14:33 02.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփել է հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Զեկույցներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմենուհի Գրիգորյանը, «Տեխնիկական անվտանգության ազգայի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Պետական ռեզերվների գրասենյակի ղեկավար Հրաչյա Երեմյանը, Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Կարապետյանը: Նույն վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ Արա Ասլանյանը ներկայացրել է արտակարգ իրավիճակների նախարարության և Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի միջև ստեղծված համագործակցությունը:
Խարտիան՝ աշխարհի տարբեր երկրների տիեզերական գործունեություն իրականացնող գործակալությունների և կազմակերպությունների միջև համաձայնություն է, որն աղետների ժամանակ արձագանքման գործողություններին աջակցելու նպատակով պետությունների համապատասխան մարմիններին արբանյակային տեղեկատվության անհատույց հասանելիություն է ապահովում (բարձր լուծաչափի լուսանկարներ, քարտեզներ և այլն):
Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիան հիմնադրվել է 1999թ., փաստացի գործունեությունը սկսել է 2000թ. նոյեմբերի 1-ից: Այն ներկայումս ունի 17 անդամներ (ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հնդկաստան, Չինաստան, Բրազիլիա և այլն), 19 աջակցող կազմակերպություններ, 61 արբանյակներ, ավելի քան 50 տարվա տեղեկատվական բազա, առ այսօր իրականացրել է 734 ակտիվացումներ 129 երկրների համար:
Լիազորված օգտատեր դառնալու խնդրանքով՝ ԱԻ նախարարը 2020 թվականի դեկտեմբերի 29-ին դիմել էր Խարտիային: Խարտիայի Լիազորված օգտատեր լինելը ԱԻՆ-ին մի շարք հնարավորություններ է տալիս. օրինակ՝ աղետի կամ արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում ուղղակիորեն դիմել Խարտիային՝ արձագանքման գործընթացներին աջակցության համար, ինչպես նաև տեղեկատվություն ստանալ և փոխանցել դրանց անհրաժեշտությունն ունեցող այլ օգտատերերի, որոնք ներգրավված կլինեն տվյալ աղետին արձագանքման գործընթացներում (ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, առաղջապահության, տարածքային կառավարման, կրթության և գիտության նախարարություններ և այլն):
Խորհրդակցության ավարտին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը Պետական ռեզերվների ստեղծման 90-ամյակի առթիվ, ինչպես նաև երկարամյա ակտիվ համագործակցություն ցուցաբերելու համար «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներ է հանձնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին, Պետական ռեզերվների գրասենյակի ղեկավար Հրաչյա Երեմյանին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին, «Գրեյն Միլլ» ՍՊԸ-ի ցորենի նյութական պատասխանատու Իվան Մոսոյանին, «Անուշ լինի» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիանա Պիտինյանին: Նախարարը շնորհավորել է պարգևատրվածներին՝ ընդգծելով Պետական ռեզերվների գործունեության կարևորությունը և իրականացվող հայրենանվեր աշխատանքը:
19:39 07.07.2025
Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վիգեն Մ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել […] ...
19:27 07.07.2025
Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...
19:16 07.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալՀունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...
19:05 07.07.2025
Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորություններըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...