Ջերմաստիճանի բարձրացումը 1.5 աստիճանով սահմանափակելու պարտավորությունը կարևոր է․ տաքացման աստիճանի յուրաքանչյուր մասնիկը կհանգեցնի բազմաթիվ կյանքերի կորստի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Ջերմաստիճանի բարձրացումը 1.5 աստիճանով սահմանափակելու պարտավորությունը կարևոր է․ տաքացման աստիճանի յուրաքանչյուր մասնիկը կհանգեցնի բազմաթիվ կյանքերի կորստի

15:57 05.11.2021

Մոտ երեք տասնամյակ է, ինչ ՄԱԿ-ը համախմբում է երկրագնդի գրեթե բոլոր երկրներին կլիմայական գլոբալ գագաթնաժողովներում, այսպես կոչված «Կողմերի համաժողովներում» (Conference of the Parties (COP)):

Ինչպես տեղեկացրին ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության կենտրոնից, նշված ժամանակաշրջանում կլիմայի փոփոխությունը երկրորդային խնդիր լինելուց վերածվել է համաշխարհային առաջնահերթության:

Համաժողովն ընթանում է Մեծ Բրիտանիայի նախագահությամբ` Գլազգոյում և տևելու է 12 օր՝ հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 12-ը:
Համաշխարհային առաջնորդները մասնակցում են իրենց երկրների կառավարության ներկայացուցիչների, գործարարների և քաղաքացիների հետ միասին։

Հիշեցնենք, որ փարիզյան համաժողովը կայացել է 2015 թվականին (COP21), և երկրները առաջին անգամ համաձայնեցին աշխատել միասին և սահմանափակել գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը` պահելով նախաարդյունաբերական մակարդակները գերազանցող 2 աստիճանից բավականին ցածր և ջանքեր գործադրելով` սահմանափակելու համար ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական մակարդակից 1.5 աստիճանով գիտակցելով, որ սա զգալիորեն կկրճատի կլիմայի փոփոխության ռիսկերն ու ազդեցությունները:

Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նաև միջոցներ տրամադրել այդ նպատակներին հասնելու համար։

Ջերմաստիճանի բարձրացումը 1.5 աստիճանով սահմանափակելու պարտավորությունը կարևոր է, քանի որ տաքացման աստիճանի յուրաքանչյուր մասնիկը կհանգեցնի բազմաթիվ կյանքերի կորստի և ապրուստի միջոցների վնասմանը:

Համաձայն Փարիզի համաձայնագրի՝ երկրները պարտավորվել են առաջ քաշել ազգային պլաններ, որոնցով սահմանվում է, թե որքանով կնվազեցվեն արտանետումները:

Այս տարի Գլազգոյի գագաթնաժողովին (համաճարակի պատճառով մեկ տարով հետաձգված), երկրները թարմացնում են արտանետումների կրճատման իրենց ծրագրերը:

Ավելին`այստեղ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պենտագոնը պատրաստվում է լրացուցիչ պաշտպանական զենքեր տեղափոխել Միացյալ Նահանգներից Կիև․ Reuters

10:11 08.07.2025

Պենտագոնը պատրաստվում է լրացուցիչ պաշտպանական զենքեր տեղափոխել Միացյալ Նահանգներից Կիև․ Reuters

Պենտագոնը պատրաստվում է լրացուցիչ պաշտպանական զենքեր տեղափոխել Միացյալ Նահանգներից Կիև, հաղորդում է Reuters-ը։ «Պենտագոնը հայտարարում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ պաշտպանական զենք կուղարկի Ուկրաինա», – ասվում է գործակալության հրապարակման մեջ։ Երեքշաբթի օրն ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր Կիևին ավելի շատ զենք տրամադրել, առաջին հերթին՝ պաշտպանական։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 8-ի 08։00 դրությամբ

10:00 08.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 8-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 17.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Քննարկվել են Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

09:50 08.07.2025

Քննարկվել են Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 7-ին հանդիպեց ԱԻՀ մշակույթի նախարար Էլիսսո Բոլքվաձեի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցի

09:40 08.07.2025

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցի

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 100 պաղեստինցի, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 105 զոհ և 356 վիրավոր։ «Վիրավորներից մի քանիսը դեռևս փլատակներում են և ճանապարհներին, որտեղ շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարող հասնել», […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

09:25 08.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

09:11 08.07.2025

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

Հուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

BACK_TO_TOP