19:26 25.10.2021
Հոկտեմբերի 25-ին իր աշխատանքն է սկսել ԵՄ տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման TAIEX գործիքի շրջանակում փորձագիտական առաքելությունը՝ ուղղված զբոսաշրջության օրենսդրական բարեփոխումներին։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Այսօր կայացած միջոցառման մեկնարկին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, շահագրգիռ գերատեսչությունների, զբոսաշրջային ասոցիացիաների, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Հայաստանում ԵՄ պատվիրակության, Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը։
Իր ողջույնի խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին այն աջակցության համար, որ ցուցաբերվում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և նշել․
«Ակնկալում ենք պրոակտիվ տեղեկատվության և փորձի փոխանակում, ինչը հնարավորություն կտա ունենալ ավելի լավ օրենսդրություն զբոսաշրջության բնագավառում՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա»։
Փորձագիտական առաքելության նպատակն է ուսումնասիրել զբոսաշրջության օրենսդրության բարեփոխումների ԵՄ լավագույն փորձը և բացահայտել «Հայաստանի զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի մոտարկման մեխանիզմները ԵՄ օրենսդրության հրահանգներին համապատասխան:
ԵՄ հրահանգների մոտարկման գործընթացի համակողմանի իրականացման և զբոսաշրջության ոլորտում զբոսաշրջության օրենսդրության լավագույն փորձի ուսումնասիրման նպատակով նախատեսվում է ԵՄ փորձի վերաբերյալ գիտելիքների փոխանակում:
Հայաստանը կստանա առավել մանրամասն տեղեկատվություն զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության մշակման համաշխարհային փորձի, ոլորտում իրավական դաշտի կարգավորման, ծառայությունների որակի բարելավման, ծառայությունների ստանդարտների սահմանման և պահպանման, ամբողջական ներդրման, սպառողների իրավունքների, կանոնակարգերի խախտումների կանխարգելման և վերացման միջոցառումների և օրակարգային այլ հարցերի վերաբերյալ:
Չորսօրյա միջոցառումը կազմակերպվում և ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից։
Հանդիպմանը մասնակցում էին փորձագետներ Իևա Բալդինան` Լատվիայից (Սպառողների իրավունքների վերահսկողության վարչության ղեկավար/Սպառողների իրավունքների պաշտպանության պետական կենտրոնի (CRPC) փոխտնօրեն), Մարիկրուս Կադիզ Գոմեսը՝ Իսպանիայից (Տուրիզմի որակի իսպանական ինստիտուտի տեխնիկական մենեջեր (ICTE)), Մ. Անգելես Մարտինես Մինգեզան՝ Իսպանիայից (Այլ վարչակազմերի հետ հարաբերությունների գլխավոր տնօրենի տեղակալ՝ Քաղաքացիական ծառայության, Գանձապետարանի և քաղաքացիական ծառայության (MH) նախարարության, Իսպանիայի Զբոսաշրջության քարտուղարության միջազգային կապերի բաժնի նախկին ղեկավար), Զվոնիմիր Մարինովիչը` Խորվաթիայից (Գլխավոր տնօրենի օգնական, Խորվաթիայի Հանրապետության ֆինանսների նախարարություն Խորվաթիայի մաքսային տնօրինություն):
Լրացուցիչ տեղեկատվություն
Թայեքսը Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիք է, որն աջակցում է Եվրոպական հարևանության քաղաքականության անդամ երկրներին ԵՄ օրենսդրության մոտարկման և կիրարկման ապահովման բնագավառներում։ Հայաստանն օգտվում է Թայեքս աջակցություն գործիքից 2007 թվականից։
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...