«Ինֆորմատիկա» առարկայի ուսուցիչների համար ՄԻՊ-ն ու «Կասպերսկին» կազմակերպել են դասընթաց համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

«Ինֆորմատիկա» առարկայի ուսուցիչների համար ՄԻՊ-ն ու «Կասպերսկին» կազմակերպել են դասընթաց համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ

16:30 20.10.2021

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության հետ համատեղ արդեն երկրորդ անգամ կազմակերպում է «Մեծահասակները և երեխաները թվային աշխարհում» խորագրով դասընթաց հանրակրթական դպրոցների «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցիչների համար, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Միջոցառման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսել է ուսուցչի կարևոր և անփոխարինելի դերի մասին երեխաների կյանքում, նշել է, որ դպրոցը պետք է լինի երեխայի համար այն ապահով վայրը, որտեղ նա կսովորի նաև, թե ինչպես ճիշտ օգտվել համացանցից և ում դիմել խնդիրների բախվելու դեպքում: Խոսվել է նաև երեխաներին թվային միջավայրում սպառնացող վտանգներից պաշտպանելու ծնողների կարևոր դերի և իրազեկման անհրաժեշտության մասին:

«Դուք եք արժեքներ սերմանում Հայրենի երկրի, ընտանիքի և միմյանց հանդեպ, սովորեցնում եք ապրել ու հաղթանակել: Երկիրը շեն պահող, պետականությունն ամուր պահող քաղաքացին ձևավորվում է հենց դպրոցից։ Հետևաբար, Ձեր դերը շատ մեծ է երեխաների դաստիարակության գործում, այդ թվում՝ համացանցից անվտանգ օգտվելու»,- ասել է Արման Թաթոյանը։

Երեխաների իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում արդիական խնդիր է, որի մասին են վկայում նաև այդ կապակցությամբ պարբերաբար Պաշտպանի աշխատակազմ ստացվող ահազանգերը ծնողների և ուսուցիչների կողմից: Վերջին շրջանում համացանցում լայն տարածվում են երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր խաղեր, որոնք մեծ սպառնալիք են հատկապես դեռահասության տարիքում գտնվող երեխաների, նրանց կյանքի և առողջ զարգացման համար:

Նշվածը պահանջում է ինչպես երեխաների ծնողների, այնպես էլ ուսուցիչների կողմից առավել մեծ ուշադրության և զգոնության ցուցաբերում, այնպես էլ հստակ կանխարգելիչ միջոցների ձեռնարկում պետական իրավասու մարմինների կողմից, այդ թվում՝ ուղղված երեխաների համար թվային միջավայրում անվտանգության ապահովման մեխանիզմների կատարելագործմանը:

Ռուսաստանի Դաշնությունից ժամանած «Կասպերսկի» ընկերության մասնագետ Անդրեյ Սիդենկոն պրակտիկ դասընթացի միջոցով ուսուցիչներին ներկայացրել է, թե ինչ վտանգներ կան համացանցում երեխաների համար և ինչպես կարելի է դրանք կանխարգելել:

Նման սեմինարները կրելու են շարունակական բնույթ, քանի որ նորարարական տեխնոլոգիաներն ունեն մեծ ազդեցություն երեխաների կյանքի վրա, և մենք պետք է ձեռնարկենք հնարավոր բոլոր քայլերը համացանցում առկա վտանգներից նրանց պաշտպանելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP