ԵՄ-ն և ՄԱԶԾ-ն մեկնարկում են «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+21.09 oC

ԵՄ-ն և ՄԱԶԾ-ն մեկնարկում են «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը Հայաստանում

15:13 12.11.2021

ԵՄ և ՄԱԶԾ նախաձեռնությունը տեղական տնտեսական զարգացման նոր մոտեցումներ կկիրառի:

Երևան, նոյեմբերի 12, 2021 թվական. Եվրոպական միությունը Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի հետ միասին մեկնարկեց «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագիրը։ ՀՀՏԶ ծրագիրը կգործի մինչև 2024 թվականը և Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում տեղական կառավարման մարմիններին կխրախուսի զարգացման նորարարական մեթոդներ կիրառել, որոնք արդար մոտեցում կապահովեն բոլորի նկատմամբ, միևնույն ժամանակ բարենպաստ ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի վրա:

Այսօր Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, պետական մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչները մասնակցեցին ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ՀՀՏԶ ծրագրի պաշտոնական բացմանը Հայաստանում։

«Տեղական իշխանությունները ներառական և «կանաչ» վերականգնման գործընթացների կարևոր դերակատարներն են: «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության միջոցով Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանի տեղական իշխանություններին բարդ մարտահրավերների վերաբերյալ նորարարական լուծումներ գտնելու գործում` շեշտը դնելով կայուն տնտեսական աճի, աշխատեղերի ստեղծման և քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման վրա»,- ասաց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Զարգացման մարտահրավերներին նորարարությամբ և նոր մոտեցումներով դիմագրավելը ՄԱԶԾ մանդատի հիմնաքարն է։ ՀՀՏԶ-ն համապատասխան և յուրաժամանակյա մեխանիզմ է, որը ջանում է սատարել բարդ ճգնաժամից տեղական համայնքների վերականգնման գործընթացին: Այն նպատակ ունի զարգացնել համապատասխան գործընկերների կարողությունները՝ ի նպաստ ներառական և «կանաչ» տնտեսական վերականգնմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Համայնքները կմշակեն և կիրականացնեն տեղական տնտեսական զարգացման ծրագրերի միանգամայն նոր սերունդ, որը համահունչ է լավ կառավարման, գենդերային հավասարության, ներառականության և համայնքային պլանավորման նորարարությունների սկզբունքներին»,- նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի ահագնացող ազդեցությունը և կլիմայի փոփոխությունը բարդ և մշտաշարժ մարտահրավերներ են, որոնք շարունակում են թափ հավաքել։ Դրանց առանձին հասցեագրումը, այն էլ արդեն գործող լուծումների միջոցով, որոնք գուցե այլ համատեքստում արդյունավետ են, բայց այս դեպքում դատապարտված են։ Ուստի, այս նոր գործիքը ուղղված է այս և ԱլԳ տարածաշրջանի քաղաքների առջև ծառացած մի շարք այլ մարտահրավերների հասցեագրմանը։

Տեղական տնտեսական զարգացման ծրագրերի կյանքի կոչման նպատակով ՄԱԶԾ-ն ԵՄ-ի հետ համատեղ «պորտֆելային» նոր մոտեցում կներդնի, որը ներկայում փորձարկվում է կազմակերպության ներսում։ Ավելին, ՀՀՏԶ ցանցում ներառված քաղաքները մեծապես կշահեն դասընթացների ու գիտելիքի փոխանակման միջոցառումներից, որոնք ուղղված են տնտեսական աճի նորարարական ռազմավարությունների մշակմանը։ Սա ներառում է աջակցություն տեղական տնտեսական զարգացման ծրագրերի նոր սերնդի մշակմանը, ռազմավարական մտածողությանն ու քաղաքային դիմակայունության ձևավորմանը։ Համայնքները կարող են դիմել պորտֆելների համար ամեն տարի հայտարարվող հետաքրքրվածության հայտերի ու նորարարական առաջարկների ներկայացման հրավերներին։

Նախաձեռնության առաջին փուլում Հայաստանի 30-ից ավելի համայնքներ մշակել և իրականացրել են տեղական տնտեսական զարգացման բարելավված ծրագրեր։ Կարողությունների շարունակական զարգացման շրջանակում ծրագիրը տեղական կառավարման մարմիններին ֆինանսավորման հնարավորություններ կտրամադրի, և համայնքներն իրենց իսկ նորարարական լուծումները կմշակեն ու կիրականացնեն՝ համայնքային զարգացումը խթանելու և թափ հաղորդելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP