15:26 05.11.2021
Իրանը առնվազն 25 կիլոգրամ ուրան է արտադրել 60% հարստացմամբ և 210 կիլոգրամ ուրան՝ 20 տոկոս հարստացմամբ: Այդ մասին հայտնել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
«Օրենքի համաձայն ՝ մենք պետք է արտադրենք 120 կգ (տարեկան-խմբ.)՝ 20 տոկոս հարստացմամբ, իսկ հիմա մենք անցել ենք 210 կգ-ի սահմանը ։ Այժմ մենք 25 կիլոգրամ ենք արտադրել՝ 60 տոկոս հարստացմամբ, ինչը չի կարող արտադրել ոչ մի երկիր, բացի այն երկրներից, որոնք միջուկային զենք ունեն»,- հայտարարել է Քամալվանդին:
Սեպտեմբերին ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ Իրանն ավելացրել է ուրանի իր պաշարները, որն ավելի զգալի հարստացված է, քան նախատեսված է: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) ենթադրում է 3,67% հարստացում։ Հաշվետվության համաձայն ՝ Իրանում մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները կազմել են այն ժամանակ 84,3 կգ (մայիսին 62,8-ի համեմատ): Իսկ մինչև 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները 10 կգ են (մայիսին 2,4 կգ-ի համեմատ)։
Ավելի վաղ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հայտարարել էին, որ մտահոգված են ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով, որ Իրանը արտադրել է մինչև 20 տոկոս հարստացված մետաղական ուրան և զգալիորեն ընդլայնել է մինչև 60 տոկոս հարստացված ուրանի արտադրության հզորությունները: ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Իրանի գործողությունները Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից հերթական նահանջն են, սակայն դրանք մեծապես պայմանավորված են գործարքի վերականգնման հարցում առաջընթացի բացակայությամբ:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր են կնքել: Գործարքը ներառում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց՝ որպես Իսլամական Հանրապետության միջուկային զենք չստանալու երաշխավոր: 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր կայացրել միակողմանի դուրս գալու և Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին ՝ հրաժարվելով Միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
09:50 08.07.2025
Քննարկվել են Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՎրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 7-ին հանդիպեց ԱԻՀ մշակույթի նախարար Էլիսսո Բոլքվաձեի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...
09:40 08.07.2025
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցիՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 100 պաղեստինցի, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 105 զոհ և 356 վիրավոր։ «Վիրավորներից մի քանիսը դեռևս փլատակներում են և ճանապարհներին, որտեղ շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարող հասնել», […] ...
09:25 08.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
09:11 08.07.2025
Հրդեհ Բամբակաշատ գյուղումՀուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
09:00 08.07.2025
Հրդեհ Պարիս Հերունու փողոցումՀուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...