14:06 18.07.2018
Հայաստանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների. քաղաքական ուժերը պատրաստվում են, քաղաքացիները՝ հետևում գործընթացներին: SHANTNEWS.am-ը փորձել է ի մի բերել ընտրապայքարին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերի ցանկը՝ ապագա խորհրդարանի հավանական գունապնակը պարզելու համար:
Ընտրություններին մասնակցության մասին հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցությունը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է՝ մտավախություն չունի, որ արտահերթ ընտրությունների դեպքում դաշնակցությունը կարող է անհրաժեշտ ձայները չհավաքել: ՀՅԴ-ն արտահերթ ընտրություններին կգնա միայնակ, որովհետև դաշինքների մեջ չի կարող մտնել գաղափարական որոշակի խնդիրների պատճառով:
Հանրային խորհրդի նախագահ, «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր ղեկավարած քաղաքական ուժի մասնակցությունը չի բացառում, սակայն նշել է՝ դեռ հստակ որոշում չկա: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Մանուկյանը նշել է՝ իրենց կուսակցությունը կողմնակից է մասնակցել ընտրություններին, թեպետ վերջնական որոշում ընդունված չէ, բայց եթե կուսակցությունը այդպիսի որոշում ընդունի, ինքը, բնական է, պետք է խառնվի նաև այս գործին:
«Հիմնադիր խորհրդարան»-ն ու «Սասնա ծռեր»-ը ևս պատրաստվում են ընտրություններին: Այս մասին հայտարարել է «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, որ դեռ քննարկում են՝ ինչ ձևաչափով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը, որը ստեղծվել է 2015թ., դառնում է կուսակցություն` «Հայաստանի կառուցողական կուսակցություն» անվամբ, իսկ կարգախոսն է «Վաղվա հետ համահունչ»: Հունիսի 30-ին կայացել է կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում Անդրեաս Ղուկասյանը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանը հունիսի 23-ին հայտարարել է «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադրման և խորհրդարանական ընտրություններին մասնակցության մասին:
Ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացնում նաև «Ժառանգություն»-ը: Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանին միասնական ցուցակով ընտրություններին գնալու առաջարկով է դիմել, քանի որ գտնում է, թե հաղթանակը նաև իրենցն է, բոլորինը: Իսկ եթե առաջարկությունը չընդունվի, ապա միևնույն է, «Ժառանգությունը» կմնա պայքարի դաշտում:
Ընտրություններին պատրաստվում են մասնակցել նաև «Օրինաց Երկիր» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները:
Ընտրապայքարի խոշոր խաղացողներից երկուսը՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, դեռևս շատ փակագծեր չեն բացում, սակայն ակտիվորեն մասնակցում են խորհրդարանում ԸՕ քննարկումներին:
23:59 23.07.2025
Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներիցԿենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 23.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ըԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...
23:56 23.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել էՀուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...
23:55 23.07.2025
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմինՀուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...
23:52 23.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտիՀուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...
23:49 23.07.2025
Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարինԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...