Քանյե Ուեսթի ընկերությունը կտուգանվի մոտ 1 մլն դոլարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+31.09 oC

Քանյե Ուեսթի ընկերությունը կտուգանվի մոտ 1 մլն դոլարով

23:30 09.11.2021

Ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթի Yeezy ապրանքանիշը, որը վերջերս փոխել է իր անունը Ye, կվճարի 950,000 դոլար առաքման ժամկետների խախտման համար:  Այս մասին հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի դատախազ Ջորջ Գասկոնի հայտարարությունը։

Նշվում է, որ վեճը լուծվել է քաղաքացիական հայցի շրջանակներում։ Բրենդը դատի են տվել այն բանից հետո, երբ հաճախորդները բողոքել են, որ իրենք ավելի քան 30 օր սպասում են առցանց պատվիրված ապրանքի:

Yeezy ապրանքանիշը մեղադրվում է «ապօրինի բիզնես պրակտիկայի և ապրանքների ուշ առաքման պատճառով կեղծ գովազդի մեջ»:

«Օնլայն  սպառողներն իրավունք ունեն պաշտպանված լինել անհիմն միջնորդավճարներից և անհիմն երկար սպասելուց: Մենք կկիրառենք Լոս Անջելեսի շրջանի առցանց գնումները կարգավորող նահանգային և դաշնային օրենքները», – ասել է Գասկոն:

Հետաքննությունն անցկացվել է չորս շրջաններում՝ Լոս Անջելեսում, Ալամեդայում, Սոնոմայում և Նապայում։ Յուրաքանչյուր վարչական շրջանի շրջանային դատախազ կստանա 200,000 ԱՄՆ դոլար  և 25,000 ԱՄՆ դոլար՝ քննչական գործողությունների համար: Հավելյալ 50,000 ԱՄՆ դոլար կտրամադրվի Սպառողների իրավունքների պաշտպանության դատախազության վստահության հիմնադրամին:

Կալիֆորնիայի օրենսդրությունը պահանջում է առցանց ապրանքներ առաքել 30 օրվա ընթացքում: Հակառակ դեպքում ընկերությունը պետք է հաճախորդին գրավոր ծանուցում ուղարկի ուշացման մասին և վերադարձնի գումարը կամ ուղարկի «համարժեք կամ ավելի որակյալ փոխարինող ապրանքներ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

15:50 26.06.2025

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

15:40 26.06.2025

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:32 26.06.2025

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

15:25 26.06.2025

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

15:17 26.06.2025

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

Պեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...

SHANTNEWS

15:00 26.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP