13:22 21.10.2021
Հայաստանի միակ երաժշտական բուհը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 2021 թվականին նշում է իր 100-ամյա հոբելյանը: Այս տարի բուհում կայացած բոլոր միջոցառումները նվիրված են հոբելյանին։
Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել գլխավոր միջոցառումը. թատրոնի VIP սրահում կայացել է հոբելյանական նամականիշի մարման արարողությունը, որին անմիջապես հաջորդել է գալա-համերգը։
«ՀայՓոստ» ՓԲԸ-ն շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշ՝ նվիրված Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակին: Արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, Հայաստանի ֆիլատելիստների ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Մինչ մարման արարողությունը, կողմերը հանդես են եկել շնորհավորական խոսքերով՝ Կոնսերվատորիայի 100-ամյակի կապակցությամբ, և կարևորել հոբելյանի շրջանակում նամականիշի մարման և շրջանառության նախաձեռնությունը:
«ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի խոսքերով՝ նամականիշն աշխարհին կպատմի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մշակութային ավանդի և հայկական մշակույթի մասին: Նշենք, որ նամականիշի վրա պատկերված են Կոնսերվատորիայի շենքի ճակատը և բուհի դիմացի պուրակում գտնվող Կոմիտասի արձանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդգծել է, որ հպարտություն է ունենալ այսպիսի երաժշտական բուհ, որի շրջանավարտները Հայաստանը պատվով ներկայացնում են աշխարհին և հանրահռչակում մեր հայրենիքն ու մշակույթը. «Այս խորհրդանշական նամականիշը, որն այսօր մարվում է, թող լինի ավելի մեծ ձեռքբերումների սկիզբը»:
ԲՏԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը բուհին մաղթել է նորանոր հաջողություններ, իսկ նամականիշի մարման վերաբերյալ նշել է, որ պատմական և նյութական արժեք լինելուց զատ՝ այն յուրատեսակ հանրագիտարան է նշանավոր մարդկանց, իրադարձությունների և մշակույթի մասին, ինչպես նաև քարոզչական միջոց՝ իրեղեն և հոգևոր արժեքներն աշխարհին ներկայացնելու համար:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել պետական վերաբերմունքի համար և ասել. «Երաժշտությունը խոսում է աշխարհի բոլոր լեզուներով: Չնայած բոլոր խնդիրներին՝ Կոնսերվատորիան պահպանել է իր դիմագիծը: Այսօր մենք պատմական ընթացք ենք տալիս գործին, շարունակում ենք 100 տարի առաջ սկիզբ առած շղթան, դեռ բազում սերունդներ են կրթվելու և ներկայանալու աշխարհին»:
Նամականիշի մարման արարողությանը հաջորդել է 100-ամյակին նվիրված գալա-համերգը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Կարեն Թռչունյանը:
Համերգն իր շուրջը համախմբել է նաև բուհի՝ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ուսանողներին, զոհված ուսանողների ծնողներին, բուհի նախկին ռեկտորներին, անվանի պետական, հասարակական գործիչների, արվեստագետների, դիվանագիտական ներկայացուցիչների, կոնսերվատորիայի գործընկեր կազմակերպություններին, մշակութային հաստատությունների և բուհերի ղեկավարներին։
Միջոցառմանը հնչել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 100-ամյակին: Ուղերձում մասնավորապես ասվում էր. «Երաժշտարվեստի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, դասախոսնե՛ր, ուսանողնե՛ր, արդեն մեկ դար է՝ աշխարհը հաղորդակից է հայ երգարվեստին, ճանաչում և վայելում է հայկական երաժշտական գործիքների՝ մեր դարավոր մշակույթը հավերժացնող ստեղծագործությունները, արդեն մեկ դար է՝ բուհի ուսանողներն ու շրջանավարտները համաշխարհային տարբեր բեմերում նվաճում են հանդիսատեսի սիրտը: Եվ հպարտորեն պետք է ընդգծել, որ Կոնսերվատորիան, որպես երաժշտարվեստը կատարելագործող բուհ, տարբեր ժամանակներում հռչակավոր անուններ է տվել ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակույթի համար. Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, Ավետ Տերտերյան, Տիգրան Մանսուրյան, Վաչե Շարաֆյան, Լուսինե Զաքարյան… Եվ անվերջ կարելի է թվարկել այս շարքը, որը մի վառ աստղաբույլ է երաժշտական երկնակամարում:
Շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ Կոնսերվատորիայում սովորած բոլոր սերունդներին, այսօրվա սաներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին: Մաղթում եմ ազատ ստեղծագործական հնարավորություններ, անսպառ ուժ ու եռանդ, երաժշտության կախարդական աշխարհում ճախրելու բերկրանք: Առո՛ղջ եղեք, և թող հայ երգն ու երաժշտությունը հավերժանան նաև ձեզով, ձեր հոգու և մտքի թռիչքներով»:
Հանդիսավոր արարողության շրջանակում Արցախյան վերջին պատերազմին մասնակցած ուսանողներին, բուհի նախկին ռեկտորներին՝ Տիգրան Մանսուրյանին, Սերգեյ Սարաջյանին, Արմեն Սմբատյանին, Շահեն Շահինյանին և բուհի այս տարվա հոբելյարներին շնորհվել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հուշամեդալներ։ Հետմահու հուշամեդալներ են հանձնվել նաև զոհված ուսանողներին։
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...