Սուրբ Գայանե վանքում կատարվել է հոգեհանգստյան կարգ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

Սուրբ Գայանե վանքում կատարվել է հոգեհանգստյան կարգ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համար

19:03 09.11.2021

Նոյեմբերի 9-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցավ հոգեհանգիստ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։

Սրբազան արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ:

Մինչ հոգեհանգստյան արարողությունը Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հրավիրեց եկեղեցականաց դասին և ներկա հավատացյալ ժողովրդին աղոթք բարձրացնել նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար։

Արարողության ավարտին նոյեմբերի 9-ի առիթով Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոսքն ուղղեց ներկաներին և համայն ժողովրդին.

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Անցյալ տարի հայրենական մեր կյանքը փոթորկվեց ու ցնցվեց Թուրքիայի աջակցությամբ և ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ողբերգական իրադարձություններով: Մեր բազում զավակների նահատակման, հայրենիքի զգալի մասի կորստի և հետպատերազմյան շրջանում նոր զոհերի ծանր ու վշտագին ցավը շարունակում է մորմոքել մեր ժողովրդի սիրտը:

Մեկ տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9-ին, միջազգային հանրության և ի մասնավորի Ռուսաստանի Դաշնության իշխանությունների ջանքերով հնարավոր եղավ կասեցնել ադրբեջանական ագրեսիան, որի հետևանքները անվտանգության, տնտեսական և սոցիալական խնդիրների լրջագույն մարտահրավերներ են ստեղծել մեր երկրի և ժողովրդի համար:

Մեր դեմ ծառացած հիմնախնդիրների լուծման ճանապարհը մեզ պատուհասած վշտի ու հուսախաբության թոթափումն է։ Մեր սրբազան պարտքն է ծանրագույն այս փորձությունները դիմագրավել արժանապատվությամբ՝հաստատուն պահելով մեր ժողովրդի զավակների սերն ու նվիրումը հայրենիքի, հոգևոր ու ազգային արժեքների նկատմամբ, նպաստելով Հայաստանի ու Արցախի առաջընթացին, զորացնելով աշխարհասփյուռ մեր ժողովրդի միասնականության նախանձախնդրությունը։ Ներկա բարդագույն իրավիճակը հրամայականն է բերում մեր ժողովրդի բոլոր զավակներին, իշխանություններին, հասարակական-քաղաքական կառույցներին՝ միաբանվել ազգային-պետական գերագույն շահերի շուրջ, ձևավորել ներազգային համերաշխության և վստահության առողջ մթնոլորտ՝ հանձնառու գործակցությամբ և երկխոսության ճանապարհով հետամուտ լինելու երկրի առջև հառնած մարտահրավերների բարվոք լուծմանը: Այդպես միայն մենք կարող ենք ուղղել մեր կորացած մեջքը, ցավը վերափոխել ուժի, հայրենաշեն նախաձեռնություններ ու ծրագրեր իրագործելով պահպանել մեր ազգի կենսունակությունը, հայրենիքում արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելով խրախուսել որդեծնությունը, կանխել արտագաղթը, զորացյալ ու կենսունակ պահել սփյուռքը, վերազարթոնք բերել մեր պետությանը` համատեղ ջանքեր ներդնելով տնտեսության, գիտության, կրթության ու մշակույթի զարգացման գործում։

 

Մեր Սուրբ եկեղեցին ամենօրյա իր փրկարար առաքելության մեջ շարունակելու է Հայաստանում, Արցախում և Սփյուռքի համայնքներում զորացնել հայորդյաց հավատն ու ապագայահայաց լավատեսական ոգին, սերն ու նվիրումը առ հայրենին՝ աշխարհասփյուռ թեմերով ու բարեպաշտ իր զավակներով նաև զորակցություն բերելով մեր երկրի վերքերի ամոքմանը, առկա ճգնաժամի հաղթահարմանը, ներհասարակական կյանքում խաղաղության և եղբայրսիրության զորացմանը: «Հետամուտ լինենք խաղաղության և շինության` միմյանց հանդեպ»,- պատգամում է առաքյալը (Հռ. 14.19)։ Հիրավի, հայրենական անդաստանում հաստատուն կլինի խաղաղությունը և արդյունավոր՝ ջանքերը լուսավոր գալիքի կերտման, երբ ազգային կյանքից մերժվեն ատելությունն ու անհանդուրժողականությունը։

Այսօր համայն հայության հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնից Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, Մայր Աթոռի միաբանության, հավատավոր մեր ժողովրդի հետ միասնաբար աղոթք ենք բարձրացնում Հայաստան, Արցախ մեր հայրենիքի խաղաղության ու անսասանության համար։ Աղոթում ենք առ Բարձրյալ Տերը հանուն հայրենյաց պաշտպանության զոհված քաջորդիների համար, որ Ողորմածն Աստված երկնային երանական հարկերում հանգստություն պարգևի նրանց հոգիներին և մխիթարություն՝ սգավոր ընտանիքներին, շուտափույթ վերադարձ գերյալներին և անհայտ կորածներին: Հայցում ենք Տիրոջ օգնականությունն ու Սուրբ Աջի հովանին հայրենաբնակ և աշխարհասփյուռ Մեր զավակներին:

Թող Տիրոջ շնորհն ու օրհնությունը լինեն մեր երկրի ու մեր ժողովրդի հետ, այժմ և հավիտյանս. ամեն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն․ քննարկվել են համագործակցության ծրագրերը

19:08 26.06.2025

Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն․ քննարկվել են համագործակցության ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնակցությամբ կայացել է ԵՄ-Հայաստան կրթական ոլորտի երկխոսության տեխնիկական կոմիտեի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի կրթության ռազմավարության իրականցման ընթացքը և ԵՄ-ի բյուջետային աջակցության առաջընթացը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը, ՀՀ-ում […] ...

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

19:00 26.06.2025

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովագրված արտոնյալ պարտքի վարկանիշները «Ba3» մակարդակում` անփոփոխ թողնելով «կայուն» հեռանկարը: Վարկանիշը Ba3 մակարդակով հաստատելու որոշումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տնտեսության կայուն աճի ներուժով, ինչպես նաև ինստիտուցիոնալ զարգացման և պետական կառավարման արդյունավետության չափավոր բարձր մակարդակով։ Միաժամանակ […] ...

Քննարկվել են բասկետբոլի Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի և վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունների անցկացմանը վերաբերող հարցեր

18:54 26.06.2025

Քննարկվել են բասկետբոլի Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի և վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունների անցկացմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվել են Երևանում կայանալիք բասկետբոլի Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի և վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունների անցկացմանը վերաբերող հարցեր: Նիստին մասնակցել են […] ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի պայմանագրային հարցերով տնօրենի հետ

18:46 26.06.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի պայմանագրային հարցերով տնօրենի հետ

Հունիսի 25-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) պայմանագրային հարցերով տնօրեն Ջոն Բրանդոլինոյի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև առկա համագործակցության ընթացքը և դրա խորացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին […] ...

Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Գետափնյա փողոցում գտնվող մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ. վարչապետ

18:38 26.06.2025

Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Գետափնյա փողոցում գտնվող մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ. վարչապետ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 123 միլիոն 224 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումը

18:30 26.06.2025

Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումը

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակներում նախարարություն […] ...

BACK_TO_TOP