16:53 05.11.2021
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ ՀԱՊՀ-ում գործող Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը կվերազինվի և կիրականացնի նոր ծրագրեր:
Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Ողջունելով ներկաներին և նախաձեռնությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ասել է, որ անհրաժեշտ է շատ արագ արձագանքել օդային ռոբոտատեխնիկայի բնագավառում համաշխարհային միտումներին, կատարելագործել կրթական ծրագրերը:
«Որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ՝ ես կարծում եմ, որ թեև կրթական համակարգում փոփոխությունները սովորաբար դանդաղ են ընթանում, բայց անհրաժեշտ է ունեցած ինքնավարության շրջանակում, ըստ անհրաժեշտության, արագ վերափոխել հնացած մասնագիտությունները, ստեղծել նորերը»,- նշել է Կ. Թռչունյանը՝ հավելելով, որ միջազգային գործընկերների աջակցությամբ կենտրոնը կարող է դառնալ նշված ուղղությամբ հետազոտական աշխատանքի և կադրերի պատրաստման օջախ: Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերին առնչվող մասնագիտությունների ներդրումն ու զարգացումը ռազմավարական ուղղություն է մեր երկրի համար:
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի հավաստմամբ՝ այս հուշագրի ստորագրմամբ շատ կարևոր համագործակցության սկիզբ է դրվում:
«Որակյալ տեխնոլոգիական կրթությունն այսօր հրամայական է ամբողջ աշխարհում. մենք չենք հասցնում հարմարվել նոր սարքավորումներին, երբ պարզվում է, որ դրանք արդեն հնացել են, և ի հայտ են եկել նորագույնները: Տեխնոլոգիական սրընթաց այս առաջընթացի պայմաններում կրթական համակարգը՝ մասնավորապես Պոլիտեխնիկը, պետք է կարողանա այնպիսի որակյալ կրթություն ապահովել, որ համահունչ լինի արդիական պահանջներին»,- ասել է նա՝ եզրափակելով, որ համաշխարհային տեխնոլոգիական կենտրոնների հետ համագործակցությամբ է հնարավոր մեր երկրում նույնպես առաջընթաց ունենալը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը ողջունել է ներկաներին և հույս հայտնել, որ հուշագրի ստորագրումից հետո միջազգային փորձի կիրառմամբ հնարավոր կլինի օդային ռոբոտատեխնիկայի ոլորտում համատեղ ուժերով հաջողություններ արձանագրել: Նրա խոսքերով՝ կենտրոնում ձևավորվելու է այնպիսի միջավայր, որ հնարավոր լինի կատարել նորարարական գիտական մշակումներ, զարգացնել առկա ներուժը և միջազգային համագործակցության արդյունքում ստեղծել տեխնոլոգիական մրցակցային բովանդակություն:
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...
19:39 30.04.2025
ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվելԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...
19:27 30.04.2025
«Care for children» կազմակերպության և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկումԽնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարի վերաբերյալ համաժողովի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հարակից կլոր սեղան քննարկում՝ «Care for children» կազմակերպության և ՀՀ-ում գործունեություն իրականացնող դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման շրջանակում դեսպաններին ներկայացվել է պետության խնամքին ապրող երեխաների համար որպես խնամքի այլընտրանքային ինստիտուտի՝ խնամատարության վերաբերյալ ՀՀ-ում այս պահին առկա պատկերը, ոլորտային […] ...