ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ռումինացի պատգամավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ռումինացի պատգամավոր

11:43 13.11.2021

Ռումինիայում իշխող Ազգային լիբերալ կուսակցության (PNL-Partidul Naţional Liberal) փոխնախագահ, Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Բեն-Օնի Արդելեանը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ամյակի առնչությամբ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Որոշ տարածաշրջանային ու արտաքին դերակատարների ուղղակի ու անուղղակի ներգրավվածությամբ պատերազմը պատճառ դարձավ զինվորների ու քաղաքացիական անձանց շրջանում հազարավոր զոհերի, տասնյակ հազարավորների տեղահանման, տասնյակ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց գերեվարման: Պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում շատ պատմական ու կրոնական հուշարձաններ, այդ թվում և այնպիսիք, որոնք համարվում են քրիստոնեական ժառանգության կարևոր վայրեր, ոչնչացվեցին, վնասվեցին կամ դեռ վտանգված են:

Վստահ լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի՝ կողմերը պետք է վերսկսեն քաղաքական երկխոսությունը միջազգային միակ համաձայնեցված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հովանու ներքո: Ուստի ես քաջալերում եմ ռումինական կողմի ջանքերին, որին աջակցում են ԵՄ անդամ տասը երկրներ, դրդելու Բրյուսելին ավելի ակտիվ դերակատարում ունենալ Հարավային Կովկասում, մասնավորապես կենտրոնանալով նախորդ տարվա ռազմական գործողությունների հումանիտար հետևանքների անհապաղ հաղթահարման ուղղությամբ»,- նշել է Բեն-Օնի Արդելեանը, փոխանցում է «Արմենպրեսը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարը Պենտագոնին ինքնաթիռ է նվիրում ԱՄՆ նախագահի համար

11:13 28.07.2025

Կատարը Պենտագոնին ինքնաթիռ է նվիրում ԱՄՆ նախագահի համար

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և նրա կատարցի գործընկեր Սաուդ բին Աբդուլռահման ալ Թանին հուլիսի 7-ին ստորագրել են փաստաթուղթ, որում ընդգծվում է, որ Կատարը կամավոր կերպով Պենտագոնին է նվիրաբերում Boeing 747-8 ինքնաթիռ, որը նախատեսված է որպես նախագահական ինքնաթիռ, հաղորդում է CNN-ը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ փոխըմբռնման հուշագիրը, որի պատճենը տեսել է հեռուստաալիքը, հաստատում է, որ «ԱՄՆ-ն Կատարին […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին

10:59 28.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...

Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

10:49 28.07.2025

Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

Պակիստանում հունիսի վերջից ի վեր տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է առնվազն 279 մարդ։ 676 մարդ տուժել է, երեքշաբթի օրը հայտնել է Աղետների ազգային կառավարման վարչությունը: Ավելի քան 1500 շենք է վնասվել, հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։ Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսությանը։ Հաղորդագրության համաձայն՝ արևելյան Փանջաբ նահանգը […] ...

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

10:30 28.07.2025

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

Կամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

10:19 28.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցությունները

10:00 28.07.2025

ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցությունները

ԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...

BACK_TO_TOP