17:19 28.07.2025
ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում հաշվառման-քննական ստորաբաժանումներում հերթերի կանոնակարգմանն ու կուտակումների նվազեցմանն ուղղված միջոցառումների լավարկումը շարունակվում է։
Մասնավորապես՝ հունիսի սկզբից գործարկվել է հերթագրման նոր՝ հիբրիդային համակարգ, որը հնարավորություն է տալիս համատեղել առցանց հերթագրումը կենդանի հերթի հետ՝ ապահովելով առավել հարմարավետ և արդյունավետ սպասարկում։
Եթե նախկինում՝ օրվա ընթացքում կարող էին հերթագրվել սահմանափակ թվով քաղաքացիներ՝ այն էլ կեսգիշերն անց, իսկ հերթագրվելուց հետո էլ սպասում էին այցի օրն ու ժամը նշող կարճ հաղորդագրությանը, ապա այժմ գործընթացը դարձել է առավել կանխատեսելի և արագ՝ բացառելով ՀՔԲ աշխատակցի միջամտության անհրաժեշտությունը։
Ներդրված համակարգի միջոցով առցանց հերթագրվելուց հետո քաղաքացին իր էլեկտրոնային փոստին ստանում է քառանիշ կոդ, այնուհետև, սահմանված օրը և ժամին ներկայանալով համապատասխան ստորաբաժանում, մուտքագրում է ստացված կոդը տերմինալի վրա և սպասարկվում՝ խուսափելով հերթից։
ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը վստահեցնում է՝ նոր համակարգը մի շարք առավելություններ ունի․
«Նոր համակարգով քաղաքացին հնարավորություն ունի տեսնելու ՀՔԲ բոլոր ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը՝ և ընտրելու իր համար առավել գերադասելի և քիչ ծանրաբեռնված բաժինը։
Առավելություններից մեկն այն է, որ օրվա ցանկացած ժամի քաղաքացիները կարող են հերթագրվել և տարվա կտրվածքով ընտրել իրենց համար առավել նախընտրելի օրն ու ժամը։
Հատկանշական է, որ այն քաղաքացիները, որոնք չունեն ժամանակ և հնարավորություն նախապես հերթագրվելու, կարող են ներկայանալ կոնկրետ ստորաբաժանում, ստանալ հերթագրման կտրոն և կենդանի հերթի միջոցով սպասարկվել»։
Տիգրան Գևորգյանի խոսքով՝ քաղաքացիների սպասարկումն առավել դյուրին և կանոնակարգված կազմակերպելու, մատուցվող ծառայությունների որակը բարելավելու, ինչպես նաև՝ հերթերը նվազեցնելու նպատակով, սահմանափակվել է կենդանի հերթով սպասարկվող քաղաքացիների թիվը։ Այս մոտեցումը երաշխավորում է նախապես հերթագրված քաղաքացիների անխափան և արագ սպասարկում։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հերթագրման գործընթացն այժմ առավել թափանցիկ է, որոշ դեպքերում արձանագրվում են վաղաժամ և անհարկի հերթագրումներ։ Սա երբեմն ստեղծում է սխալ տպավորություն, թե առցանց հերթերում մեծ կուտակումներ կան։ Խնդրի վերաբերյալ համակարգը մշակել է լուծման տարբերակ առ այն, որ քաղաքացին մուտք գործելով հարթակ, կարող է չեղարկել տվյալ հերթագրումն ու ազատել զբաղեցված տեղը:
Հանրապետությունում գործող 13 հաշվառման-քննական ստորաբաժանումներն օրական իրականացնում են 3000-ից ավել գործարք, որոնցից 45%-ը՝ վարորդական իրավունքի վկայականների հատկացման, իսկ 55%-ը՝ տրանսպորտային միջոցների հաշվառման և այլ գործարքներ են։ Քաղաքացիները, օգտվելով այս ծառայություններից արդեն իսկ նոր ձևաչափով բարձր են գնահատում նոր համակարգի արդյունավետությունը։
Ներքին գործերի նախարարությունը շարունակում է մշտադիտարկել ծառայությունների մատուցման գործընթացը՝ վերլուծելով ու գնահատելով քաղաքացիների կարծիքներն ու առաջարկները, ինչպես նաև՝ ձեռնարկել գործուն քայլեր դրանց կատարելագործման ուղղությամբ։
22:33 28.07.2025
Ծառուկյանը գրազ է առաջարկել ՏոպուրիայինUFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը գրազ է առաջարկել իր քաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Տոպուրիային: «Եթե պարտվեմ, նրան 500 հազար դոլար կտամ։ Եթե հաղթեմ, նա ինձ 500 հազար դոլար կտա: Եթե նա պատրաստ է, կարող ենք մենամարտել»,- ասել է 28-ամյա հայ մարտիկը: Ավելի վաղ վրացին ասել էր, որ չի պատրաստվում Ծառուկյանի հետ […] ...
22:24 28.07.2025
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ֆրանսիական բանաձևը Ադրբեջանի վրա. Առնոլդ Բլեյանի հարցազրույցըՄինչ առավել ակտիվացել են քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ, նախորդ շաբաթ Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում հայ – ադրբեջանական թեմաներին առնչվող նախաձեռնություններ ներկայացվեցին: Ադրբեջանի նախագահի օգնականն էլ իր հարցազրույցում դարձյալ պահանջներ է հնչեցրել Հայաստանի նկատմամբ: Այս ու այլ հարցերի անդրադարձել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:12 28.07.2025
Հայտնաբերվել է 538 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀուլիսի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5876 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 201 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 224 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 374 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 1325, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 8, վարելու ընթացքում ծխելու՝ 529, վարելիս […] ...
21:47 28.07.2025
AP. Նևադայի խաղատներից մեկում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ-ի Նևադա նահանգի Ռենո քաղաքի խաղատանը: Մի քանի մարդ վիրավորվել է, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Նրա խոսքով՝ մի քանի մարդ հրազենային վնասվածքներ է ստացել։ Կրակողը ձերբակալվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Դեռևս տեղեկություններ չկան միջադեպի պատճառների, ինչպես նաև զոհերի ճշգրիտ թվի և առողջական վիճակի մասին։ ...
21:34 28.07.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Մաշտոցի պող. 2, 4, 14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 16, 18, 20, 36, 38, 40, 40ա շենքեր և […] ...