13:15 03.11.2021
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 3-ին շարունակվել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Օրվա քննարկումը վերաբերել է իշխանության պետական և դատական մարմիններին, պետական վերահսկողությանն ու կոռուպցիայի կանխարգելմանը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմին 2022 թվականին կհատկացվի 1 մլրդ 602,5 մլն դրամ, կիրականացվի 1 ծրագիր՝ 2 միջոցառմամբ: Այստեղ ֆինանսավորումը գրեթե նույնն է, ինչ ընթացիկ տարվա համար է եղել:
ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի համար կհատկացվի 5 մլրդ 992 մլն դրամ, գրեթե այնքան, որքան եղել է 2021-ին: Օրենսդիր մարմինը կիրականացնի 1 ծրագիր, որի շրջանակում կանցկացվի 5 միջոցառում:
Վարչապետի աշխատակազմը գալիք տարի կիրականացնի 11 ծրագիր, որից 2-ը՝ Սփյուռքի գծով: Այդ ծրագրերի շրջանակում կիրականացվեն 45 միջոցառումներ: Ըստ այդմ՝ վարչապետի աշխատակազմին կհատկացվի 19 մլրդ 675 դրամ, 2021-ի համեմատ ֆինանսավորումը նվազել է 34,5 տոկոսով, ինչը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ ծրագրերի և միջոցառումների իրականացումը փոխանցվել է այլ գերատեսչությունների:
Սահմանադրական դատարանը կիրականացնի 1 ծրագիր՝ 2 միջոցառմամբ, այդ նպատակով կառույցին կհատկացվի 704,6 մլն դրամ: Բարձրագույն դատական խորհուրդը կստանա 14 մլրդ 460 մլն դրամ, աճը 2021-ի համեմատ կազմում է 18,87 տոկոս: Կիրականացվի 1 ծրագիր՝ 27 միջոցառմամբ: Արդարադատության նախարարությունը կիրականացնի 9 ծրագիր՝ 27 միջոցառմամբ, այս կառույցին կհատկացվի 23 մլրդ 288 մլն դրամ, աճը՝ 12,7 տոկոս: Դատախազությանը կհատկացվի 6 մլրդ 681 մլն դրամ, կիրականացվի 3 ծրագիր՝ 4 միջոցառմամբ: Այստեղ ֆինանսավորման աճը 8,7 տոկոս է: Պետական վերահսկողական ծառայությունը կիրականացնի 1 ծրագիր՝ 2 միջոցառմամբ, ֆինանսավորումը՝ 758,4 մլն դրամ է: Քննչական կոմիտեն նախատեսել է 1 ծրագիր՝ 5 միջոցառմամբ, կհատկացվի 8 մլրդ 340 մլն դրամ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախատեսում է իրականացնել 1 ծրագիր՝ 2 միջոցառմամբ: Կառույցի ֆինանսավորումը նախատեսվում է 350,6 մլն դրամի չափով: Հակակոռուպցիոն կոմիտեն կստանա 823,7 մլն դրամ, կիրականացնի 1 ծրագիր՝ 3 միջոցառմամբ: 1 մլրդ 49,7 մլն դրամ կստանա Հաշվեքննիչ պալատը, 1 մլրդ 268,4 մլն դրամ՝ ԿԸՀ-ը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...