14:35 04.11.2021
Կառավարության՝ նոյեմբերի 4-ին կայացած նիստում հաստատվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը ստորագրելու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությունը: Ծրագիրը նախատեսված է 2021-27 թվականների համար:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանի գիտնականներն ու գիտական խմբերը համաշխարհային մակարդակի և նշանակության գիտական հետազոտությունների անմիջական մասնակիցը դառնալու հնարավորություն են ստանում:
«Այսինքն` մեր գիտնականների հետազոտական հայտերը կֆինանսավորվեն ԵՄ կողմից, ավելին, նրանց հասանելի կլինեն ԵՄ երկրների գիտական ենթակառուցվածքները, ինչը շատ կարևոր է գիտության զարգացման տեսանկյունից: Հնարավորություններ են նախատեսված բարձր տեխնոլոգիական ոլորտի ստարտափների, փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցության համար: Մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին կապահովի եվրոպական գիտական տարածքում Հայաստանի ինտեգրման շարունակականությունը»,- նշել է նախարարը` տեղեկացնելով, որ գործընթացը սկսվել է դեռևս 2016 թվականից` «Հորիզոն 2020» շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցությամբ: «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը համարվում է «Հորիզոն 2020» շրջանակային ծրագրի շարունակությունը: Ասոցացված անդամի կարգավիճակը հնարավորություն կտա Հայաստանից ներկայացված և ընդունված հայտերի համար ակնկալելու գիտական դրամաշնորհների տրամադրում:
Նախարար Վահրամ Դումանյանի խոսքերով` նախատեսվում են մի շարք թիրախային միջոցառումներ, որոնք կնպաստեն ԵՄ հիշյալ ծրագրին Հայաստանի գիտական հանրույթի մասնակցության ընդլայնմանը:
«Մասնավորապես նախատեսում ենք գիտական հանրության իրազեկվածության բարձրացում, հայտերի լրացման խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն, ազգային մակարդակում «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կոորդինացնող և կոնտակտային անձանց ինստիտուտի ակտիվացում և այլն»,- նշել է նա` հույս հայտնելով, որ նշված միջոցառումները կնպաստեն, որ ՀՀ գիտնականներն ու գիտական խմբերը ծրագրին մասնակցեն ավելի բարձր որակական չափանիշների բավարարող հայտերով:
Վահրամ Դումանյանը տեղեկացրել է նաև, որ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրին մասնակցելու ֆինանսական պարտավորություններն իրականացվելու են ՀՀ պետական բյուջեով գիտության ոլորտին հատկացվող ամենամյա միջոցների հաշվին: Կախված մեր գիտնականների ակտիվությունից` անդամության վճարի մի մասը` մինչև 50 տոկոսը, կարող է վերադարձվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ գիտության ոլորտի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է. 2022 թվականի պետական բյուջեի նախագծով՝ գիտության ոլորտի հատկացումներն ավելացվել են 83 տոկոսով, իսկ թեմատիկ հետազոտությունների ֆինանսավորման ծավալն ավելացվելու է 2,5 անգամ` կազմելով 6,7 մլրդ դրամ: Գիտությանը, մասնավորապես կիրառական գիտության ծրագրերին ուղղված պետական հատկացումներ են նախատեսված նաև այլ պետական գերատեսչությունների, օրինակ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պետական ֆինանսավորման շրջանակում:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...