16:08 26.10.2021
Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը Բաաբդա պալատում ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին՝ նրա հետ քննարկելով Լիբանանի ներքին իրավիճակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Ըստ աղբյուրի՝ նախագահական նստավայր կատարած շնորհակալական այցի ընթացքում Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանին ուղեկցել է եպիսկոպոսների և հոգևոր հայրերի պատվիրակությունը:
Նախագահ Աունը շնորհավորել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքին երդմնակալության կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ եկեղեցական նոր պարտականությունների կատարման գործում:
Զրույցի ընթացքում նախագահ Աունն արձանագրել է, որ վերջին շրջանի անվտանգության միջադեպերի արձագանքները դադարել են, և ընդգծել, որ չնայած երկրում ընդհանուր մթնոլորտի պարբերական խախտումներին՝ վերադարձ Լիբանանի քաղաքացիական պատերազմին չի լինելու:
Լիբանանի նախագահը նաև շեշտել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների գործընթացը հեշտացնելու նպատակով մեգակենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ներկա ֆինանսական դժվարությունները, «որոնք կարող են շատերին խանգարել հասնելու իրենց ընտրատեղամասերը»: Իսկ դա իր հերթին կհանգեցնի ընտրողների ցածր մասնակցության:
Անդրադառնալով 2020 թ. օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննության ընթացքին՝ նախագահը ընդգծել է այդ առումով դատական համակարգի անկախության և քաղաքական գործիչների կողմից հետաքննությանը չմիջամտելու անհրաժեշտությունը:
Իր հերթին պատրիարք Մինասյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Աունին իր բարի ժեստի համար՝ հույս հայտնելով, որ Աստված կօգնի իրեն իրականացնելու պարտականությունները, միավորելու մարդկանց սրտերը և արթնացնելու պաշտոնյաների խիղճը՝ Լիբանանը «ապահով ափ» դուրս բերելու համար:
Արքեպիսկոպոսը նաև ընդգծել է, որ Լիբանանի հայ կաթողիկեների համայնքը միշտ պատրաստ է ծառայելու իր երկրին՝ հանուն ժողովրդի միավորման և պետություն կառուցման:
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը Հայ կաթողիկե եկեղեցու 21-րդ պատրիարք էր ընտրվել 2021 թ. սեպտեմբերի 23-ին:
13:02 24.06.2025
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ ՄանուկյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական […] ...
12:50 24.06.2025
Իրանը մտադիր է վճռականորեն արձագանքել հրադադարի պայմանների ցանկացած խախտմանԻրանը պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած հետագա ագրեսիայի՝ Իսրայելի կամ Միացյալ Նահանգների կողմից հրադադարի խախտման դեպքում, ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ: «Մենք տեղեկացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության մեծ և քաջարի ժողովրդին, որ Իրանի զինված ուժերը, չվստահելով թշնամու ելույթներին, պատրաստ կլինեն վճռական պատասխան տալ թշնամու ցանկացած ագրեսիվ գործողության», – հայտարարության տեքստը […] ...
12:36 24.06.2025
Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրըԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...
12:20 24.06.2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանովԵրևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...
12:07 24.06.2025
2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայիցՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց […] ...