«Պետությունն անելու է շատ ավելին, քան երբևէ արել է». Կարեն Գիլոյանը հանդիպել է հաշմանդամային սպորտի ներկայացուցիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

«Պետությունն անելու է շատ ավելին, քան երբևէ արել է». Կարեն Գիլոյանը հանդիպել է հաշմանդամային սպորտի ներկայացուցիչների հետ

16:23 03.11.2021

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր նախարարությունում խորհրդակցություն է հրավիրել հաշմանդամային սպորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ խորհրդի անդամ Գոհար Նավասարդյանը, «Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Սարգիս Ստեփանյանը, «Հայաստանի պարաաթլետիկայի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Ստաս Նազարյանը, «Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ նախագահ Սամվել Ռոստոմյանը, ֆեդերացիայի անդամ Վարդուհի Արամյանը, «Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիա» ՀԿ նախագահ Կամո Դավթյանը և այլք:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը և ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը:

ԿԳՄՍ նախարար Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ այսուհետ հաշմանդամային սպորտի առջև դրված պահանջներն արմատապես փոխվելու են. «Այն, ինչ տեղի է ունենում այս դաշտում, պետությանն ամենևին ձեռնտու չէ, և մենք չենք ուզում, որ հաշմանդամային սպորտով զբաղվող ֆեդերացիաները, հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամներն ունենան ձևական բնույթ: Քանի որ պետության վերաբերմունքն արմատապես փոխվել է այս ոլորտի նկատմամբ, հետևաբար՝ արմատապես փոխվելու են նաև պահանջները. կաշխատեն նրանք, ովքեր կբավարարեն այդ պահանջներին»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Կարեն Գիլոյանն իր մտահոգությունն է հայտնել նաև Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի գործունեության վերաբերյալ. «Երբ 1,5 ամիս առաջ կանչեցի Պարալիմպիկ կոմիտեի նախագահին ու հարցրեցի՝ ինչո՞ւ են այսպես աշխատում, հայտարարեց, թե թշնամական վերաբերմունք է տեսնում իմ կողմից իր և Պարալիմպիկ կոմիտեի նկատմամբ: Բացատրեցի, որ նման բան չի կարող լինել, պարզապես պահանջում եմ աշխատել օրենքի տառին համաձայն: Պայմանավորվեցինք, որ մինչև հոկտեմբերի վերջ նա կփակի բոլոր հաշվետվությունները, կներկայացնի կանոնադրությունը, ընտրությունների արձանագրությունը և այլն: Մինչ օրս ոչ մի հաշվետվություն չի ներկայացվել. պաշտոնապես հայտարարում եմ՝ անգամ Պարալիմպիկ խաղերին չեք մասնակցի: Քանի դեռ ձեր պարտականությունները չեք կատարել, պետությունից որևէ աջակցություն չսպասեք: Կատարեք պարտականությունները, որ խոսեք իրավունքներից»:

Կարեն Գիլոյանը շեշտել է՝ որևէ մեկի հետ որևէ անձնական խնդիր չունի և երբեք չի ունեցել. «Ես պետության ներկայացուցիչ եմ ու պետության վերաբերմունքն եմ արտահայտելու: Այո՛, կան որոշակի ավելացումներ, մենք վերաբերմունքը փոխել ենք ու ուզում ենք առարկայական արդյունք տեսնել: Գումար են ստանալու նրանք, ում կողմից սրտացավ վերաբերմունք եմ տեսնելու: Բնական է՝ միանգամից մեդալներ պահանջելն իրատեսական չէ, բայց արդյունք կարելի է ապահովել: Պարալիմպիկ կոմիտեին պետության կողմից 40 մլն դրամ է տրամադրվել. Դուք ստացե՞լ եք այդ գումարի ձեր մասնաբաժինը… Ո՞չ, իսկ ինչո՞ւ չեք պահանջել»:

Կարեն Գիլոյանը նաև հայտնել է, որ ծրագրերում ադապտիվ սպորտի կենտրոն ստեղծելու գաղափար կա. «Այս գաղափարը կամաց-կամաց ավելի շոշափելի է դառնում: Եթե մենք այդ կենտրոնը կառուցենք, ապա բոլորդ այդ կենտրոնից օգտվելու հնարավորություն կունենաք: Մոտ 7-8 մարզաձև է լինելու: Այնպես որ հնարավորությունները տալու ենք: Պետությունն անելու է շատ ավելին, քան երբևէ արել է: Ուղղակի ուզում եմ, որ դուք էլ պատասխանատվության զգացում ունենաք: Սա հոբբի չէ, սա զբաղմունք չէ: Սա շատ լուրջ ասպարեզ է, որին պետք է շատ լուրջ վերաբերել: Բոլորդ առանց ժամկետներ խախտելու կատարե՛ք այն, ինչ ձեզ ասված է, ստացե՛ք ֆինանսավորումը, մարզվե՛ք, մասնակցե՛ք մրցաշարերի և բերե՛ք արդյունք. շատ հասկանալի սխեմա է: Ինչո՞ւ պետք է ապրիլի վերջին կայացած միջոցառման հաշվետվությունը դեռ փակված չլինի»:

Նշվել է՝ պետության կողմից ֆինանսավորումն այսուհետ տրամադրվելու է անձամբ ֆեդերացիաներին և հասարակական կազմակերպություններին և ոչ թե Պարալիմպիկ կոմիտեին, իսկ ֆինանսավորման հարցում նախապատվությունը տրվելու է Հայաստանում անցկացվող միջոցառումներին:

«Մենք ցանկանում ենք զարգացնել հաշմանդամային սպորտը Հայաստանի Հանրապետությունում: Սկզբում մենք շատ անելիքներ ունենք այստեղ, իսկ հետագայում, լավ արդյունքներ ունենանք, իմանանք, որ այդ արդյունքը մեդալ է, կուղարկենք միջազգային ասպարեզ: Պետության համար շատ կարևոր է նաև հասկանալ, թե ինչ սկզբունքով է ձևավորվում միջազգային մրցաշարին մասնակցող թիմը»,- նշել է ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը:

ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն էլ նշել է, որ այն կարգերը, որոնք վերաբերում են բարձրագույն նվաճումներին, կգործեն նաև հաշմանդամություն ունեցող մարզիկների համար:

«Նախկինում նման կարգեր նախարարությունում գոյություն չեն ունեցել հաշմանդամային սպորտի համար: 2022 թվականից սկսած այդ կարգերը գործելու են: Օրենքը հստակ սահմանում է, որ հաշմանդամություն ունեցող մարզիկներն էլ են համարվում մեծ նվաճումներ ունեցող: Պետք է ունենալ ազգային հավաքական բոլոր մարզաձևերում: 2021 թվականին կատարած աշխատանքների արդյունքում պարզ դարձավ, որ կան մարզաձևեր, որոնք չունեն ազգային հավաքականներ: Հաշմանդամային սպորտում իրավիճակն այլ է. գնում են ուսումնամարզական հավաքի՝ չանցկացնելով Հայաստանի առաջնություն: Գիտենք, որ մարզաձևեր կան, որոնք ի վիճակի չեն Հայաստանի առաջնություն անցկացնելու, այդ իսկ պատճառով կարգ ենք մշակելու, բոլորին բաժանվելու են կարգեր, և թե՛ ֆինանսավորման, թե՛ հավաքական թիմերի ձևավորման, թե՛ ուսումնամարզական հավաքների անցկացման պարագայում առաջնորդվելու ենք այդ կարգերով»,- ասել է Նարինե Շահբազյանը:

Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ տարբեր մարզաձևերում գործող ազգային ֆեդերացիաները պետք է կա՛մ լինեն միջազգային ֆեդերացիայի անդամ, կա՛մ մրցաշարերի մասնակցության հայտեր ներկայացնելու իրավունք ունենան:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ֆեդերացիաներին խնդրել է կարգավորել միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցության հարցերը ու նաև հրահանգել է ներկայացնել իրենց ենթակայության ներքո գտնվող մարզիկների անվանական ցանկը:

Տարբեր ֆեդերացիաների և հասարակական կազմակերպությունների՝ խորհրդակցությանը ներկա անդամները փաստել են, որ արդյունք ցույց տալու և հաջողություններ գրանցելու համար կարևոր է ամենօրյա հետևողական աշխատանքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP