16:57 05.11.2021
Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանի գլխավորած հայաստանյան պատվիրակությունը Գլազգոյում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի` #COP26-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի համագործակցության հարցերով տեղակալ տիկին Ուտե Կլամերտի, Կլիմայի և աղետների ռիսկերի նվազման ծրագրերի ղեկավար պարոն Լագանդայի և Ծրագրերի պատասխանատու տիկին Պերգոլինիի հետ։
✅ Կողմերը քննարկել են ոլորտի առաջնահերթությունները և հնարավոր համագործակցության շրջանակը։
✅ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակին՝ Հայաստանում պարենային անվտանգությանն առնչվող ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքի համար և կարևորել գործունեության շրջանակի ընդլայնումը։
✅ Աննա Մազմանյանը խոսել է KfW-ի աջակցությամբ երկրում իրականացվող խոշոր ծրագրի մասին, որի բաղադրիչներից մեկն էլ միտված է բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում վարքագծի փոփոխությանը։
Այն իրականացվում է Սյունիքի մարզի համայնքներում։
✅ Փոխնախարարը խոսել է կլիմայի փոփոխությանն առնչվող որոշումների և քայլերի մասին՝ հղում անելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին։
✅ Աննա Մազմանյանը ներկայացրել է նաև Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված նախարարության ծրագրերը։
✅ Հանդիպմանը քննարկվել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։
Աննա Մազմանյանը կարևորել է կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և դիմակայունության նպատակով կատարվող ներդրումները։
Հանդիպման ավարտին կողմերը ողջունել են նման երկկողմանի հանդիպումների գաղափարը և պայմանավորվածություն ձեռք բերել շարունակել խորհրդակցություններն ու տեղեկատվության փոխանակումը՝ ի նպաստ համատեղ իրականացվելիք ծրագրի մշակման` համաձայն երկրի կարիքների և առաջնահերթությունների:
09:40 08.07.2025
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցիՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 100 պաղեստինցի, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 105 զոհ և 356 վիրավոր։ «Վիրավորներից մի քանիսը դեռևս փլատակներում են և ճանապարհներին, որտեղ շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարող հասնել», […] ...
09:25 08.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
09:11 08.07.2025
Հրդեհ Բամբակաշատ գյուղումՀուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
09:00 08.07.2025
Հրդեհ Պարիս Հերունու փողոցումՀուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...