Հայտնի է ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+31.09 oC

Հայտնի է ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաքը

18:57 02.11.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօր հայտարարել է ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաքը:

Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ քվեարկության արդյունքում «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Հրազդանը, որը հավաքել է առավելագույն միավորներ: 2022 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել չորս քաղաք՝ Ալավերդին, Արմավիրը, Եղեգնաձորը և Հրազդանը։ Կազմկոմիտեի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել կազմկոմիտեի անդամներին, փորձագետներին և քաղաքների աշխատակազմերի ներկայացուցիչներին կատարած հսկայական աշխատանքի համար:

«Սա ցույց է տալիս տեղական ինքնակառավարման մարմինների նախանձախնդրությունը՝ օգտագործել այս լրացուցիչ հնարավորությունը համայնքում երիտասարդական կյանքն աշխուժացնելու համար: Սա նաև ՀՀ կառավարության գերակայություններից է՝ տարածքային համաչափ զարգացման և տարածքների խելամիտ կառավարման տեսանկյունից:
Այսինքն՝ անել հնարավորը, որ անկախ իր բնակության վայրից՝ ՀՀ ցանկացած քաղաքացի ունենա հնարավորինս հավասար հնարավորություններ»,- նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ մրցույթը եղել է պարզ, թափանցիկ և մասնակցային գործընթացով, ու ապահովվել է օբյեկտիվության բարձր մակարդակ:
Նրա խոսքերով՝ տարվա երիտասարդական քաղաքի շրջանակում անցկացվող միջոցառումները պետք է ուղղված լինեն մշակութային կյանքի աշխուժացմանը, զարգացմանը և նրանց մասնակցության ակտիվացմանը:
Մրցույթի ընթացակարգը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Նա նշել է, որ մրցույթի փորձագիտական հանձնաժողովի ձևավորման նպատակով նախարարությունը հայտարարել էր մրցույթ, որին մասնակցել են երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են երիտասարդության ոլորտին և պետական քաղաքականությանը:
Արդյունքում ընտրվել են հանձնաժողովի 5 անդամներ, իսկ մյուս 5 անդամներին ներկայացրել է մրցույթի շրջանակում ծառայություն մատուցող «Ֆիչըր» կազմակերպությունը: Քվեարկությանը նախորդել են փորձագիտական հանձնաժողովի հայտատու քաղաքներ, որտեղ նրանք հանդիպել են համայնքների
ղեկավարների և համայնքապետարանների աշխատակազմերի հետ, ուսումնասիրել
համապատասխանությունը քաղաքականության երիտասարդական ակտիվ խմբերի հետ: Քննարկվել են համայնքային երիտասարդական ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև դիտարկվել են համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգիստ կազմակերպող հաստատությունների ներուժն ու հնարավորությունները:
Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ներկայացրել է իր գնահատման արդյունքները, ինչպես նաև նկատառումները և առաջարկությունները:
Հայտերի գնահատման երկրորդ փուլը՝ SMS քվեարկությունը, ավարտվել է հոկտեմբերի 31-ին. 20 օր շարունակ քաղաքացիները հնարավորություն են ունեցել քվեարկելու իրենց նախընտրելի քաղաքի օգտին:
Երկու փուլերի արդյունքների ամփոփումից հետո նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է Հրազդանի ներկայացուցիչներին՝ նշելով, որ հաղթանակը նաև մեծ պատասխանատվություն է: Փոխնախարարը վստահեցրել է, որ ողջ տարվա ընթացքում նախարարությունը կազմակերպությունների, միջազգային և տեղական գործընկեր կառույցների երիտասարդական, միջոցառումներն ուղղորդելու դեպի տարվա երիտասարդական քաղաք: Հաղթող և մասնակից բոլոր չորս քաղաքների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել մրցույթը բարձր մակարդակով կազմակերպելու համար, և ընդգծել, որ հաշվի կառնեն փորձագիտական հանձնաժողովի բոլոր դիտարկումներն ու առաջարկությունները:
Հիշեցնենք, որ «Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի նպատակն է նպաստել հանրապետության համայնքների համաչափ զարգացմանը, խրախուսել համայնքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու արդյունավետ մարզային երիտասարդական ենթակառույցների առաջխաղացմանը, զարգացնել երիտասարդական նախաձեռնողականությունը, երիտասարդական ոլորտում համայնքների միջև բարեխիղճ հարաբերություններն ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 26.06.2025

SHANTNEWS

Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

14:57 26.06.2025

Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակտիվ համագործակցության և շահագրգիռ քննարկումների համար. «Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության պարագայում հասարակական խորհուրդն […] ...

Էրդողանը պատմել է, թե որ դեպքում Թրամփը կմասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին

14:50 26.06.2025

Էրդողանը պատմել է, թե որ դեպքում Թրամփը կմասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել գնալ Թուրքիա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների, եթե նրանց միանա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հարգարժան պարոն Թրամփի հետ բանակցությունների ընթացքում ( Հաագայում – խմբ.) մենք խոսեցինք նախաձեռնությունների մասին (Ուկրաինայի վերաբերյալ – խմբ.): Նա ասաց, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գա […] ...

Բացահայտվել է մեր պետության, անվտանգության և կայունության դեմ ուղղված հանցագործություն. Փաշինյան

14:42 26.06.2025

Բացահայտվել է մեր պետության, անվտանգության և կայունության դեմ ուղղված հանցագործություն. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը կանխել է պետականության, ազգային անվտանգության և կայունության դեմ ուղղված վտանգավոր հանցագործություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բարձր գնահատեց ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցների համատեղ գործողությունները՝ նշելով, որ առաջարկելու է լավագույններին ներկայացնել պետական պարգևների։ «Կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի […] ...

«Ինտերի» հարձակվող Թարեմին լքել է Թեհրանը

14:35 26.06.2025

«Ինտերի» հարձակվող Թարեմին լքել է Թեհրանը

«Ինտերի» իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին կարողացել է լքել Թեհրանը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Ֆուտբոլիստը մեքենայով անցել է ավելի քան 1000 կիլոմետր՝ վերադառնալով իր ծննդավայր Բուշեհր՝ ընտանիքի մոտ։ Թարեմին ակումբին տեղեկացրել է, որ գտնվում է անվտանգ վայրում։ Ավելի վաղ հայտնի էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը դժվարություններ է ունեցել Իրանը լքելու և «Ինտերին» միանալու հարցում՝ Աշխարհի […] ...

Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ․ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունը

14:31 26.06.2025

Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ․ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունը

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2025 թվականի հունիսի 23-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Սուրեն Ավագյանն ու նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հաշտության համաձայնությունը հաստատող վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությանը փոխանցել 50 միլիոն դրամ, իսկ 37 միլիոն 622 հազար դրամը՝ հաջորդող […] ...

BACK_TO_TOP