15:00 03.11.2021
2020թ. օգոստոսից 2021թ. հոկտեմբերի 25-ի դրությամբ, ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված հետևողական աշխատանքի արդյունքում 7 քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային ծառայողների կողմից պաշտոնեական տարաբնույթ հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ, որոնցով նախաքննությունը, դատախազական պատշաճ հսկողության ներքո, կատարվել է ՀՀ ՀՔԾ-ում:
Վերոնշյալ քրեական գործերից 3-ով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊԵԿ արևելյան մաքսատուն վարչության «Բագրատաշեն» մաքսային կետի 4 ծառայողներին, հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի մաքսային 3 ծառայողներին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, քրեական գործերով հիմնավորվել է,որ նշված մաքսակետերի տեսուչները, միմյանց, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների հետ գալով հանցավոր համաձայնության, պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում կամ տարբեր չափերի կաշառք ստանալու դիմաց թույլ են տվել, որպեսզի տնտեսվարողներն առանց պատշաճ մաքսային հսկողության ՀՀ ներմուծեն տարբեր տեսակի ապրանքներ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ընդհուպ առանձնապես խոշոր չափերի վնասներ:
Հարուցված մյուս 4 քրեական գործերով բազմաթիվ դրվագներով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու մարզի տարածքը սպասարկող բաժնի 4, թիվ 1 բաժնի 4, ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային /Արարատի/ թիվ 9 բաժնի 2, թիվ 2 /Էրեբունու/ բաժնի հարկային 2 տեսուչների, օպերլիազորների:
ՀՀ ՀՔԾ-ում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ հարկային ծառայողները, նախնական համաձայնության գալով իրենց սպասարկման ոլորտում գտնվող համայնքններում ու բնակտարածքներում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների հետ, վերջիններիս կողմից հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները չարձանագրելու և վարչական պատասխանատվության չենթարկելու, ստուգումներ չիրականացնելու, ստուգումների ընթացքում ի հայտ եկած խախտումներն ամբողջությամբ կամ մասամբ չարձանագրելու համար նրանցից պահանջել են տարբեր չափերի առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 6.000.000 ՀՀ դրամ կաշառք, որի մեծ մասը փաստացի ստացել են, առանձին դեպքերում բաժանել միմյանց միջև, իսկ մնացած փոքր մասը ստանալ չեն հասցրել՝ բռնվելու պատճառով:
Այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու, առանձին դեպքերում՝ նաև պաշտոնեական անփութության կամ պաշտոնեական կեղծիք կատարելու համար 7 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ աշխատակից՝ հարկային կամ մաքսային ծառայող հանդիսացող ընդհանուր 19 անձի, որոնցից 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Բավարար համարելով ձեռք բերված ապացույցները՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված քրեական գործերից 6-ը՝ ընդհանուր 25 անձի, այդ թվում նաև ՊԵԿ աշխատակիցների հետ հանցավոր համաձայնությունների և գործարքների մեջ մտած տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:
Վերոնշյալ բացահայտումները վկայում են, որ մի կողմից առավել արդյունավետ է դարձել մաքսային և հարկային ծառայողների կողմից պաշտոնեական հանցագործությունների, կոռուպցիոն դրսևորումների դեմ իրավապահ մարմինների պայքարը, սակայն մյուս կողմից՝ այս ոլորտում ներքին վերահսկողական մեխանիզմների գործադրման թերացումները:
Նախաքննությամբ ստացված տվյալները փաստում են, որ մաքսային կետ-բաժիններում աշխատակիցների կողմից ՀՀ տարածք ներմուծված բեռների մաքսային ձևակերպումների, մաքսազերծումների ընթացքի, ինչպես նաև տնտեսվարողների կողմից հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները հարկային տեսուչների կողմից պատշաճ արձանագրելու, հարկերի հավաքագրման գործընթացների նկատմամբ արդյունավետ հսկողություն չի իրականացվել: Ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները և ստուգումները մի շարք դեպքերում կրել են ձևական բնույթ, վերադաս իրավասու պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել աշխատակիցների վրա դրված պարտականությունների պատշաճ կատարումն ապահովելու ուղղությամբ:
Ելնելով վերոնշյալից՝ քրեական գործերով պարզված՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու, տնտեսվարողների հետ անմիջական աշխատանքային հարաբերությունների մեջ մտնող հարկային և մաքսային ծառայողների գործունեության նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմներ ներդնելու, հնարավոր չարաշահումները և ոչ իրավաչափ վարքագիծը ժամանակին հայտնաբերելու և կանխելու հարցում համապատասխան ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց պատասխանատվության մակարդակը բարձրացնելու խնդրով ՀՀ գլխավոր դատախազը գրություններ է հասցեագրել ՀՀ ՊԵԿ նախագահին:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...