15:26 12.11.2021
Երեկ ավարտվել են «Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» թեմայով համաժողովի աշխատանքները։
Համաժողովի երկրորդ օրվա ընթացքում անդրադարձ է եղել ճանապարհային ակտիվների կառավարմանը, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, ճանապարհային անվտանգության միջազգային հեռանկարներին, ասֆալտապատ ծածկերի համար էկոկայուն լուծումներին և բազմաթիվ այլ թեմաների։ Թեմատիկ յուրաքանչյուր նիստից հետո տեղի են ունեցել պանելային քննարկումներ, որոնց ընթացքում ոլորտային պատասխանատուներ, փորձագետներ ներկայացրել են տվյալ ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերը, առաջարկել նոր մոտեցումներ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ ճանապարհաշինության ոլորտում կատարվող աշխատանքներում շատ կարևոր է արդյունավետությունն ու ծախսարդյունավետ լուծումների կիրառումը։ Ըստ նրա՝ նորագույն տեխնոլոգիաները, տվյալների վերլուծությունները պետք է դրվեն կայացվող որոշումների հիմքում։
«Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը, անդրադառնալով ճանապարհների և ենթակառուցվածքների նախագծման և կառուցման մեջ սկաներային համակարգերի կիրառման թեմային, նշել է, որ ԽՍՀՄ տարիներից հետո մեզ չեն հասել Հայաստանի ճանապարհային ցանցի անձնագրավորման տվյալները։ Այսօր աշխատանքներ են տարվում այդ տվյալների թվայնացման և անձնագրավորված ճանապարհային ցանց ունենալու ուղղությամբ։ Պարոն Մաչյանը կարևորել է ոչ միայն տեղեկատվության հավաքագրումը, այլև ինֆորմացիայի մշակման գործընթացը, որպեսզի լիազոր ու իրականացնող մարմինները հնարավորություն ունենան այդ տվյալներն օգտագործել որոշումների կայացման ժամանակ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը պանելային քննարկման ընթացքում շեշտել է, որ ճանապարհային ոլորտում այն խնդիրները, որոնք կապված են թվայնացման, տեխնոլոգիաների ներդրման հետ, պատկերացնելի են։ «Հայաստանն իր տեխնոլոգիական ներուժով ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի մասնակցի համաժողովի ընթացքում բարձրացված խնդիրների լուծմանը»,- ասել է փոխնախարարը՝ առանձնացնելով նաև միջգերատեսչական քննարկումների անհրաժեշտությունը։
Համաժողովի ընթացքում կարևորվել է ենթակառուցվածքների զարգացման գործում էկոլոգիական նյութերի կիրառումը։ Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության շրջակա միջավայրի մասնագետ Արմինե Եդիգարյանը, մասնավորապես, նշել է, որ շինարարությունն այն ոլորտն է, որը սպառում է ռեսուրսներ՝ ավազ, խիճ, քար և այլն։ Տիկին Եդիգարյանն ընդգծել է, որ մասնավոր ու պետական սեկտորները պետք է համագործակցեն, որպեսզի ուղիներ գտնեն բնական ռեսուրսները քիչ սպառելու համար։ Նա շեշտել է ռեսուրսների խնայողության երկու ճանապարհ՝ տեխնիկական մասնագրերում ներառել հնարավորինս քիչ ռեսուրսներ օգտագործելու վերաբերյալ պահանջ և գնումների գործընթացում քիչ ռեսուրսներ օգտագործող կազմակերպության առաջարկին ավելի բարձր բալեր հավաքելու հնարավորություն տալ։
Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը նշել է, որ Ճանապարհային դեպարտամենտը՝ որպես խոշոր ենթակառուցվածքներում ծրագրեր իրականացնող մարմին, կարևորում է օգտագործված նյութերի վերամշակումն ու աշխատանքների արդյունավետության բարձրացումը։ Պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերում ավելի շատ է կիրառվում ասֆալտի սառը վերամշակման տեխնոլոգիան. 2021թ. ճանապարհաշինական աշխատանքների մոտ 65%-ը պատվիրվել է հենց այդ տեխնոլոգիայով։ Ըստ պարոն Մաչյանի՝ նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ աշխատանքների արդյունավետության բարձրացումը, նյութերի ավելի ռացիոնալ կիրառումը կբերեն կանաչ տնտեսության զարգացմանը։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը բարձր է գնահատել
«Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» համաժողովի աշխատանքները։ Նա նշել է, որ նման ձևաչափով հանդիպումն աննախադեպ է. «Հայաստանում առաջին անգամ է ոլորտային նման քննարկում կազմակերպվում, որտեղ ներգրավված են գիտահետազոտական, կրթական-ակադեմիական, պետական, մասնավոր, հասարակական հատվածների, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Սա շատ կարևոր հարթակ է, որտեղ մասնագետները փոխանակում են մտքեր, տեսակետներ ներկայացնում, բանավիճում, ինչի արդյունքում կարող են լուծումներ գտնել, որոշումներ կայացնել և ներկայացնել կառավարման մարմիններին՝ կիրառության համար»։
Հիշեցնենք, որ «Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» թեմայով երկօրյա համաժողովը կազմակերպել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։
09:31 09.07.2025
Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվել09:31 09.07.2025
Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվելԳվատեմալայում երեքշաբթի օրը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Prensa Libre թերթը։ «Երկու մարդ մահացել է Էսկուինտլա դեպարտամենտի Պալին քաղաքից Սանտա Մարիա դե Խեսուս ուղղությամբ տանող մայրուղու 47-րդ կիլոմետրում։ Մեծ քար է ընկել այն մեքենայի վրա, որով նրանք երթևեկում էին», – ասվում է հրապարակման մեջ։ Զոհերն էին 53-ամյա […] ...
09:15 09.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...
09:00 09.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ Վարորդը և ուղևորը […] ...
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...