21:40 02.11.2021
ՄԱԿ-ը տեղեկություններ չունի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեւիդ Բիզլիի հետ գործարար Իլոն Մասկի հանդիպման հնարավորության մասին, սակայն պատրաստ է տվյալներ տրամադրել սովի դեմ պայքարի միջոցների բաշխման մասին: Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
ՄԱԿ-ի ԱԽ-ի ներկայացուցիչ Իլոն Մասկի երկխոսությունը Twitter-ում սկսվել է, երբ Բիզլին ենթադրել է, որ գործարարի ունեցվածքի 2 տոկոսը կկարողանա օգնել աշխարհում սովի խնդրի լուծմանը: Ավելի ուշ Բիզլին հավելել է, որ այդ փողերը խնդիրը չեն լուծի, բայց թույլ կտան «կանխել աշխարհաքաղաքական անկայունությունը, զանգվածային միգրացիան և փրկել 42 մլն մարդկանց, որոնք սովի եզրին են գտնվում»:
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել էչ, որ պատրաստ է իր փողերի մի մասը ծախսել մարդկությանը սովից փրկելու համար:
«Եթե ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը թվիթների այս շղթայում բացատրի թե ինչպես 6 մլրդ դոլարը կարող է լուծել համաշխարհային սովի խնդիրը, ես պատրաստ եմ հիմա վաճառել Tesla-ի բաժնետոմսերը և լուծել այն։ Բայց ֆինանսական հաշվետվությունները պետք է բաց լինեն, որպեսզի հասարակությունը տեսնի, թե ինչպես են ծախսվում գումարները»,- Twitter-ում գրել էր Մասկը։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...