13:54 09.11.2021
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկման է ներկայացրել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Վախթանգ Աբրահամյանը ներկայացրել է քարտային ենթակառուցվածքների վիճակագրությունը, անդրադարձել քարտային գործարքների քանակական և գումարային ցուցանիշներին: 2018 թ. շուրջ 3 մլն գործարք է իրականացվել արտասահմանյան քարտերով, շուրջ 2 մլն գործարք՝ դրսում հայաստանյան քարտերով և շուրջ 33 մլն գործարք՝ հայաստանյան քարտերով Հայաստանում: 2021 թ. առաջին կիսամյակում գրեթե կրկնապատկվել են գործարքները. արդեն շուրջ 33 մլն գործարք է կատարվել: 2021 թ. առաջին կիսամյակում առցանց հարթակում շուրջ 300 մլրդ դրամի քարտային գործարքներ են եղել: Ցուցանիշը չի ներառում էլեկտրոնային քսակներով գործառնությունները:
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը նշել է, որ օրենքի նախագիծը քննարկվել է շահագրգիռ բոլոր ուժերի հետ: Գաղափարն այն է, որ տնտեսվարողն իրավունք չունի մերժելու հաճախորդի՝ անկանխիկ վճարում իրականացնելու պահանջը: Սահմանափակումներ են նախատեսվել որոշ կանխիկ գործառնություններ իրականացնելիս: Իրավաբանական անձանց միջև կանխիկով գործառնություններ չպետք է լինեն: Իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավահարաբերությունների դեպքում մինչև 300 հազար դրամ կանխիկով գործառնությունները թույլատրելի են: Այս շարքում բացառություններ կան. պետական կամ ՏԻՄ բյուջեներից կատարվող ցանկացած վճարում պետք է բացառապես անկանխիկ լինի:
Գրավատների կողմից տրամադրվող վարկերի պարագայում սահմանվել է 20 հազար դրամի շեմ, բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկերն ու փոխառությունները ևս բացառապես անկանխիկ եղանակով պետք է տրամադրեն: Անկանխիկ պետք է լինեն նաև փաստաբանների և նոտարների մատուցած ծառայությունների դիմաց վճարումները, կրթական և բժշկական հաստատություններում կատարվող վճարումները:
Պատգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկել է վերանայել գրավատների դեպքում սահմանված 20 հազար դրամի շեմը, ինչը խնդրահարույց է: Հիմնական զեկուցողը նշել է, որ մեկ վարկի դիմաց միջին գործարքի թիվը գրավատներում մոտ 40 հազար դրամ է: Նախագծով առաջարկվում է դրա 50 տոկոսը: Պատգամավորը բանկային տերմինալների միջնորդավճարների նվազեցման հարցն է բարձրացրել նաև՝ նշելով, որ որոշ տնտեսվարողների դեպքում քարտով առևտուրը նախատեսում է հարկման բեռի ավելացում է:
Վախթանգ Աբրահամյանի խոսքերով՝ կանխիկ գործառնությունները թե՛ անվտանգության, թե՛ ծախսի հասանելիության ու արագության առումով ավելի թանկ են: Այս դիտարկումն ընդունելի չէ Ծովինար Վարդանյանի համար: Նա անդրադարձել է վարկի տրամադրման անկանխիկ եղանակին, կարծիք հայտնել, որ էլեկտրոնային բոլոր դրամապանակները պետք է կցված լինեն որևէ հաշվի և վերահսկելի լինեն ԿԲ-ի կողմից: Արթուր Խաչատրյանն անդրադարձել է վարկերի կանխիկ տրամադրման հնարավորությանը, հեռավոր համայնքում գործող բժշկական հաստատությունում անկանխիկ վճարման գործնական խոչընդոտներին: Արծվիկ Մինասյանը մատնանշել է անկանխիկ եղանակով գործարքի դժվարությունները, որոնք կառաջանան, օրինակ, համայնքի բնակիչների կողմից իրենց բերքը վաճառելիս: Ըստ պատգամավորի՝ այս նախագիծը պետք է քննարկումների փուլ անցնի: Արթուր Դավթյանը բարձրացրել է սնանկ ճանաչված ֆիզիկական անձի հաշիվների արգելափակման հարցը՝ նշելով, որ վերջինս չի կարող անկանխիկ եղանակով առևտուր իրականացնել, իսկ սնանկության գործընթացը կարող է երկարատև լինել: Արուսյակ Մանավազյանը կարևորել է մարզերի բնակիչների շրջանում անկանխիկ գործառնությունները խրախուսելը, ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքը:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը բազմաթիվ առաջարկներ է ստացել: Նա մասնավորապես անդրադարձել է գրավատների դեպքում սահմանված 20 հազար դրամի շեմի հարցին: Շահումով խաղերի ու խաղատների ոլորտում գործունեություն իրականացնողը, բուքմեյքերական գրասենյակները չպետք է 200 հազար դրամը գերազանցող վճարումը կանխիկ եղանակով ընդունելու իրավունք ունենան:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ օրենքի կարգավորման թիրախը, օրինակ, կաղամբ վաճառող քաղաքացին չէ, կան ավելի լուրջ ստվերային շրջանառություններ, որոնք պետք է կարգավորման դաշտ բերել: Գևորգ Պապոյանը համոզված է՝ նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում կլինեն առաջարկներ, այն կլրամշակվի: Նա կարևորել է ստվերի կրճատումը և վստահեցրել, որ օրենքի ընդունման հիմքում հանրային շահն է:
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Քննարկվել է նաև «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու մասին» հարցը:
18:37 08.07.2025
UFC-ի պատմության մեջ ամենակեղծ և անհամապատասխան մրցակցությունն է. ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը գրառում է կատարել սոցցանցերում` անդրադառնալով թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիայի և բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև հնարավոր մենամարտին: Օրեր առաջ կայացած տիտղոսային մենամարտում Տոպուրիայի նոկաուտով հաղթանակից հետո 30-ամյա Փիմբլեթը դուրս էր եկել օկտագոն: Սպասվում է, որ առաջիկայում բրիտանացին հնարավորություն կստանա մենամարտելու թեթև քաշային կարգի գոտու համար: «Իլյան ընդդեմ Փեդիի: […] ...
18:30 08.07.2025
Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-իցԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...