15:57 09.11.2021
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարությունների մինչև կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրին:
«Արմենպրես»-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վիետնամի կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հունիսի 5-ին: Նպատակ ունի զարգացնելու և խթանելու երկու երկրների միջև համագործակցությունը: «Համաձայնագրով նախատեսվում են հետազոտողների, դասախոսների, դասավանդող անձնակազմի, ուսանողների և աշակերտների միջև փոխանակման ծրագրեր: Սահմանվում են փոխանակման ծրագրերի հստակ ժամկետներն ու պայմանները, ինչպես նաև տրվում է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդհանուր շրջանակը»,- ներկայացրեց Մարտիրոսյանը:
Նա նաև ներկայացրեց, թե հայկական կողմն ինչ է ստանձնում որպես պարտավորություն, որը փոխադարձության սկզբունքով է գործում: «Ամենակոնկրետ բանը կրթաթոշակային 5 տեղի հատկացում ուսանողների, դասավանդող անձնակազմի՝ դասախոսների և հետազոտողների համար, ՀՀ-ում բակալավրի, մագիստրոսի, դոկտորանտուրայի և ինտերնատուրայի ծրագրերով ուսում ստանալու նպատակով: Սա փոխադարձության սկզբունքով է: Նույն ձևով էլ իրենք 5 տեղ են տալիս մեզ»,- ասաց Մարտիրոսյանը:
Պատգամավոր Նարեկ Բաբայանը հետաքրքրվեց. այսինքն՝ 5 տեղ Հայաստանը հատկացնում է և պետությունը վճարում է Վիետնամից եկած ուսանողների վա՞րձը, որը համապատասխանաբար գործելու է նաև հայ ուսանողների համար Վիետնամում: Նա հետաքրքրվեց նաև, թե արդյոք կա՞ հետաքրքրություն Վիետնամում ինչ-որ բուհերի, մասնագիտությունների հետ կապված, որ հայ ուսանողները գնան:
Փոխնախարարը պատասխանեց, որ այո, փոխադարձության հիմունքներով 5 տեղ է հատկացվում: Դա նախատեսվելու է պետբյուջեի միջոցներից: Նա նաև նշեց, որ դեռ պետք է վիետնամական կողմի հետ բանակցեն, տեսնեն, թե փոխադարձաբար ինչ մասնագիտություններ կարող են առաջարկել, որ բուհերն են շահագրգիռ:
Մարտիրոսյանի խոսքերով՝ մինչև հիմա Վիետնամի ուսանողների մեծ հոսք չի եղել, մի քանի հոգի են սովորել, նա հույս հայտնեց, որ համաձայնագիրը հնարավորություն կտա այդ հոսքը շատացնել:
20:50 08.07.2025
Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-իՏեխասի Քեր շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 87-ի, հայտնել է շերիֆ Լարի Լեյտան։ «Տեղական ժամանակով 8:00-ի դրությամբ Քեր շրջանում հայտնաբերվել է 87 դի, այդ թվում՝ 56 մեծահասակի և 30 երեխայի։ Տասնինը մեծահասակի և յոթ երեխայի ինքնությունը և ևս մեկ անձի ինքնությունը դեռևս պարզված չէ», – լրագրողներին ասել է շերիֆը։ Ավելի վաղ NBC-ն հայտնել […] ...
20:40 08.07.2025
Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքում իրագործվող կարևոր ծրագրերն ու նախաձեռնված բարեփոխումները: Շնորհակալություն հայտնելով […] ...
20:33 08.07.2025
Լրագրողը լռեցրել է Էնցո Մարեսկային«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան «Ֆլումինենսեի» դեմ ակումբային Մունդիալի կիսաեզրափակչին ընդառաջ ընդգծել է՝ որքան շատ խաղեր է անցկացրել լոնդոնյան թիմը, բայց լրագրողի պատասխանը նրա համար անսպասելի է եղել: «Մենք այս մրցաշրջանում արդեն 63 խաղ ենք անցկացրել: Եվրոպական ակումբների համար մրցաշրջանը չափազանց երկար է, մենք տարբեր պայմաններում ենք մոտենում խաղին», – ասել է Մարեսկան, իսկ լրագրողը […] ...
20:25 08.07.2025
CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները երեքշաբթի օրը կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այլ հարցերի շարքում կքննարկվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար Կիևին որսորդական հրթիռների փոխանցման հարցը։ Հուլիսի 2-ին The New York Times-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot հրթիռների, GMLRS […] ...
20:15 08.07.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...
20:08 08.07.2025
«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող: ...