Սևան-Ծովագյուղ երկաթուղային հատվածում անհայտ անձինք գողացել են բարձր լարման տակ գտնվող կոնտակտային ցանց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

Սևան-Ծովագյուղ երկաթուղային հատվածում անհայտ անձինք գողացել են բարձր լարման տակ գտնվող կոնտակտային ցանց

17:59 06.11.2021

Այս տարվա նոյեմբերի 4-ին անհայտ անձինք Սևան-Ծովագյուղ երկաթուղային հատվածում գողացել են 120 մետր կոնտակտային ցանց՝ կտրելով 3000 վոլտ լարման տակ գտնվող լարը: Վերականգնողական աշխատանքները տևել են 5 ժամ, այդ ընթացքում դադարեցվել է բեռնատար գնացքների շարժը։ Տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հասարակայնության հետ կապերի բաժինը։

Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, որի ներկայացուցիչները ձեռնարկում են օպերատիվ միջոցառումներ՝հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը զգալի նյութական վնաս է կրել։ Երկաթուղու գույքի գողության և վնասման դեպքերը գնալով հաճախակիանում են և դառնում վտանգավոր։ Եթե նախկինում գրանցվել են երկրորդական ուղիների լարման տակ չգտնվող կապի մալուխների կամ կոնտակտային ցանցերի գողության դեպքեր, ապա այս դեպքն աչքի է ընկնում գործողությունների անխոհեմությամբ։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ երթեւեկությունը ժամանակին դադարեցվել է։

ՀԿԵ-ն քաղաքացիներին կրկին զգուշացնում է երկաթուղային ենթակառուցվածքում անվտանգության չափանիշների խախտման վտանգի մասին։ Երկաթուղային համակարգերի աշխատանքին վնասակար միջամտությամբ քաղաքացիները վտանգում են ոչ միայն իրենց առողջությունն ու կյանքը, նրանց գործողություններից կարող են տուժել նաև երրորդ անձինք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Գետափնյա փողոցում գտնվող մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ. վարչապետ

18:38 26.06.2025

Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Գետափնյա փողոցում գտնվող մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ. վարչապետ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 123 միլիոն 224 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումը

18:30 26.06.2025

Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումը

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակներում նախարարություն […] ...

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի փոխնախագահի հետ

18:20 26.06.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի փոխնախագահի հետ

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) փոխնախագահի Ռուդոլֆ Ռայների հետ: Կողմերը կարևորել են «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի և Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով նման հարթակների դերը կառուցողական երկխոսության և վստահության ձևավորման գործում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հրատապ խնդիրներին: ...

Այդ մարդիկ, ասես, Մարսում են ապրում. Լուիս դե լա Ֆուենտեն՝ Յամալին քննադատողների մասին

18:12 26.06.2025

Այդ մարդիկ, ասես, Մարսում են ապրում. Լուիս դե լա Ֆուենտեն՝ Յամալին քննադատողների մասին

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն գտնում է, որ Լամին Յամալին քննադատել քիչ գոլեր խփելու համար պետք չէ: «Մենք պետք է հոգ տանենք նրա մասին: Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց ամեն ինչ գալիս է ժամանակի հետ: Նա այդ ամենը շատ լավ է հասկանում, նա կենտրոնացած է: Իր տարիքի համար նա բավականաչափ ծարավ […] ...

Ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների եւ խոշտանգումների. Վլադիմիր Վարդանյան

18:07 26.06.2025

Ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների եւ խոշտանգումների. Վլադիմիր Վարդանյան

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում: Պատգամավորն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Շնորհակալություն, պարո՛ն նախագահող: Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ռազմագերի լինելը պատիժ չէ: Դա պարզապես ռազմական միջոց է՝ կանխելու համար տվյալ անձանց հետագա մասնակցությունը ռազմական գործողություններին, կանխարգելու նրանց հետագա վերադարձը ռազմադաշտ: Ցավոք, այն իրավիճակը, որին այսօր բախվում ենք, հավասարեցնում […] ...

SHANTNEWS

18:00 26.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP