Գեղարքունիքի մարզում նախատեսվում է զարկ տալ մեղվաբուծության զարգացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Գեղարքունիքի մարզում նախատեսվում է զարկ տալ մեղվաբուծության զարգացմանը

15:39 03.11.2021

Նոյեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի ղեկավար Արման Վալեսյանին և նույն կազմակերպության հետկոնֆլիկտային աջակցման ծրագրի համակարգող Սուսաննա Բագրատունուն:
Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի օգնական Մանանա Գալստյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը:

ՄԱԶԾ-ի նախաձեռնությամբ կայացած հանդիպման նպատակն էր հանդիպել Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին, ծանոթացնել կազմակերպության կողմից մարզում իրականացված ծրագրերին և պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկա անելիքների շուրջ:
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերի ղեկավար Արման Վալեսյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզում վերջին տարիների ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են եղել մարզում տուրիզմի զարգացմանը, համայնքներում սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների կարգավորմանը, ենթակառուցվածքների նորացմանը, գյուղատնտեսության ոլորտում կատարված ներդրումներին: Իր խոսքում Արման Վալեսյանը անդրադարձավ 2020-2023 թվականներին մարզում իրականացվող «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագրին՝ նշելով, որ այն իրականացվում է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ 22 բնակավայրերում:

«Ծրագրի արժեքը Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի համար՝ մոտ 2 մլն 700 հազար դոլար է: Այն իրականացվում է ՄԱԶԾ ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ և ֆինանսավորվում ՌԴ-ի կողմից: Ծրագիրը նախատեսում է աջակցել տեղական ինտեգրված զարգացմանը և նվազեցնել անհավասարությունները մարզում՝ համայնքների մասնակցության, տնտեսական հզորացման և կենսաապահովման ուժեղացման միջոցով: Աշխատանքները տարվում են անհատների, գործարարների և համայնքների հետ համագործակցված»:

«Նախատեսում ենք հաջորդ տարի մարզում կյանքի կոչել փոքր և միջին բիզնեսների զարգացման ծրագրեր, որոնց շրջանակներում պատրաստակամ ենք մինչև 20 հազար դոլար արժողությամբ ծրագրի դեպքում 70 տոկոս համաֆինանսավորում կատարել: Պլանավորել ենք մարզում զարկ տալ մեղվաբուծության զարգացմանը՝ մեղվափեթակների տրամադրման և ուսուցողական ծրագրերի իրականացման տեսքով, ստեղծել սերմերի վերարտադրության և լոգիստիկայի կենտրոն, որի միջոցով հնարավոր կլինի աջակցել հողագործին՝ բարձր բերքատվություն ապահովելու հարցում»,- նշեց Արման Վալեսյանը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի հետկոնֆլիկտային աջակցման ծրագրի համակարգող Սուսաննա Բագրատունին խոսեց մարզում իրականացվելիք այն ծրագրերի մասին, որոնք կուղղվեն 2020 թվականին Արցախից տեղափոխվածների, ինչպես նաև մարզում բնակվող առավել խոցելի խմբերում գտնվող ընտանիքների կենսապայմանների բարելավմանը:

«Այդ ծրագրերի թվին են դասվում Արցախից տեղափոխվածների և սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային պայմանների, անասնագոմերի բարելավումը, ինչպես նաև անասնակերի, տարբեր սերմացուների տրամադրումը»:

Եզրափակելով իրենց խոսքը ՄԱԶԾ ներկայացուցիչները նշեցին, որ տվյալ ծրագրերը տեսանելի ապագայում ավելի հաջողված կլինեն, եթե առավել սերտացվի համագործակցությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը՝ Գեղարքունիքի մարզում նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար և հավաստիացրեց, որ մարզպետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում աջակցել՝ դրանց շարունակականությունն ապահովելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP