19:41 29.06.2018
Հանրային խորհրդի նախագահ, «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր ղեկավարած քաղաքական ուժի մասնակցությունը չի բացառում, սակայն նշում է՝ դեռ հստակ որոշում չկա:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Մանուկյանը նշեց.
«Ես ինչքան կարողանում եմ մամուլից հասկանալ, ընտրությունները գարնանից շուտ չեն լինի, այնպես որ բավական ժամանակ կա՝ մտածելու և որոշում ընդունելու»:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է մասնակցել ընտրություններին, նա ասաց, որ իրենց կուսակցությունը կողմնակից է մասնակցել ընտրություններին, թեպետ վերջնական որոշում ընդունված չէ, բայց եթե կուսակցությունը այդպիսի որոշում ընդունի, ինքը, բնական է, պետք է խառնվի նաև այս գործին: Հետաքրքրվեցինք՝ ինչի՞ց է կախված որոշման կայացումը, ի՞նչ գործոններ կարող են ազդել դրա վրա, նա պատասխանեց.
«Ամեն ինչը՝ և՛ այն, թե երկիրը ինչ վիճակում է, և՛ թե ընտրության օրենքի փոփոխությունը ինչպիսին է: Շատ բաներից է կախված, դրա համար դժվարանում եմ ասել»:
Մանուկյանը նշեց, որ ընտրություններին իր ղեկավարած քաղաքական ուժի մասնակցության մասին մամուլին ասել է որպես ենթադրություն, ցանկություն, իսկ երբ գա դրա իրականացման պահը, անպայման տեղյակ կպահի: ՀԽ նախագահը դժվարացավ նշել՝ արտահերթ ընտրություններին կուսակցությունը միայնակ կգնա՞, թե՞ դաշինքով.
«Ինքներդ հասկանում եք, որ հիմա այդ հարցին ոչ մեկը չի կարող պատասխանել»:
Մանուկյանն ավելի վաղ նաև չէր բացառել, որ կհրաժարվի Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնից:
«Նոր Հանրային խորհրդի կազմը, ապագան, խնդիրները, որի վրա շեշտադրում կարվի, դեռ անորոշ է, այդտեղից էլ է կախված՝ նայած Հանրային խորհուրդը ինչ դերակատարություն կունենա, իշխանությունները որքանով են հակված հաշվի նստել խորհուրդների հետ, այդ ամենը նշանակություն ունի»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է Հանրային խորհուրդը, իբրև կառույց, չշարունակի գործել, Մանուկյանը պատասխանեց, որ Հանրային խորհուրդը սահմանադրական մարմին է, այն անպայման պիտի գործի, դա շատ կարևոր է: Նա նշեց՝ նման կառույց 70 տարբեր երկրներում կա, այն իր գործառույթներն ունի, և դրանք տարբեր են ցանկացած երկրում:
«Սա նաև պրակտիկան է ցույց տալիս, թե ով ինչով է զբաղվում և թե իր այդ խորհուրդներն ինչ կշիռ են ունենում»,- ասաց նա:
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...