13:29 03.11.2021
Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Քննարկվել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի ղեկավար Խաչիկ Ղազարյանը հայտնել է, որ ԲԴԽ-ն և ՀՀ դատարաններն իրականացնում են «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» ծրագիրը: Գալիք տարվա համար կառույցին նախատեսված է հատկացնել 14 մլրդ 341 մլն 250 հազ. դրամ, մինչդեռ ԲԴԽ-ն ներկայացրել է 14 մլրդ 237 մլն 497 հազ. դրամի հայտ: Զեկուցողի խոսքով՝ թվում է, թե հատկացվելիք գումարը մոտ 103 մլն դրամով ավելացել է, սակայն դա այդպես չէ, քանի որ այն նվազել է մոտ 628 մլն դրամով: Ավելացել են 2 միջոցառումներ, որոնց իրականացման համար անհրաժեշտ է մոտ 718 մլն դրամ: Այս գումարի հայտը ԲԴԽ-ն դեռևս չի ներկայացրել: «Հավանաբար օրերս հայտը կներկայացնենք»,- նշել է Խաչիկ Ղազարյանը՝ հավելելով, որ դա կապված է օրենքի փոփոխությամբ նոր դատարանի ստեղծման հետ:
Դատական ոլորտի աշխատանքները ներկայացնելով՝ Խաչիկ Ղազարյանը հայտնել է, որ 2021-ին, համաձայն դատական օրենսգրքի, 30-ով ավելացել է դատավորների թիվը, 2022-ին նրանց թիվը կավելանա ևս 29-ով:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...