14:37 09.02.2018
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի և մյուս 6 ամբաստանյալների գործով դատաքննությունը մտել է դատական վիճաբանություների փուլ: Այսօր պետական մեղադրող Հակոբ Ենոքյանը հրապարակեց մեղադրանքը, պաշպանական կողմից միայն ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի պաշտպան Կարեն Հակոբյանն էր պատրաստ պաշտպանական ճառին:
Նա նշեց, որ նախաքննությունը հեռու է եղել օբյեկտիվ քննությունից, նախաքննական գործողությունները կատարվել են խախտումներով, մեղադրանքը վերացական է և կոնկրետացված չէ, թե ով ինչում է մեղադրվում: Կարեն Հակոբյանը խնդրեց հանցակազմի բացակայության պատճառով նրան արդարացնել, սակայն եթե անգամ դատարանը չկայացնի արդարացման դատավճիռ, ապա որպես մեղմացնող հանգամանք պաշտպանը հիշեցրեց, որ Սասունիկ Կիրակոսյանը մասնակցել է Արցախյան պատերազմին և ունի առողջական լուրջ խնդիրներ՝ ստամոքսի երկու երրորդը հեռացված է, իսկ կերակրափողը քայքայված:
«Սասունիկ Կիրակոսյանը նաև կոնտուզիա է տարել: Տվյալ պայմաներում 4 ու կես տարվա ազատազրկում ուզել նշանակում է կրկին դատապարտել այնպիսի տառապանքների, որից նրա առողջական վիճակը կարող է հասնել անդառնալի հետևանքների»,- ասաց պաշտպանը:
Ճառից հետո փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ այս դատական նիստից հետո ինքը հայտարարում է գործադուլ և հաջորդ նիստին, որը կայանալու է փետրվարի 18-ին, չի մասնակցի: Նույն մտադրությունն ուներ նաև պաշտպան Նինա Կարապետյանցը:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ասաց, որ հարգում է գործադուլ անելու նրանց սահմանադրական իրավունքը և հաջորդ նիստը նշանակում փետրվարի 23 ին: Միևնույն ժամանակ, երկշաբաթյա ժամկետը բավարար է, որպեսզի ամբաստանյալներն ու մյուս պաշտպաններն իրենց ճառերին նախապատրաստվեն:
20:40 09.07.2025
Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ Marca12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության20:30 09.07.2025
ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր երկրների մասին, որոնցից ներմուծման վրա լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն։ Սպիտակ տան ղեկավարի՝ Truth Social սոցիալական ցանցում հրապարակված նամակների համաձայն, օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կլինեն Ալժիրի, Լիբիայի, Իրաքի համար՝ 30 տոկոս, Բրունեյի և Մոլդովայի համար՝ 25 տոկոս, Ֆիլիպինների համար՝ 20 տոկոս։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը սկսեց խստացնել առևտրային քաղաքականությունը. նա […] ...
20:18 09.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 10:00-11:00 Էջմիածին քաղաք մասնակի, Աթարբեկյան գյուղն ամբողջությամբ, 11:00-15:00 Արշալույս գյուղն ամբողջությամբ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղերն ամբոջությամբ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-11:30 Բյուրավան, […] ...
20:08 09.07.2025
Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահներըՄոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև, հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան: «Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։ Ձեռք է բերվել […] ...
19:54 09.07.2025
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զենամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 87 փամփուշտ, պայթուցիկ, բեկորային նռնակ եւ […] ...
19:49 09.07.2025
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարարի հետՀուլիսի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Գելա Գելաձեի հետ։ Դեսպանը շնորհավորել է նախարարին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի համապատասխան իրավապահ գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...