19:51 02.11.2021
Գյումրիի Մուշ 2/2 թաղամասում կառուցվող բազմաբնակարան երկու շենքերի շինարարությունը չի դադարեցվի նաև ձմռանը: Ներքին հարդարման, կոմունիկացիաների անցկացման աշխատանքներին եղանակները չեն խանգարի։ Առաջնահերթ շենքերում ջեռուցում կապահովվի, որն էլ թույլ կտա աշխատանքը շարունակել ձմռան ամիսներին նաև ձեղնահարկում։ Միաժամանակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է բնակարանների շահառուների ցուցակների ճշգրտում։
88-ից հետո առաջին անգամ Գյումրիում բազմահարկ՝ վեց հարկանի շենքեր են կառուցվում։ Գործը հասել է քարտաշ վարպետներին, Արթիկի ու Անիի դեղին-կարմիր տուֆերով երեսապատում են։ Իսկ տանիքները նման չեն թաղամասում եղած բնակելիների տանիքներին, Մուշ 2/2-ում երկու շենքերը ոչ միայն տարբերվում են միակողմանի թեքություն ունեցող տանիքներով, նաև ունեն ձեղնահարկեր։
«Շենքերի տանիքները նախատեսված են արևային մարտկոցներ տեղադրելու համար, թեքության հիմնական պատճառը դա է, իսկ ձեղնահարկերում պետք է լինեն արհեստանոցներ ու խմբակների համար նախատեսված տարածքներ»,- նշել է «Ախուրյանի Կոոպշին» ընկերության աշխղեկ Գագիկ Մանուկյանը։
Արհեստանոցներն ու խմբակները նախատեսված են թաղամասի այն բնակիչների համար, որոնք զբաղվածություն կփորձեն գտնել այդ տարածքներում։ Բնակարանների լոկալ ջեռուցումը արևային էներգիայից է ստացվելու: 36 բնակարաններից 10-ը՝ երկու, 26-ը՝ երեք սենյականոցներ են: Շինարարության ընթացքում կատարված նախագծային որոշ փոփոխություններից հետո բնակարաններից մի քանիսի մակերեսն ու սենյակների թիվն ավելացել է:
36 բնակարանների պոտենցիալ շահառուներ համարվում են երկրաշարժից անօթևան գյումրեցի ընտանիքները: Հիմնադրամն այս պահին քաղաքացիներից ստացած 408 դիմում ունի: Նախնական ուսումնասիրությունից հետո, առայժմ, ընտրվել են 266-ը: Ընտանիքների հետ հանդիպումներից հետո կորոշվեն վերջնական շահառուները: Այս դեպքում հիմնադրամը հաշվի է առնելու չորս հիմնական չափորոշիչ:
«100 ընտանիք մեր բազայով զրկվել է տնից հենց երկրաշարժի ընթացքում, և մեր հիմնական չափորոշիչները, որոնցով մենք առաջնորդվում ենք, առաջինը հենց երկրաշարժից տուն կորցրած լինելն է, երկրորդը այն է, որ այս պահին բնակվում են դոմիկում կամ ավելի անբարենպաստ պայմաններում, բազմազավակ լինելու հանգամանքը ևս պարտադիր է, ԲԳՎ կամ տուն ստացած չլինելը»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի մշտադիտարկման և գնահատման մասնագետ Զարուհի Ազնաուրյանը։
Շահառուների ընտրությունը հնարավոր է անցկացվի առանց վիճակահանության, բնակարանները բաշխելու ժամանակ կառաջնորդվեն ընտանիքներում բնակվող անձերի քանակով: Մի քանի բնակարաններ հիմնադրամը նախատեսում է հատկացնել արցախյան երկրորդ պատերազմում վիրավորում ստացած զինվորների ընտանիքներին: Բնակարանները շահառուներին կհատկացվեն սոցիալական բաղադրիչով, այսինքն՝ մինչև 10 տարի ժամկետով այն կհամարվի հիմնադրամի սեփականությունը, և շահառուն այն վաճառելու իրավունք չի ունենա:
Հաջորդ տարի նույն տարածքում կսկսվեն ևս երկու շենքի կառուցման աշխատանքները: Այս անգամ դրանք կլինեն յոթ հարկանի և 60 բնակարանով, որոնց շահառուները որոշված են ՝ բացառապես պատերազմում զոհված ու հաշմանդամություն ունեցող տղաների ընտանիքներն են լինելու։
Շենքերը հարմարեցված կլինեն տեղաշարժման խնդիրներ ունեցող բնակիչների համար ու կունենան վերելակներ: Մուշ 2/2 -ում կառուցվող նոր թաղամասը կունենա նաև մանկապարտեզ, 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցումը հասել է արդեն ներքին հարդարումներին։ Ընդհանուր շինհրապարակում աշխատանքները ձմռանը չեն դադարեցվի։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:57 26.06.2025
Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգումԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակտիվ համագործակցության և շահագրգիռ քննարկումների համար. «Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության պարագայում հասարակական խորհուրդն […] ...
14:50 26.06.2025
Էրդողանը պատմել է, թե որ դեպքում Թրամփը կմասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել գնալ Թուրքիա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների, եթե նրանց միանա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հարգարժան պարոն Թրամփի հետ բանակցությունների ընթացքում ( Հաագայում – խմբ.) մենք խոսեցինք նախաձեռնությունների մասին (Ուկրաինայի վերաբերյալ – խմբ.): Նա ասաց, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գա […] ...
14:42 26.06.2025
Բացահայտվել է մեր պետության, անվտանգության և կայունության դեմ ուղղված հանցագործություն. ՓաշինյանՀայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը կանխել է պետականության, ազգային անվտանգության և կայունության դեմ ուղղված վտանգավոր հանցագործություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բարձր գնահատեց ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցների համատեղ գործողությունները՝ նշելով, որ առաջարկելու է լավագույններին ներկայացնել պետական պարգևների։ «Կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի […] ...
14:35 26.06.2025
«Ինտերի» հարձակվող Թարեմին լքել է Թեհրանը«Ինտերի» իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին կարողացել է լքել Թեհրանը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Ֆուտբոլիստը մեքենայով անցել է ավելի քան 1000 կիլոմետր՝ վերադառնալով իր ծննդավայր Բուշեհր՝ ընտանիքի մոտ։ Թարեմին ակումբին տեղեկացրել է, որ գտնվում է անվտանգ վայրում։ Ավելի վաղ հայտնի էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը դժվարություններ է ունեցել Իրանը լքելու և «Ինտերին» միանալու հարցում՝ Աշխարհի […] ...
14:31 26.06.2025
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ․ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունըԳլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2025 թվականի հունիսի 23-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Սուրեն Ավագյանն ու նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հաշտության համաձայնությունը հաստատող վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությանը փոխանցել 50 միլիոն դրամ, իսկ 37 միլիոն 622 հազար դրամը՝ հաջորդող […] ...