16:42 10.11.2021
ԵՊՀ ուսանողների մասնագիտական հմտությունների կատարելագործում, աշխատաշուկայում մրցունակ լինելու կարողությունների զարգացում և մասնագիտական ներուժի փոխադարձ ներգրավում․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Երևանի պետական համալսարանի միջև այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել։
Կարևորելով պետություն-գիտական համայնք կապի ամրապնդումը հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է ԱՍՀՆ և ԵՊՀ համագործակցության կարևորությունը նախարարության գործունեության ոլորտների շրջանակում։
«Վստահ եմ, որ համագործակցության հուշագիրը գործնական ազդեցություն կունենա նախատեսված ոլորտների զարգացման գործում։ Նախարարությունն արդեն մի քանի ուղղություններով ռազմավարությունների մշակման գործընթաց է սկսել, և ուրախ կլինենք դրանցում տեսնել նաև հետազոտական աշխատանքներ իրականացնող ուսանողների, որոնք իրենց գիտելիքը գործնականում կիրառելու հնարավորություն կունենան»,- նշել է նախարարը։
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, արժևորելով պետության հետ խոր և համապարփակ համագործակցության դերը, վստահություն է հայտնել, որ փորձագիտական, հետազոտական կարծիքների ու տվյալների տրամադրումն իր հերթին կնպաստի ոլորտային բարեփոխումների իրականացմանը։
Հուշագրի շրջանակում կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել ԵՊՀ ուսանողների մասնագիտական պրակտիկայի, հետազոտական աշխատանքների, ուսանողների կարիերայի կառավարման, հոգեսոցիալական ծրագրերի իրականացման շուրջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել անհրաժեշտ ռեսուրսները նախարարության կողմից մշակվող զբաղվածության ռազմավարության արդյունքներով առաջարկված ուսանողների արտադրական պրակտիկայի մոդելների պիլոտային փորձարկման, նախարարությունում ուսանողների արտադրական պրակտիկայի կազմակերպման (այդ թվում՝ ներգրավում հետազոտական աշխատանքներում, մասնագիտական վերապատրաստումներում) հարցում։
Նախատեսվում է իրականացնել նաև զինծառայողների ու պատերազմից տուժած անձանց և վերջիններիս ընտանիքներին հոգեսոցիալական վերականգնողական ծառայությունների համատեղ կազմակերպում, այդ թվում՝ կարիքների գնահատում, հոգեսոցիալական միջամտություն, երկարաժամկետ մշտադիտարկում և այլն։
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...