողջ աշխարհում նավթի 30 տոկոսը: Դա սպառնում է դաշնակիցների հետ Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացմամբ, ինչպես նաև Սիրիայում և Եմենում նոր պատերազմով: Բացի դրանից՝ սև ոսկու պատճառով լայնածավալ հակամարտության կարող է վերաճել Իսրայելի հետ Իրանի վաղեմի դիմակայությունը։
Ինչպես նշում է լրագրողը՝ վերջին տարիներին նաև սրվել են հարաբերությունները ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև: Ավելի լուրջ հակամարտության պատճառ կարող են դառնալ քրդերի պատճառով տարաձայնությունները, ինչպես նաև նախագահ Էրդողանի հավակնոտ ծրագրերը։ Լանգթոնի կարծիքով՝ Սպիտակ տունը կարող է պատերազմի հասցնել ԿԺԴՀ-ի և Չինաստանի հետ դիմակայությունը: Փհենյանը շարունակում է զորավարժություններ անցկացնել, իսկ վերջերս ԱՄՆ նախագահին մեղադրել է «թշնամական քաղաքականության» մեջ։ Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է, որ պատասխան արձագանքը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ը կհայտնվի շատ լուրջ իրավիճակում: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա, բացի առևտրային պատերազմից, Վաշինգտոնի հետ հարաբերությունները միջազգային ասպարեզում երկու երկրների աճող ազդեցության պատճառով կարող են սրվել։
Բացի դրանից՝ Լանգթոնը ենթադրել է, որ երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել Քաշմիրի շուրջ Հնդկաստանի և Պակիստանի վեճերի պատճառով:
Հոդվածի հեղինակը նաև հիշեցրել է Աֆղանստանում իրավիճակի մասին, որտեղ վերջերս իշխանության են եկել թալիբները: Նոր իշխանությունը «որս է սկսել» նրանց դեմ, ովքեր համագործակցել են Հյուսիսատլանտյան դաշինքի կամ նախորդ կառավարության հետ և կարող են ազդել տարածաշրջանի անվտանգության վրա, ամփոփել է Լենգթոնը:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...