15:20 03.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ՎՍՀ-ում Կամբոջայի Թագավորության դեսպանությունում կայացավ (համատեղության կարգով) Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանի (Vahram Kazhoyan) հավատարմագրերի հանձնման արարողությունը՝ ՎՍՀ-ում Կամբոջայի Թագավորության դեսպան Չայ Նավուտին (H.E. Mr. Chay NAVUTH):
Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնումը նման ձևաչափով պայմանավորված էր COVID-19 համավարակի տարածման և Վիետնամ-Կամբոջա ցամաքային և օդային սահմանների փակ լինելու հանգամանքներով:
Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին երկու երկրների միջև հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետագա զարգացման ու խորացման հնարավորությունները, ցեղասպանությունների կանխարգելման և COVID-19 համավարակի տարածման ու կանխարգելման խնդիրները, երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ստեղծումն ու ընդլայնումը և այլ հարցեր:
Դեսպան Նավուտը ողջունելով իր հայաստանյան գործընկերոջը, նշեց, որ Կաժոյանն առաջին ՀՀ դեսպանն է, որ հավատարմագրվում է Կամբոջայում և ասաց, որ հավատարմագրի բնօրինակն անմիջապես կուղարկվի Կամբոջայի Թագավոր Նորոդոմ Սիհամոնիին:
Հանդիպման ժամանակ դեսպան Կաժոյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում հնարավորություն կունենա անձամբ այցելելու Կամբոջայի Թագավորություն և հանդիպումներ ունենալու Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիհամոնիի, վարչապետի, ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Դեսպան Կաժոյանը հանդիպման ժամանակ առաջարկեց կնքել մի շարք փոխըմբռնման հուշագրեր երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Իր հերթին դեսպան Նավուտը տեղեկացրեց, որ Կամբոջան ընդունել է նոր օրենք օտարերկրյա ներդրումների վերաբերյալ, որը լայն արտոնություններ է տալիս օտարերկրյա ներդրողներին Կամբոջայում գործունեություն ծավալելու համար և խնդրեց այն տրամադրել ՀՀ գործարարներին և ներդրողներին՝ ծանոթանալու նպատակով:
Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնման արարողությանը մասնակցում էին ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը և Կամբոջայի Թագավորության առաջին քարտուղար Օուկ Սերեյթորը (Ouk SEREYTHOR):
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...