«Ազատությունը չի կարող մասնակի լինել». Նելսոն Մանդելայի կյանքի կանոնները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+30.09 oC

«Ազատությունը չի կարող մասնակի լինել». Նելսոն Մանդելայի կյանքի կանոնները

20:30 18.07.2018

Այսօր Հարավաֆրիկյան  Հանրապետությունում և ամբողջ աշխարհում նշում են Նելսոն Մանդելայի հիշատակի օրը:

Նելսոն Մանդելան Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահն է: Իր ամբողջ կյանքի ընթացքում պայքարել է  մարդու իրավունքների համար, Նոբելյան մրցանակի դափնեկիր է:

ShantNews.am-ը ներկայացնում է հասարակական քաղաքական գործչի կյանքի կանոնները.

«Երբ հաղթահարում ես քեզ համար առաջին հայացքից թվացող ամենաբարձր լեռը, գագաթին կանգնելով՝գիտակցում ես, որ դեռևս շատ ավելի բարձր լեռներ կան հաղթահարելու»:

«Ազատ լինելը ոչ միայն նշանակում է մի կողմ շպրտել բոլոր շղթաները, այլև` ապրել, հարգել ու քո ազատությունը տարածել մյուսների վրա»:

«Ազատությունը չի կարող մասնակի լինել»:

«Երբեք չընկնելը` կյանքի կարևորագույն նվաճումներից մեկը չէ: Կարևորն` ամեն անգամ ընկնելուց հետո բարձրանալն է»:

«Շատ բաներ թվում են անհասանելի ու անէական այնքան ժամանակ, քանի դեռ չես իրականացրել»:

«Լավ է, երբ վերադառնում ես մի տեղ, որտեղ ոչինչ չի փոխվել: Այդ ժամանակ գիտակցում ես, թե ինչքան ես փոխվել»:

«Այնքան էլ դժվար չէ հասարակությանը փոխել: Ինքդ քեզ փոխելն է դժվար»:

«Պայքարել և կործանելը շատ հեշտ է: Իսկական հերոսները նրանք են, ովքեր խաղաղություն են հաստատում և սկսում են կառուցել»:

«Ոչ մեկը չի ծնվում ինչ-որ մեկի մարմնի գույնի, ազգության և կրոնի հանդեպ լցված ատելությամբ: Մարդիկ ատել սովորում են: Ու եթե հնարավոր է ատել սովորեցնել, ապա պետք է ձգտել մարդկանց սիրել սովորեցնել, քանի որ սերն ավելի հոգեհարազատ է մարդկային սրտին»:

 

Պատրաստեց Լիլիթ Խաչատրյանը

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

20:06 22.08.2025

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Օգոստոսի 21-ին Երևանում անցկացվել են ՀՀ և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների շարունակական խորացումը, կարևորել են Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի փոխայցերն ու շփումները։ […] ...

SHANTNEWS

20:00 22.08.2025

SHANTNEWS

Ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի գործունեությունը կասեցվել է

19:58 22.08.2025

Ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սմբատ Սիմոնյանին պատկանող ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասում (ք․ Երևան, Նուբարաշեն) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի աղտոտված և […] ...

Այզեկ Դուլգարյանը UFC-ի հետ նոր պայմանագիր է կնքել

19:52 22.08.2025

Այզեկ Դուլգարյանը UFC-ի հետ նոր պայմանագիր է կնքել

Հայ մարտիկ Այզեկ Դուլգարյանը (7-1) հայտարարել է UFC-ի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: «Ուրախ եմ հայտարարել, որ պաշտոնապես երկրորդ պայմանագիրս եմ կնքել UFC-ի հետ։ Շնորհակալություն Iridium Sports Agency-ին սա հնարավոր դարձնելու և UFC-ին՝ իմ հմտությունները բարձրագույն մակարդակում ցուցադրելու ևս մեկ հնարավորության համար։ Մենք նշանակված մենամարտ ունենք նոյեմբերի 1-ին»,- գրել է հայ մարտիկը: 29-ամյա Դուլգարյանը կմենամարտի […] ...

Գլխավոր դատախազը Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

19:38 22.08.2025

Գլխավոր դատախազը Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Գլխավոր դատախազությունում և նշել, որ երկխոսությունը կառուցողական և կարևոր քայլ է մի շարք ուղղություններով փոխըմբռնման և համագործակցության ամրապնդման առումով: Գլխավոր դատախազը բարձր է գնահատել դեսպան […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին

19:31 22.08.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին։ Նախագահը ողջունել է հյուրին և շնորհավորել նրան բարձր պաշտոնում ընտրվելու առիթով՝ հույս հայտնելով, որ կազմակերպության և Հայաստանի միջև համագործակցությունը շարունակական ու ակտիվ զարգացում կունենա։ Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար, նշելով, որ սա իր […] ...

BACK_TO_TOP