20:58 30.10.2021
Գյումրիում ավարտվել է ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադան, որին մասնակցում էին նախընտրական փուլերը հաղթահարած 16 դպրոցների թիմերը՝ Երևանից, ՀՀ բոլոր մարզերից և Արցախից:
Օլիմպիադան անցկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի շախմատի ակադեմիայի, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, հաղթողի կոչման համար համառ պայքար է ընթացել։ 15 տուրերից հետո չեմպիոն է դարձել Երևանի թիվ 181 դպրոցի թիմը: Նշենք, որ նախորդ տարի ևս այս թիմն էր դարձել 14-րդ օլիմպիադաի հաղթող:
Հաղթող թիմի կազմը.
Նավոյան Գագիկ
Օղուլուկյան Արսեն
Առաքելյան Մանվել
Բոնդարենկո Վիկտորյա
Երևանի թիվ 11 դպրոցը գրավել է 2-րդ տեղը. թիմի կազմը՝
Ագասարով Բենիկ
Կուդրյաշև Էդգար
Ստեփանյան Ալվարդ
Միրզոյան Էլեն
«Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոցը 3-րդ տեղում է. թիմի կազմ՝
Հայրապետյան Էդգար
Հակոբյան Վալերի
Հակոբյան Ռուբեն
Հայրապետյան Նվարդ
1-ին խաղատախտակի լավագույն արդյունք՝ Գագիկ Նավոյան (Երևանի թիվ 181 հիմնական դպրոց),
2-րդ խաղատախտակի լավագույն արդյունք՝ Համլետ Պետրոսյան (Գյումրի, «Ֆոտոն» վարժարան),
3-րդ խաղատախտակի լավագույն արդյունք՝ Ալվարդ Ստեփանյան (Երևանի թիվ 11 հիմնական դպրոց),
4-րդ խաղատախտակի լավագույն արդյունք՝ Նվարդ Հայրապետյան (Երևան, «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոց):
Lավագույն անհատական և թիմային արդյունքների համար մասնակիցները պարգևատրվել են դրամական մրցանակներով, նվերներով, գավաթներով, մեդալներով և պատվոգրերով:
Փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունել և մրցաշարի հաղթողների պարգևները հանձնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսա Մարգարյանը:
21:00 23.06.2025
Ֆրանսիան Իրանին և Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել հարձակումներըԻրան-Իսրայել հակամարտության սրումը կարող է կործանարար լինել տարածաշրջանի համար և լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհում կայունության համար, ուստի անհրաժեշտ է կասեցնել իրադարձությունների նման զարգացումը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ «Այդ պատճառով մենք զսպվածության կոչ ենք անում: Մենք կոչ ենք անում դադարեցնել հարվածները: Կոչ ենք անում Իրանին չձեռնարկել որևէ միջոց, որը կարող է ավելի սրել […] ...
20:52 23.06.2025
Վինիսիուսը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետԲրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը համաձայնել է նոր պայմանագիր ստորագրել Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է Marca-ն: Նոր պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը: Վինիսիուսը «Ռեալում» է 2018 թվականից։ ...
20:46 23.06.2025
ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետՀունիսի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, ԱԺ «Հանրապետական Աջ» խմբակցության ղեկավար Լորան Վոքիեի հետ։ Դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Լորան Վոքիեի շարունակական հանձնառությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության խորացման ու երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների ամրապնդման հարցում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ընդգրկուն օրակարգին, […] ...
20:43 23.06.2025
Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. ԳրոսսիԻրանի կողմից ապագայում միջուկային զենք ստեղծելը կանխելու միակ միջոցը բոլոր շահագրգիռ կողմերի միջև բանակցություններն են, ռազմական էսկալացիան խոչընդոտում է դիվանագիտությանը և շատ վտանգավոր է. այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Գործակալության Կառավարիչների խորհրդի արտակարգ նիստի բացման ժամանակ։ «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Ռազմական […] ...
20:38 23.06.2025
ԵՄ-ն Ուկրաինային 25 միլիարդ եվրո է հատկացրել, բայց նա ավելին է պահանջում․ ՍիարտոԵվրամիությունը 2025 թվականին Ուկրաինային արդեն հատկացրել է գրեթե 25 միլիարդ եվրո, բայց նա ավելին է պահանջում, Հունգարիան մտադիր չէ իր գումարները ուղարկել Կիև, ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիարտոն։ «Միայն այս տարի Եվրամիությունը մոտ 24,8 միլիարդ եվրո հատկացրեց Ուկրաինային աջակցելու համար: Իսկ այսօր ասվեց, որ դա բավարար չէ, շատ […] ...
20:33 23.06.2025
Մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30520 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30 հազար 520 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1604 քաղաքացի) հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +139 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...