Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտությամբ ավարտեց ԱԱ-ի ընտրական փուլը` զիջելով Գերմանիային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+18.09 oC

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտությամբ ավարտեց ԱԱ-ի ընտրական փուլը` զիջելով Գերմանիային

23:01 14.11.2021

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի ազգային թիմը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Գերմանիային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին շրջանում առաջին անգամն էր, որ Հանրապետական մարզադաշտը գրեթե լեփ-լեցուն էր:

Մեկնարկային րոպեներին Գերմանիան տիրել էր նախաձեռնությանը և մի պահ անթերի գործեց հավաքականում իր նորամուտը նշող դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը: Հանդիպման 15-րդ րոպեին գերմանացիներն արագ հակագրոհով առաջ անցան հաշվի մեջ: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Կայ Հավերցը: Ամբողջ առաջին կեսում պայքարը ծավալվում էր Հայաստանի կիսադաշտում: Գերմանիան գրոհում էր, Հայաստանի պաշտպանվում: Խաղակեսի վերջնամասում` ավելացված րոպեին, սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց Տարոն Ոսկանյանը և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Իլկայ Գյունդողանը:

Երկրորդ կեսի մեկնարկին Գերմանիայի ընտրանին խփեց նաև երրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Իլկայ Գյունդողանը: Հանդիպման 57-րդ րոպեին տուգանային հրապարակում կանոնները խախտելու համար Գերմանիայի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը (1:3):Մխիթարյանի սխալ փոխանցման պատճառով 65-րդ րոպեին Գերմանիան խփեց նաև 4-րդ գնդակը` գոլն իր ակտիվում գրանցեց Յոնաս Հոֆմանը:
Ի վերջո հանդիպումն ավարտվեց 1:4 հաշվով և Հայաստանի ընտրանին պարտությամբ ավարտեց Մունդիալի ընտրական փուլը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին․ Ջոն Ջոնս

10:00 24.06.2025

Պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին․ Ջոն Ջոնս

Ամերիկացի մարտիկ Ջոն Ջոնսը գրառում է կատարել սոցցանցերում և հաստատել, որ ավարտել է մարզական կարիերան: Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Ջոնսի` կարիերան ավարտելուց հետո Թոմ Ասփինալը դարձել է ծանր քաշային կարգի նոր չեմպիոնը։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին։ Այս որոշումը կայացվել է երկար մտորումներից հետո, և ես ուզում եմ […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

09:46 24.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ «Զինադադարն ուժի մեջ է։ Խնդրում եմ, մի՛ խախտեք այն», – գրել է Թրամփը Truth Social-ում։ ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

23:59 23.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

23:57 23.06.2025

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

23:46 23.06.2025

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

23:40 23.06.2025

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...

BACK_TO_TOP