Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» կրոսավազքի մրցաշարի մրցանակակիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» կրոսավազքի մրցաշարի մրցանակակիրները

21:49 30.10.2021

Ամփոփվել է Երևան-Էջմիածին ճանապարհին կայացած «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարը․ 3 տարիքային խմբի մոտ 1500 մասնակից կանգնել է մեկնարկին, հաղթահարել 3 և 10 կմ մրցատարածությունն ու հասել եզրագծին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, 18-35 տարեկան տղաների պայքարում 10 կմ տարածությունը բոլորից շուտ հաղթահարել է Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ 10 կմ-ն վազելով մոտ 30 րոպեում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Մհեր Մաշումյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Բալաբեկ Հարությունյանը։
18-35 տարեկան կանանց պայքարում հաղթողի կոչումը նվաճել է Էլլադա Ալավերդյանը, երկրորդը վանաձորցի Լիլիթ Հարությունյանն էր, իսկ երրորդ տեղը գրավեց Ալեքսանդրա Գալինսկին Ստեփանակերտից։

Պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը և պաշտոնատար այլ անձինք։

«Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին, ինչպես նաև մեզ բոլորիս։ Այս ընթացքում ես անընդհատ հետաքրքրվում էի, թե մասնակցության քանի դիմում ենք ստացել ոչ թե վիճակագրության համար, այլ որպեսզի հասկանայի՝ արդյոք այս նախաձեռնությունն անհրաժե՞շտ է մարդկանց, ՀՀ քաղաքացիներին։ Այն փաստը, որ այսօր ավելի քան 1500 մասնակից ենք ունեցել, տալիս է այդ հարցի պատասխանը՝ այո, անհրաժեշտ է։
Ուզում ենք, որ մեր հայրենակիցներն իրենց առջև խնդիրներ դնեն ու լուծեն դրանք, կյանքում էլ առաջնորդվեն այդ գաղափարով՝ ունենալ նպատակասլացություն և վճռականություն կանգնել մեկնարկին, անցնել տարածությունն ու հատել վերջնարկը։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք արձագանքեցին այս նախաձեռնությանը, ինչպես նաև աջակցեցին կազմակերպչական հարցերում»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կարեն Գիլոյանը ևս շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին և հույս հայտնել, որ աստիճանաբար նշաձողն ավելի ու ավելի կբարձրացվի․ «Մրցաշարը կամփոփեմ ընդամենը մեկ բառով՝ կայացավ բոլոր առումներով՝ և՛ մասնակիցների քանակով, և՛ մասնակցության գեղեցկությամբ, մասսայականությամբ, և՛ կազմակերպչական բոլոր խնդիրների լուծմամբ, և՛ մրցանակային հիմնադրամով»։

Կարեն Գիլոյանը խոստովանել է, որ մտավախություն ուներ՝ 10 հազար մետր մրցատարածքը բարդ կլինի ու շատ մասնակից չենք ունենա և հիմա հաճելիորեն զարմացած է մասնակիցների մեծ թվից։

«Մրցանակակիրները լավ արդյունք տվեցին, շնորհավորում եմ բոլորին։ Այո, կային մարզված տղաներ՝ աթլետները, բայց այն, որ 10 հազար մետրում պրոֆեսիոնալ չէին, դա փաստ է, քանի որ Հայաստանում 10 հազար մետր մրցատարածքի պրոֆեսիոնալ մարզիկ չկա։ Եվ մենք դրանով բացառել ենք պրոֆեսիոնալների մասնակցությունը։ Ինչքան նշաձողը բարձրացնենք, այնքան ավելի լավ կլինի, մասսայական կդառնա, արդյունքներն էլ կբարելավվեն»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Առաջին տարիքային խմբի`15-17 տարեկան դպրոցականների մրցանակակիր տղաները և աղջիկները ստացել են համակարգիչներ: Երկրորդ և երրորդ տարիքային խմբերում առաջին տեղի համար սահմանված էր 1 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղի համար` 600 հազար դրամ, երրորդ տեղի համար` 400 հազար դրամ, չորրորդ տեղի համար` 150 հազար դրամ, հինգերորդ տեղի համար՝ 100 հազար դրամ: Դրամական խրախուսումներ են նախատեսված նաև 6-10-րդ տեղեր գրավածների համար` 75-հազարական դրամ, և 11-20-րդ տեղերի համար` 50-հազարական դրամ:

Մրցաշարին մասնակցել է նաև Ուկրաինայի դեսպանատան առաջին քարտուղար Վիկտոր Օլեյնիկը, որին հանձնվել է խրախուսական մրցանակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վինիսիուսը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ

20:52 23.06.2025

Վինիսիուսը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ

Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը համաձայնել է նոր պայմանագիր ստորագրել Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է Marca-ն: Նոր պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը: Վինիսիուսը «Ռեալում» է 2018 թվականից։ ...

ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ

20:46 23.06.2025

ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ

Հունիսի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, ԱԺ «Հանրապետական Աջ» խմբակցության ղեկավար Լորան Վոքիեի հետ։ Դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Լորան Վոքիեի շարունակական հանձնառությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության խորացման ու երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների ամրապնդման հարցում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ընդգրկուն օրակարգին, […] ...

Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. Գրոսսի

20:43 23.06.2025

Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. Գրոսսի

Իրանի կողմից ապագայում միջուկային զենք ստեղծելը կանխելու միակ միջոցը բոլոր շահագրգիռ կողմերի միջև բանակցություններն են, ռազմական էսկալացիան խոչընդոտում է դիվանագիտությանը և շատ վտանգավոր է. այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Գործակալության Կառավարիչների խորհրդի արտակարգ նիստի բացման ժամանակ։ «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Ռազմական […] ...

ԵՄ-ն Ուկրաինային 25 միլիարդ եվրո է հատկացրել, բայց նա ավելին է պահանջում․ Սիարտո

20:38 23.06.2025

ԵՄ-ն Ուկրաինային 25 միլիարդ եվրո է հատկացրել, բայց նա ավելին է պահանջում․ Սիարտո

Եվրամիությունը 2025 թվականին Ուկրաինային արդեն հատկացրել է գրեթե 25 միլիարդ եվրո, բայց նա ավելին է պահանջում, Հունգարիան մտադիր չէ իր գումարները ուղարկել Կիև, ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիարտոն։ «Միայն այս տարի Եվրամիությունը մոտ 24,8 միլիարդ եվրո հատկացրեց Ուկրաինային աջակցելու համար: Իսկ այսօր ասվեց, որ դա բավարար չէ, շատ […] ...

Մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30520 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

20:33 23.06.2025

Մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30520 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30 հազար 520 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1604 քաղաքացի) հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +139 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...

Ռոնալդուն մերժել է «Ռիվեր Փլեյթի» առաջարկը

20:26 23.06.2025

Ռոնալդուն մերժել է «Ռիվեր Փլեյթի» առաջարկը

«Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն պատմել է, որ մինչև աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը կապ է հաստատել Կրիշտիանու Ռոնալդուի հետ` նրան հրավիրելով արգենտինական ակումբ, հաղորդում է ESPN-ը: 40-ամյա Ռոնալդուն 49-ամյա մասնագետի առաջարկին պատասխանել է` «Ես պետք է պատրաստվեմ հաջորդ մրցաշրջանին»: Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող ակումբներից բրազիլական «Ֆլումինենսեն» և Ռիադի «Ալ Հիլալը» ևս տրանսֆերային առաջարկներով դիմել […] ...

BACK_TO_TOP