16:53 10.11.2021
ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է բեռնաթափել ՀՀ վերաքննիչ վարչական և ՀՀ վճռաբեկ դատարանները: Հեղինակն առաջարկում է օրենսգրքի 130-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ մասով, որի համաձայն վարչական մարմինները տուգանքների վերաբերյալ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն բացառապես այն դեպքերում, երբ տուգանքի չափը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը: Այսինքն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու համար քննարկվող տուգանքի չափ է նախատեսվել 500 հազար դրամը:
Արամ Վարդևանյանը նշել է, որ վարչական մարմինների գործառույթներից մեկը տուգանքի որոշում կայացնելն է, բայց հաճախ դա ինքնանպատակ գործողություն է դառնում: Վարչական դատարանը, քննելով բողոքները, հաճախ որոշում է դրանք անվավեր ճանաչել: Օրենսդրական առաջարկով, եթե քաղաքացին տուգանքի բողոքարկման դեպքում հաղթում է Վարչական դատարանում, ապա գործընթացը կավարտվի, և գործն այլևս չի քննվի վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում:
Պատգամավորներն անդրադարձել են նախագծով առաջարկվող կարգավորման վիճահարույց հանգամանքներին: Կարծիք է հնչել, որ այս առաջարկով դատարանները բեռնաթափելու նպատակադրումն իրականություն չի դառնալու, կարգավորումը կարող է նոր չարաշահումների հիմք դառնալ:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է լրամշակելու նպատակով հետաձգել հարցի քննարկումը:
Հարակից զեկույցում Արթուր Դավթյանը հեղինակին առաջարկել է դեմ քվեարկել նախագծին: Պատգամավորի համոզմամբ՝ տուգանքի չափի սահմանված շեմը պետք է հիմնավորված լինի: Ըստ նրա՝ Վճռաբեկ դատարանը կզրկվի սահմանված գումարի չափով հայցերով օրենսդրության միատեսակ կիրառության հնարավորությունից:
Ներկայացնելով կառավարության տեսակետը՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ գործադիրը նախագծում եռաստիճան դատական համակարգի որոշակի դեֆորմացիայի ռիսկ է տեսնում: Ըստ նրա՝ առաջարկը վիճելի է ինչպես Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի, այնպես էլ ՍԴ և ՄԻԵԴ որոշումների պրակտիկայի համատեքստում: Նշվել է, որ նախատեսված դեպքերում վարչական մարմնի բողոքարկման իրավունքի սահմանափակումը կարող է խաթարել Վճռաբեկ դատարանի՝ օրենքների և այլ նորմատիվ-իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական գործառույթի իրականացումը:
Արդյունքում օրինագիծը ստացել է հանձնաժողովի բացասական եզրակացությունը:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...