10:41 09.02.2018
Ժիրայր Սեֆիլյանի և 6 ամբաստանյալների գործով դատաքննությունն ավարտվել է, պետական մեղադրող Հակոբ Ենոքայնը հրապարակել է մեղադրական ճառը: Նա ապացուցված է համարել այն, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով 200-300 հոգանոց խումբ ու ենթախմբեր ստեղծելու , դրանց միջոցով Նուբարաշենի զորամասը եւ Երեւանի հեռուստաաշտարակը գրավելու փորձի համար: Ըստ մեղադրանքի ժիրայր սեֆիլյանը և Գևոևգ սաֆարյանը նախապարաստել են զանգվածային անկարգություններ 2015 թվականին: Ցեղասպանության 100 ամյակի տարելիցի օրը Էրեբունի թարնագարամի մոտից սկսվող հանրահավաքը ըստ մեղադրքնի պետք է վերածվեր իշխանափոխության: 100 ամյակն առանց ռեժիմի կարգախոսով Սեֆիլյանն ու մյուս ամբաստանյլաներն իրենց խմբերով այդ օրը պետք է դուրս գային փողոց և այլևս տուն չգնային, մինչև երկորւմ իշխանափոխություն չկատարեին:
Ըստ մեղադրանքի Սեֆիլյանի հետ համագործակցության առաջարկ է արել ամբաստանյալ Հովհաննես Պետորսյանը, նա համակարգել է մի քանի խմբերի գործունեությունը: «Հիմնադիր խորհրդարան»-ի, Շուշիի առանձնակի գումարտակի, «Սարդարապատ» շարժման գրասենյակներում եւ ավտոմեքենայում հայտնաբերվել են ընդհանուր առմամբ 4 տասնյակ գործարանային եւ ինքնաշեն մահակներ, զենքեր, զինամթերք»,-ասված է մեղադրական ճառում, որը ըստ մեղադրողի,պաշտպանական կողմը փորձել է ներկայացնել որպես շինանյութ:
Մեղադրող Հակոբ Ենոքայնը նաև ասաց, որ ամբաստանյալներ Սասունիկ Կիրակոսյանը և Հովհաննես Պետրսոյանը սկսել են համակարգել գործողությունները, ինքնաձիգեր են տեղափոխել և պահեստավորել, սկսել են հավաքագրել իրենց մտերիմներին՝ կազմակերպված խմբերի և ենթախմբերի գործունեությոսւնն ապահովելու համար: Խմբերի և ենթախմբերի անդամները նպատակ են ունեցել գրոհ կազմակերպել 2015 թվականի դեկտեմբերի 1 ին: Թիրախները եղել են հեռուստաաշտարակը և Նուբարաշենի զորանոցը: Սեֆիլյանը հանձնարարել է նրանց չկազմել սխեմաներ, այլ տեսողական հիշողությամբ մտապահել այդ օբյեկտների տարածքները: Եղած սխեմաներն էլ կարգարդերլ է վերացնել:
Խմբերի անդամներն ունեցել են «Կարոտ» ծածկանունը:
Աբաստանյալ Հրայր Թոփչյանը խոստովանական ցումունքներ է տվել 8 անգամ, ընդ որում Սեֆիլյանի և Սաֆարյանի առերեսման ժամանակ: Ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանը ևս 5 անգամ խոստովանական ցուցմունք է տվել և ընդունել իր մեղքը: Սեֆիլյանը Սաֆարյանը ցուցմուքներ չեն տվել ոչ նախաքննական մարմնում ոչ դատարանում: հովհաննես Պետրոսյանը ցուցմունք է տվել, որ հեռուստաաշտարակը գրավելուց հետ, ըստ նախնական պլանի, իրենց պետք է միանային մեծաթիվ խմբեր, որոնք զինված էին:
Ապա Հակոբ Ենոքյանը նշեց, որ ամբաստանյալները ծրագրել էին մարդաշատ վայրերում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ժամանակ, զանգվածային անկարգություններ իրականացնել. «Սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ նրանց գործողությունները բացահայտվել եւ կանխվել են իրավապահների կողմից»: Ծիծեռանակաբերդի խճուղում վթարի է ենթարկվել Հովհաննես Պետրոսյանի մարդատար մեքենան, որի թափքում հայտնաբերվել են զենքեր: Դրանք ամբաստանյալը մտադիր է եղել վերադարձնել Սեֆիլյանին, քանի որ հետ է կանգնել նրանց գործողություններին մասնակցելու իր մտադրությունից:
Պետական մեղադրողը միջնորդեց 4 տարի ազատազրկում Ներսես Պողոսյանի համար, 3 տարի ազատաազրկում՝ Գալուստ Գրիգորյանի համար, 2 տարի ազատազարկում՝ Հովհաննես Պետրոսյանի համար, 4 տարի 6 ամիս ազատազրկում Գևորգ Սաֆարյանի համար, 4 տարի ազատազրկում՝ Սասունիկ Կիրակոսյանի համար, 3 տարի ազատազրկում Հրայր Թոփչյանի և ՀՀ քրեական օրնեսգրքի 3 հոդվածներով մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի համար՝ 11 տարվա ազատազրկում:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության20:18 09.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 10:00-11:00 Էջմիածին քաղաք մասնակի, Աթարբեկյան գյուղն ամբողջությամբ, 11:00-15:00 Արշալույս գյուղն ամբողջությամբ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղերն ամբոջությամբ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-11:30 Բյուրավան, […] ...
20:08 09.07.2025
Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահներըՄոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև, հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան: «Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։ Ձեռք է բերվել […] ...
19:54 09.07.2025
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զենամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 87 փամփուշտ, պայթուցիկ, բեկորային նռնակ եւ […] ...
19:49 09.07.2025
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարարի հետՀուլիսի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Գելա Գելաձեի հետ։ Դեսպանը շնորհավորել է նախարարին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի համապատասխան իրավապահ գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...
19:44 09.07.2025
«Փյունիկի» հայտացուցակը․ Կոնֆերենցիաների լիգա«Փյունիկի» մամուլի ծառայությունը հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Ստանիսլավ Բուչնև, Հենրի Ավագյան։ Պաշտպաններ. Ժոել Բոպեսու, Ալեմաո, Ալեքսանդր Միլկովիչ, Սերգեյ Վակուլենկո, Միխայիլ Կովալենկո, Ֆիլիպե Ալմեյդա, Նիկոլաոս Կայնուրգիոս։ Կիսապաշտպաններ. Սեադ Իսլամովիչ, Դանիլ Կուլիկով, Սոլոմոն Ուդո, Դանիել Աղբալյան, Կառլեն Հովհաննիսյան։ Հարձակվողներ. Էդգար Մալաքյան, Խավի Մորենո, Յուսուֆ Օտուբանջո, Մատաս Վարեյկա, Վագներ Գոնսալվես, Սերոբ […] ...