16:44 05.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը` ք. Թբիլիսի):
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և փոխդեսպան Փիթեր Փալսը:
Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը մեծապես կարևորել է երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանը: Նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, որը դեռևս ամբողջությամբ չի իրացվում, և անհրաժեշտ է ստեղծել համագործակցության իրական դաշտ՝ անցնելով կոնկրետ գործողությունների՝ հանդիպումներ, հուշագրերի ստորագրում և այլն:
Վահրամ Դումանյանը կարևորել է համագործակցությունը գիտության ոլորտում՝ համատեղ ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև գիտության և գիտատեխնիկական ոլորտում հայ-էստոնական կապերը զարգացնելու նպատակով: Նախարարի խոսքով՝ այս ուղղությամբ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն արդեն իսկ ձեռնարկել է առաջին քայլերը, մասնավորապես կապեր է հաստատել Էստոնիայի հետազոտությունների խորհրդի հետ՝ գիտության ոլորտի բարեփոխումների, գիտական կազմակերպությունների ֆինանսավորման մեխանիզմների արդյունավետության բարձրացման, գիտական նախագծերի փորձաքննության և մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու առաջարկությամբ:
ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդն իր հերթին նշել է, որ կրթությունը նպատակային համագործակցության կարևոր ուղղություններից է: Նա կարևորել է և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակցությունը բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում՝ ընդգծելով, որ ներկայում Էստոնիայի բուհերում սովորում է ՀՀ 18 ուսանող: Դեսպանի խոսքերով՝ Էստոնիայի հանրակրթական համակարգը Եվրոպայում լավագույններից է. այն երեխայակենտրոն և միջառարկայական մոդել է, որը թույլ է տալիս հետագա մասնագիտության վրա կենտրոնանալ դեռևս հանրակրթության մակարդակում: Ռինա Կալյուրանդը տեղեկացրել է, որ էստոնական մոդելը, օրինակ, կիրառվում է Վրաստանի 15 դպրոցներում՝ այն հարմարեցնելով տեղական առանձնահատկություններին: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել դիտարկել էստոնական մոդելով ՀՀ մի քանի դպրոցներում փորձնական ծրագիր իրականացնելու հնարավորությունը:
«ՀՀ կառավարությունը կարևորում է հանրակրթության ոլորտի բարեփոխումները, և ներկայում Տավուշի մարզում փորձարկվում են դպրոցական առարկայական նոր չափորոշիչները: Քանի որ դրանք փորձնական փուլում են, հետևաբար պետք է դեռևս կատարելագործվեն: Այդ պատճառով մենք դեռևս ժամանակ ունենք քննարկելու և հասկանալու աշխարհի լավագույն փորձը: Վստահ եմ, որ Էստոնիայի փորձը միանշանակ օգտակար կլինի՝ Հայաստանում փորձարկվող չափորոշիչների հետ համադրելու, այն ինտեգրելու և վերջնական արդյունքը լավագույն մոդելի հիման վրա ձևավորելու տեսանկյունից»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Նախարարն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությանը: Նա նշել է, որ, օրինակ, Տարտուի համալսարանն աշխարհի առաջատար բուհերից է, և կարելի է քննարկել միջբուհական համագործակցության հնարավորությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի երկու պետությունների բուհերի միջազգայնացման գործընթացի կատարելագործմանը և բարձրագույն կրթության ոլորտում կայուն զարգացման ապահովմանը:
Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ երկու երկրների միջև լավագույն համագործակցությունը կառուցվում է մշակութային կապերի զարգացման միջոցով:
«Հարգելի՛ տիկին դեսպան, թո՛ւյլ տվեք Ձեր ուշադրությունը հրավիրել բավականին զգայուն մի խնդրի՝ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանությանը: Այս հարցում մենք ակնկալում ենք առաջադեմ մարդկության աջակցությունը, որպեսզի այդ ժառանգությունը լինի պաշտպանված և չաղավաղվեն դրանց պատմությունն ու ծագումը, քանի որ այդ հուշարձանները ոչ միայն հայկական, այլև համամարդկային արժեքներ են: Խնդիրը քննարկել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների հետ. ամեն ինչ արվում է, որ մշակութային ժառանգությունը պահպանվի, սակայն լիահույս եմ, որ մեր բոլոր գործընկերների արձագանքման արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա տարածաշրջանում գտնվող շուրջ 4000 հայկական վանքերը և մշակութային հուշարձանները ոչնչացնելուց»,- շեշտել է ԿԳՄՍ նախարարը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջև բարեկամական և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական, և միասին հնարավոր կլինի հասնել շոշափելի արդյունքների, իսկ փոխհամագործակցությունը կբարձրանա որակապես նոր մակարդակի:
09:00 08.07.2025
Հրդեհ Պարիս Հերունու փողոցումՀուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...