14:07 18.11.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի ուղերձը հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարին նվիրված իրազեկման միջոցառումների շաբաթվա մեկնարկի կապակցությամբ:
«Սիրելի քաղաքացիներ
Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը բևեռել մի խնդրի, որի մասին թեև մասնագետները բարձրաձայնում են պարբերաբար, սակայն այն շարունակում է մնալ մտահոգիչ:
Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունությունը մարդկության առջև ծառացած լրջագույն խնդիր է:
2015 թվականից, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն նախաձեռնությամբ, ամբողջ աշխարհում անցկացվում է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության՝ հակամանրէային ռեզիստենտականության, դեմ պայքարին նվիրված իրազեկման միջոցառումների շաբաթ: Այս տարի այն կանցկացվի նոյեմբերի 18-25-ը:
Մարդու օրգանիզմը հակամանրէային կայունություն կարող է ձեռք բերել ինչպես հենց այդ դեղամիջոցների, այնպես էլ դրանց՝ սննդում առկա մնացորդների օգտագործման հետևանքով։
ԱՀԿ հաշվարկների համաձայն` եթե չիրականցվեն համապատասխան միջոցառումներ, մինչև 2050 թվականին աշխարհում կգրանցվի մոտ 10 մլն մահվան դեպք` պայմանավորված դեղակայուն վարակներով, իսկ դրանց տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրլն դոլար:
Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունությունը գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական, այլև կանխարգելման և աճը խթանելու նպատակներով: Արդյունքում՝ դեղերի մնացորդները կարող սննդամթերքի միջոցով անցնել մարդուն և առաջացնել կայունություն հակամանրէային միջոցների նկատմամբ: Ըստ միջազգային տվյալների` ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում` նաև որպես կերային հավելում:
Այս խնդրի դեմ պայքարի արդյունավետ միջոցը կենդանիների խնամքը, հսկողությունն ու հիվանդությունների կանխարգելումն է, ինչը նվազեցնում է վարակների տարածումը, կանխում միկրոօրգանիզմների փոխանցումը՝ այդպիսով կրճատելով հակաբիոտիկների նշանակման պահանջը և կանխում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը:
Չնայած կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների պատճառով սահմանված շփման սահմանափակումներին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իր մարզային կառույցների միջոցով, ֆերմերների, անասնաբույժների, անասնաբուժական դեղատների ներկայացուցիչների հետ պարբերական աշխատանքներ է տանում, քննարկումներ կազմակերպում, նաև իրազեկման միջոցառումներ իրականացնում՝ հակաբիոտիկների ոչ պատշաճ օգտագործման ու չարաշահման անթույլատրելիության մասին:
Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է սահմանափակել հակաբիոտիկների վաճառքը՝ լիցենզավորված անասնաբույժներին վերապահելով հակաբիոտիկների նշանակման ու դուրսգրման իրավունքը՝ համապատասխան դեղատոմսերով։
Երկար ու պատասխանատու ճանապարհ կա անցնելու՝ համապատասխան իրավական ակտերի ընդունման ու պատշաճ վերահսկողության համար անհրաժեշտ գործիքակազմը դրան համապատասխանեցնելու տեսակետից: Այս առումով՝ մեր երկրի դիրքորոշումը համահունչ է միջազգային մոտեցումներին:
Մի չարաշահեք հակաբիոտիկները, դա հանգեցնում է անդառնալի հետևանքների»,- ասված է ուղերձում:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...