20:00 18.07.2018
Օրերս Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը հրապարակել էր «2019 թվականի բյուջեի և հարկային քաղաքականության հիմնական ուղղությունները և 2020 ու 2021 թվականների պլանավորման ժամանակահատվածը» վերտառությամբ փաստաթուղթը, որում ներկայացված էր ԵԱՏՄ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության հետ կապված գործողությունների ծրագրային նոր քաղաքականությունը:
Փաստաթղթի հրապարակումից հետո հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ սկսեցին տարածվել այն մասին, որ Հայաստանը զրկվում է դեպի Ռուսաստանի տարածք բանջարեղենի որոշ տեսակներ՝ գազար, ճակնդեղ, ինչպես նաև հատապտուղ, խաղողի հյութ, եփած կամ պահածոյացված լոլիկ, տոմատի մածուկ արտահանելու արտոնություններից:
Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով SHANTNEWS.am-ը դիմեց ՍԱՊԾ-ին:
Հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՍԱՊԾ-ից հայտնել են, որ խոսքը չի գնում Հայաստանին տվյալ մթերքներն արտահանելու հնարավորությունից զրկելու մասին:
«Խոսքը Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ապրանքների ցանկում կատարված փոփոխությունների մասին է, որոնք ծագում են զարգացող երկրներից, որոնց նկատմամբ կիրառվում են ԵԱՏՄ սակագնային արտոնություններ:
Այսպես, Հայաստանի նախաձեռնությամբ ցուցակից բացառվել են գազարը, բազուկը, հատապտղի մուրաբան, խաղողի հյութը, լոլիկը՝ պատրաստված կամ պահածոյացված, այդ թվում ՝ տոմատի մածուկը՝ ԵԱՏՄ-ում ներքին առևտրի խթանման նպատակով»,- ասված է ՍԱՊԾ պարզաբանման մեջ:
Պարզաբանման մեջ նաև նշվում էր, որ 2018 թվականի առաջին կեսին Հայաստանից դեպի Ռուսաստան է արտահանվել շուրջ 4 տասնյակ անուն գյուղմթերք, այդ թվում՝ բալ, բողկ, բրոկկոլի, գազար, գետնախնձոր, դդմիկ, դդում, դեղձ, ելակ, թուզ, թութ, լոբի, լոլիկ, խաղող, խնձոր, ծիրան, ծաղկակաղամբ, կարտոֆիլ, կաղամբ, կեռաս, կիվի, հաղարջ, ճակնդեղ, մանդարին, մոշ, նեկտարին, նուռ, շլոր, պղպեղ, սալոր, սմբուկ, սխտոր, սոխ, վարունգ, տանձ, կանաչի:
Ինչպես նախկինում՝ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ-երկիր դեպի ՌԴ տարածք մի շարք բանջարեղեն արտահանելիս չի զրկվել որևէ արտոնությունից, ավելին, հայտնի է, որ ԵԱՏՄ շրջանակում ներմուծման մաքսատուրքերը Հայաստանի համար զրոյացվել են՝ որպես միության անդամ-երկիր:
23:59 23.07.2025
Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներիցԿենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 23.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ըԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...
23:56 23.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել էՀուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...
23:55 23.07.2025
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմինՀուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...
23:52 23.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտիՀուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...
23:49 23.07.2025
Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարինԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...